Մարդիկ չպետք է զրկվեն ընտանեկան նպաստից

26/09/2007

«Հանրապետությունում կենսաթոշակների բարձրացման արդյունքում մարդիկ չպետք է զրկվեն ընտանեկան նպաստից, եթե մարդու եկամուտներն ինչ-որ այլ պատճառներով չեն ավելացել: ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հանձնարարականով` ոլորտի պատասխանատուները պետք է այս խնդրի համար լուծման ուղիներ գտնեն»,- երեկ ասել է Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահ Վազգեն Խաչիկյանը` անդրադառնալով այն հարցին, թե կենսաթոշակների բարձրացմանը զուգընթաց` նվազում է ընտանեկան նպաստի բալը, ինչի արդյունքում կենսաթոշակառուների մի մասը դուրս է մնում ընտանեկան նպաստի համակարգից:

Ըստ Խաչիկյանի` ՀՀ-ում ներկայումս հաշվառված է շուրջ 130 հազար նպաստառու ընտանիք, կենսաթոշակառուները շուրջ 527 հազար են: