հասարակություն

Հարիսա համտեսեց

26.09.2007

Նախօրեին Մուսա լեռան հերոսամարտին նվիրված տոնական միջոցառմանը մասնակցում էր նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Առաջին նախագահին` տոնական համերգն ու հարիսան վայելելու համար հավաքվածները դիմավորեցին «Լե՛-վո՛ն, նա՛-խա՛-գա՛հ» վանկարկելով: Միջոցառումը վարող, «Մուսալեռ» հայրենակցական միության նախագահը դիմելով ներկաներին՝ նշեց. «Դիմավորենք ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին»: Տեր-Պետրոսյանն այցելեց Մուսա լեռան թանգարան, համտեսեց ավանդական հարիսան ու քիչ անց հեռացավ: Նրան ուղեկցում էին «Հանրապետություն», …

կարդալ ավելին

Քանդվող փողոցների գաղտնիքը

26.09.2007

Հիշո՞ւմ եք Չարլի Չապլինի այն ֆիլմը, որտեղ փոքրիկը ջարդում էր սրա-նրա ապակիները, իսկ Չապլինի ապակեգործ հերոսը դրա համար վարձատրում էր փոքրիկին։ Վարձատրում էր, որովհետեւ փոքրիկը նրա համար աշխատանք էր ապահովում։ Տնտեսագիտության դասախոսներն այս օրինակը հաճախ են օգտագործում։ Այսինքն, քանդելը, վերացնելը միանշանակ չի կարելի որպես բացասական երեւույթ ընկալել։ Տվյալ դեպքում, այն մարդը, ում ապակին կոտրել են, …

կարդալ ավելին

Բացահայտվում են

26.09.2007

Հայաստանում վերջին տարիներին իրավական համակարգի կողմից առավել ակտիվացել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը: Ըստ վիճակագրական տվյալների` էապես ավելացել է դրանց բացահայտումը: ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը երեկ ասել է, որ կան հանցագործության տեսակներ, որոնց թվի աճը վկայում է ոչ թե այն մասին, որ այդ բնագավառում ավելի է աճել հանցավորության մակարդակը, այլ ճիշտ հակառակը: «Մենք …

կարդալ ավելին

Մարդիկ չպետք է զրկվեն ընտանեկան նպաստից

26.09.2007

«Հանրապետությունում կենսաթոշակների բարձրացման արդյունքում մարդիկ չպետք է զրկվեն ընտանեկան նպաստից, եթե մարդու եկամուտներն ինչ-որ այլ պատճառներով չեն ավելացել: ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հանձնարարականով` ոլորտի պատասխանատուները պետք է այս խնդրի համար լուծման ուղիներ գտնեն»,- երեկ ասել է Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահ Վազգեն Խաչիկյանը` անդրադառնալով այն հարցին, թե կենսաթոշակների բարձրացմանը զուգընթաց` նվազում է ընտանեկան նպաստի բալը, …

կարդալ ավելին

«Չեմ դիմանում, խելագարվում եմ»,- ասում է ծեր կինը

26.09.2007

Ձեռնափայտով տատիկը գլխապատառ գալիս է ընդառաջ ու չկարողանալով հիվանդ ոտքով մարմնի հավասարակշռությունը պահպանել, ընկնում է: Իր անօգնական վիճակից սկսում է բարձրաձայն լաց լինել ու բղավում է. «Քեզ էնքան եմ ման եկել, որ արդեն խելագարվում էի: Իմացա, որ էս կողմերում ես՝ եկա, որ քեզ իմ տուն բերեմ: Հարեւաններս ասում են, իբր քեզ զանգել, կանչել են, սպասում …

կարդալ ավելին

Գնացել են բանտարկյալներին հանդիպելու

26.09.2007

Շաբաթ օրն Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրավերով Մայր աթոռ Սուրբ Էջմիածին է ժամանել Անգլիկան եկեղեցու պետ, Քենթրբերիի արքեպիսկոպոս դոկտոր Ռոուան Ուիլյամսը: Երեկ Ամենայն Հայոց կաթողիկոսը եւ Քենթրբերիի արքեպիսկոպոսն այցելել են Աբովյանի քրեակատարողական հիմնարկ` հանդիպելու բանտերում ծառայություն իրականացնող հոգեւորականների, ինչպես նաեւ ազատազրկվածների հետ:

կարդալ ավելին

Մուտք է գործել 11.134 բեռնատար

26.09.2007

Հայ-իրականական սահմանով այս տարի հանրապետություն է մուտք գործել 11.134, իսկ նախորդ տարի՝ 20.245 բեռնատար ավտոմեքենա: Հանրապետությունից դուրս եկած բեռնատարների թիվը նախորդ տարի կազմել է 14. 954, իսկ այս տարի մինչ օրս` 7622: Ինչ վերաբերում է Իրանից Հայաստան ուղեւորային հոսքին, ապա նախորդ տարի Մեղրիի մաքսակետով հանրապետություն մուտք է գործել 33.504, մեկնել` 34049 ուղեւոր: Այս տարի մինչ …

կարդալ ավելին

«Երեւան ջուրը» պատասխանում է ուշացումով

23.09.2007

«Ջրմուղն իր բաժինն է թալանում» («168 Ժամ» N89, սեպտեմբերի 7) հոդվածի հետ կապված իր մեկնաբանություններն է տվել «Երեւան ջուր» ընկերությունը: Ընկերությունը համաձայն չէ այն տեսակետի հետ, թե բնակիչների հետ պայմանագիր չկնքելու համար «մեղավոր» է միայն ընկերությունը: Հիշեցնենք, որ այդ հոդվածում անդրադարձել էինք Դավիթ Անհաղթի 6 շենքի ջրամատակարարման խնդիրներին: «Երեւան ջուր» ընկերությունն անցյալ տարի շենքի մուտք …

կարդալ ավելին

«Չեմ մոռանում աչքիս առաջ վառվող մարդկանց»,- ասում է աղքատության մեջ ապրող նկարչուհին

23.09.2007

Մռայլ, խորդանոց հիշեցնող սենյակի անկյունում անխնամ դրված չորացած ներկերին նայելով` ապշում եմ, թե Լյուդմիլան ինչպես է դրանցով պատկեր ստացել: 50-ամյա կնոջ վրձինը կտավի վրա զայրույթ ու բարկություն է նկարել: Լյուդմիլայի նկարները խնամքով փակցրած են հանրակացարանի խոնավությունից մաշված, քրքրված պատերին, իսկ պատերը տեղի բնակիչների թշվառությունը պարուրել են կտավների շուրջ: Ասում է` «Խնդրում եմ, ինձ մի՛ լուսանկարեք: …

կարդալ ավելին

Դետալն ու գլոբալը

21.09.2007

Զարմանալի մի հատկություն ունի հայ մարդը. շատ է սիրում իր երեխաներին։ «Ապրում ենք էրեխեքի համար», «Աշխատում ենք էրեխեքի համար» արտահայտությունները կարելի է լսել ամենուր։ Եվ այնքան հաստատ է «էրեխու» հանդեպ սերը, որ կասկած էլ չի առաջանում, թե մարդն ինչո՞ւ ինքն իր համար չի ապրում։ «Էրեխու» հանդեպ ունեցած անսահման սիրով են բացատրվում շատ ու շատ երեւույթներ, …

կարդալ ավելին

Մանր քաղաքականության մանր դետալները

21.09.2007

Զգուշացեք պատահական կապերից: ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային կազմակերպություն Արդեն մոտ երեսուն տարի է, ինչ աշխարհի բժիշկների եւ գիտնականների ուշադրության կենտրոնում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրը: Եվ որքան էլ այդ կապակցությամբ տարբեր պետությունների իշխանություններ տարեցտարի ավելացնում են այդ հիվանդության դեմ պայքարին ուղղված ծրագրերի բյուջեները, այնուամենայնիվ, մարդկանց շատ դժվար է հետ պահել պատահական կապերի գայթակղությունից: Եվ եթե տեղեկատվական տեխնոլոգիաների …

կարդալ ավելին

Թոշակներն ու նպաստները կբարձրանան

20.09.2007

Նոր կառավարության 100-րդ օրվա կապակցությամբ երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը լրագրողներին ներկայացրեց նախարարության ինչպես նախորդ չորս տարիների կատարած աշխատանքների հաշվետվությունը, այնպես էլ հետագա գործունեության նոր ծրագիրը: «Առաջիկայում այս փաստաթղթերը կներկայացվեն Ազգային ժողովում, որպեսզի մեր պատգամավորները լավատեղյակ լինեն ոլորտում իրականացված աշխատանքներից ու նաեւ հետագա ծրագրերից: Այս ծրագրի հիմնական նպատակը …

կարդալ ավելին

Կարող ենք նաեւ ինքներս արտադրել

20.09.2007

Հանքարդյունաբերությունից ու գյուղատնտեսական մթերքի վերամշակումից բացի, այլ տիպի արտադրություն Հայաստանում այնքան հազվադեպ է հանդիպում, որ հայտնաբերելուց հետո էլ թվում է, թե նոր մոլորակ ես հայտնագործել: Հանքարդյունաբերությունը Հայաստանում սահմանափակվում է ընդերքի հարստությունը՝ ոսկին, պղինձը, մոլիբդենը եւ այլ նյութեր հանելով եւ արտահանելով: Որպես արտադրություն պարզապես գոյություն չունի: Իսկ գյուղմթերքի վերամշակումն էլ սահմանափակվում է տոմատ-մուրաբաներով, կաթնամթերքի սահմանափակ տեսականիով …

կարդալ ավելին

Ո՞վ է մեղավոր

20.09.2007

Երեկ ժամը 16:40-ի սահմաններում Տիգրան Մեծ պողոտայի մոտակայքում ականատես եղանք սարսափելի տեսարանի: «Այրարատ» կինոթատրոնից դեպի Երկաթգծի կայարան տանող ճանապարհին, կամրջի հարակից տարածքում «BMW» մակնիշի կանաչ գույնի ավտոմեքենան հարվածեց մի ծեր կնոջ, ում գրկին մանկահասակ երեխա կար: Մարդկանց աչքի առաջ ծեր կինն ուժգին հարվածից օդ նետվեց, ապա ցած ընկավ արյունլվա վիճակում: Երեխան նույնպես փողոցում ընկած էր …

կարդալ ավելին

Քարոզարշավը սկսված է

20.09.2007

Մայրաքաղաքում երթեւեկող տաքսու վարորդներից շատերի կարծիքով՝ Հայաստանում, թեեւ ոչ պաշտոնապես, այդուհանդերձ՝ հայտարարված է ՀՀ նախագահական ընտրությունների քարոզարշավի մեկնարկը: Նրանցից ոմանք վստահեցնում են, որ մեր պաշտոնյաները նախընտրական տրամաբանությամբ հանդիպումներ, հարցազրույցներ են ունենում, ոմանք արդեն շողոքորթում, քծնում ու հերյուրանքներ են տարածում մրցակիցների հասցեին: Վարորդ Գեւորգը, հիշեցնելով 60 տարվա իր կյանքի փորձը, ինչպես միշտ կոչ է անում ականջալուր …

կարդալ ավելին

«Էդ տոկոսը շատերի տունը քանդեց, ու մարդիկ փողոցներն ընկան»,- ասում է միայնակ թոշակառուն

20.09.2007

Փարիզ`արտառոց անունով տատիկն ապրում է ՏԷՑ-ի նախկին հանրակացարանում: 72-ամյա այս կինը ճգնաժամային տարիներից մնացած տոկոսները մարելու համար ստիպված է եղել վաճառել Սիլաչի թաղամասում գտնվող իր բնակարանը: Ասում է` պարտքերը մարելուց հետո 1200 դոլարով կարողացել է գնել Ռոստովյան 13 հասցեում գտնվող հանրակացարանի փոքրիկ խուցը, որտեղ ոչ ջուր կա, ոչ էլ կոմունալ պայմաններ: Փարիզ տատի սենյակում կարծես …

կարդալ ավելին

«Ֆիրդուսի բնակիչների սեփականության իրավունքի խնդիր չի լինի»,- հայտարարեց քաղաքապետ Երվանդ Զախարյանը

20.09.2007

Այլեւս իրացման գոտի համարվող Երեւանի 30 (Ֆիրդուսի) թաղամասում կառուցվելու են բնակելի շենքեր, սպասարկման տարածքներ, մանկապարտեզ, զբոսայգի, հանգստի գոտի եւ առեւտրի կենտրոն: Կառուցապատողը մեզ անհայտ «Գլենդել» ընկերությունն է: Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը սեպտեմբերի 18-ին այցելեց Ֆիրդուսի թաղամաս եւ հանդիպեց բնակիչների հետ: Կառավարության որոշմամբ՝ Ֆիրդուսին համարվել է իրացման գոտի, եւ միջգերատեսչական հանձնաժողովի քննարկման արդյունքում բնակիչները ստանում են …

կարդալ ավելին

Մեդալներ է, որ բաժանվում են

20.09.2007

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ երեքշաբթի օրվա հրամանագրերով ՀՀ Անկախության 16-րդ տարեդարձի առթիվ մեդալներ են շնորհվել Պաշտպանության նախարարության մի խումբ զինծառայողների եւ ազատամարտիկների, Ազգային անվտանգության ծառայության եւ Ոստիկանության աշխատակիցների: Պաշտպանության բանակի թիվ 32964 զորամասի հրամանատար, գնդապետ Կամո Վարդանյանը պարգեւատրվել է «Վարդան Մամիկոնյան» շքանշանով՝ «զորքերի մարտական պատրաստվածության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի համար»: Պաշտպանության նախարարության մի խումբ …

կարդալ ավելին

Կրկին ծեծի է ենթարկվել Հովհաննես Գալաջյանը

19.09.2007

Սեպտեմբերի 15-ին, երեկոյան ժամը 19:00-ի սահմաններում անհայտ անձինք ծեծել են «Իսկական Իրավունք» թերթի խմբագիր Հովհաննես Գալաջյանին: Դեպքը տեղի է ունեցել խմբագրության միջանցքում` աստիճանների մոտ, երբ Հ. Գալաջյանը, իր իսկ խոսքերով, գնում էր դիմավորելու որպես «Ազգ» օրաթերթի թղթակից ներկայացած ոմն Մանուկի: Հ. Գալաջյանի պատմելով, սկզբում իր վրա հարձակվել է մեկ հոգի` երկաթե մահակով, որին ինքը կարողացել …

կարդալ ավելին

«Պետք է հավասարը հավասարի պես մրցենք կոմերցիոն ալիքների հետ»,- ասում է Ալեքսան Հարությունյանը

19.09.2007

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը «Հ1»-ի նոր եթերաշրջանի մասին խոսելիս՝ սկզբում ուրախալի լուր հայտնեց. Հանրայինի կոմերցիոն մուտքերի հաշվին ստեղծված եւ երիտասարդներին ուղղված «Նոր ալիքը» շուտով հեռարձակվելու է ողջ հանրապետությունով։ «Կարծում եմ՝ արդեն մայիսի 1-ից «Նոր ալիքը» տեսանելի կդառնա Հայաստանի Հանրապետությունում»,- ասաց նա։ Այնպես որ, էստրադային տեսահոլովակների ու երիտասարդ հաղորդավարների պակաս այսուհետ մեր հանրապետության մարզերում …

կարդալ ավելին