Շաբաթ օրն Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրավերով Մայր աթոռ Սուրբ Էջմիածին է ժամանել Անգլիկան եկեղեցու պետ, Քենթրբերիի արքեպիսկոպոս դոկտոր Ռոուան Ուիլյամսը: Երեկ Ամենայն Հայոց կաթողիկոսը եւ Քենթրբերիի արքեպիսկոպոսն այցելել են Աբովյանի քրեակատարողական հիմնարկ` հանդիպելու բանտերում ծառայություն իրականացնող հոգեւորականների, ինչպես նաեւ ազատազրկվածների հետ: