հասարակություն

«Ստամբուլում հայկական մամուլի հանդեպ խտրական դրսեւորում չկա»,- ասում է «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Քոչունյանը

19.09.2007

Հոկտեմբերի 28-ին կլրանա Ստամբուլում հրատարակվող «Ժամանակ» օրաթերթի 100-ամյակը: Հիշեցնենք, որ այն հիմնադրվել է 1908 թվականին, հետեւաբար «Ժամանակ» թերթը համարվում է սփյուռքում ամենահին եւ առանց ընդհատումների տպագրվող միակ օրաթերթը: Թերթի գլխավոր խմբագիր Արա Քոչունյանի խոսքերով` խմբագրակազմն արդեն նախապատրաստվում է հոբելյանական շրջանի մեկնարկին: – Թերթը հիմնադրվեց Միսակ եւ Սարգիս Քոչունյան եղբայրների կողմից, որոնք իրենց ապրած շրջանում արեւմտահայ …

կարդալ ավելին

«Չի կարելի միանգամից քանդել»,-ասում է «Ջրային պետական կոմիտեի» նախագահ Անդրանիկ Անդրեասյանը

17.09.2007

– Հայաստանում ծառայություններ մատուցող ընկերությունները`գազ, էլէներգիա, հեռախոս, արդեն վաղուց համարվում են կայացած եւ շահույթով աշխատող կազմակերպություններ: Այստեղ բացառություն է կազմում ջրային համակարգը, այն էլ, երբ ընկերությունների համար հումքի` ջրի ստացման ինքնարժեքը գրեթե զրո է կազմում: – Ջրի ոլորտում մինչ այսօր էլ ավարտված չէ սակագնային ռեֆորմը, ի տարբերություն մյուս համակարգերի: Սակագները չեն ծածկում նույնիսկ ընթացիկ ծախսերը։ …

կարդալ ավելին

Երեխաները կրկին փողոցում կգիշերեն

17.09.2007

Դալուկ դեմքով, այտուցված ու կարմրած աչքերով Սուսաննան իր ամեն օրվա լուսաբացը բաց աչքերով է դիմավորում: Դժվար է խոսում, քանի որ ֆիզիկապես թույլ է: 6-ամյա Լիանայի բղավոցն ի զորու չէ նույնիսկ ընդհատել, որովհետեւ ծանր գիշեր է լուսացրել: Լիանան լաց է լինում ու վիրավորված ձայնով մորը պատմում է, թե ինչպես է մանկապարտեզի դաստիարակն իրեն վիրավորել: Ասում է՝ …

կարդալ ավելին

Արվեստն է մարդկանց բերում Հայաստան

14.09.2007

«ՀայՌուսգազարդ» ընկերության 10-ամյակի տոնակատարության շնորհիվ աշխարհահռչակ երաժիշտ, կիթառահար Ալ Դի Մեոլան եկավ Հայաստան: Նա աշխարհի ամենահայտնի կիթառահարներից մեկն է, եւ կատարում է ֆյուժն ոճի երաժշտություն, որում միահյուսված են իսպանական ֆլամենկոն, ջազն ու բրազիլական մեղեդիները: «Շատ հայ ընկերներ ունեմ, նրանք շատ են պատմել Հայաստանի մասին, մեծ ցանկություն ունեմ իմ աչքերով տեսնել այս երկիրը: Չնայած դեռ մեկ …

կարդալ ավելին

Սափրագլուխների գենետիկան

14.09.2007

– Որտեղի՞ց հայտնվեցին էս հաստավիզ սափրագլուխները,- հարցնում էր մի օր մեկն՝ ասելով, թե առաջ նրանք չէին երեւում։ Եթե դրանք ծնվել են վերջին տասնհինգ տարում, ուրեմն պիտի առավելագույնը տասնհինգ տարեկան պատանիներ լինեին։ Եթե ծնվել են ավելի վաղ, ուրեմն նրանց ծնողներն էլ, ըստ գենետիկայի օրենքի, պիտի հաստավիզ ու սափրագլուխ լինեին։ Բայց հարց տվողն ասում է՝ առաջ չկային, …

կարդալ ավելին

Խեղճ գյուղատնտեսություն

14.09.2007

«Կարկուտը ծեծած տեղն է ծեծում» Հայկական ժողովրդական ասացվածք Հայկական գյուղատնտեսության հերն անիծվեց դեռ 1991-ին, երբ այն ժամանակվա վարչապետ Վազգեն Մանուկյանը չնախապատրաստված սեփականաշնորհեց գյուղատնտեսական հողատարածքները: Ամենեւին էլ կողմ չլինելով «կոլխոզներին եւ սովխոզներին», պետք է փաստեմ, որ հենց այդ պահից ի վեր հայ գյուղացին դարձավ, բառիս բուն իմաստով` անտեր: Որովհետեւ այդ ժամանակ ոչ մեկին չէր հետաքրքրում, թե …

կարդալ ավելին

Ինչպե՞ս են թեթեւացնում երթեւեկության ծանրաբեռնվածությունը

14.09.2007

Այս պահին Երեւանում ընթանում է 6 ստորգետնյա անցումների շինարարություն: Իսկ մեկի՝ Օրբելի-Բարեկամություն անցումի շինարարական աշխատանքները դեռ չեն սկսվել: Շինարարական աշխատանքներ են ընթանում նաեւ Կոմիտաս փողոցում եւ նորակառույց Սարալանջի փողոցի ու Գետառի վրա: Կոմիտասի փողոցից բացի, փողոցային մյուս նախագծերի նպատակը քաղաքային տրանսպորտի ծանրաբեռնվածության թեթեւացումն է: Տարեցտարի ներկրվող մեքենաների քանակն ավելանում է մի քանի հազարով: Դրանց եթե …

կարդալ ավելին

Ո՞ւմ ընտրել.այս է խնդիրը

14.09.2007

Այս օրերին տաքսու վարորդների կողմից քննարկվող ամենահրատապ թեման 2008թ. նախագահական ընտրություններն են: Որպես ՀՀ քաղաքացիներ՝ նրանք բավականին հետեւողական են քաղաքական իրադարձությունների հանդեպ եւ շատ ինֆորմացված են: «Նախագահականին արյուն է թափվելու» Վարորդ Մելիքը տարակուսած ասում է. «Ինձ համար զարմանալին ընդդիմության ընդհատակ անցնելն է: Խորհրդարանական ընտրություններից հետո ընդդիմության ոչ մի լիդեր չի երեւում, ոչ մի միտինգ, հավաք-մավաք …

կարդալ ավելին

«Խնդրում եմ, ինձ գնդակահարեք»,- ասում է փողոցներում գիշերող Գոհար Թորոսյանը

14.09.2007

87-ամյա Գոհար Թորոսյանն արդեն 8 ամիս է` փողոցներում է ապրում: Հյուծված, գունատ այս ծեր կինը ճոճվելով մի կերպ եկել է խմբագրություն ու ուզում է իր պատմությունը պատմել: Երեխայի պես լաց է լինում, ու ոչ մի կերպ չենք կարողանում հանգստացնել նրան, որ կարողանա խոսել: Ասում է՝ «Խնդրում եմ, թերթում գրե՛ք, որ ես ուզում եմ մեռնել, իմ …

կարդալ ավելին

Արթուրն էլ մահացավ

14.09.2007

Սոցիալապես անապահով մարդկանց մասին գրելու լրագրողական իմ փորձից ելնելով՝ հաստատ գիտեմ, որ հոդվածը գրելուց հետո, որոշ ժամանակ անց ցավալի լուր է լինելու: Ամեն անգամ հոդվածը տպագրելուց որոշ ժամանակ անց խմբագրության հեռախոսազանգն ազդարարում է ինչ-որ մեկի մահը: Ու ես ինձ մեղավոր եմ զգում… Մարդիկ մահանում են խաղաղ պայմաններում, մահանում են սովից ու անպաշտպանությունից: Եթե մեր իշխանությունները …

կարդալ ավելին

7 միլիոնանոց զուգարան

14.09.2007

2007 թ. Ալավերդու քաղաքապետարանը 7 մլն 200 հազար դրամ (21,5 հազար դոլար) է հատկացրել Սանահին գյուղի վանական համալիրի մուտքի մոտ զուգարան կառուցելու համար: Զուգարանի շինարարությունը դեռ չի ավարտվել: Վանքին հարող տարածքում, հենց մուտքի մոտ զուգարան կառուցելու գաղափարը ծագել էր Ալավերդու քաղաքապետի գլխում (տես լուսանկարը): Մայր Աթոռի ճարտարապետական բաժնի պետ Արտավազդ Նազարեթյանը, ի պատասխան մեր հարցի` …

կարդալ ավելին

Հայտարարված տագնապի հետքերով

14.09.2007

ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական հիմնարկների վարչության պետ Աշոտ Մարտիրոսյանը սեպտեմբերի 6-ին հրահանգել էր «Գորիս» քրեակատարողական հիմնարկում ուսումնական տագնապ հայտարարել: Պրն Մարտիրոսյանին խնդրեցինք թույլ տալ հայտարարված տագնապի գործընթացին մասնակից լինել եւ լուսաբանել, թե ինչ է այդ ընթացքում կատարվում «Գորիս» քրեակատարողական հիմնարկում: Նախ նշենք, թե ինչ է իրենից ներկայացնում հայտարարված տագնապը: Ցանկացած տիպի տագնապ հայտարարելու իրավունք ունի …

կարդալ ավելին

Այստեղ եղել են Վասյան եւ Պետյան

10.09.2007

Որքան լավ է, որ այսօր չկան Վիկտոր Համբարձումյանը, Գեւորգ Ջահուկյանը, Հրանտ Մաթեւոսյանը, Լեւոն Ներսիսյանը, Խորեն Պալյանը: Հակառակ դեպքում դժվար է պատկերացնել նրանց արձագանքը կամ դեպրեսիայի աստիճանը, երբ տեսնեին, թե ովքեր էին սեպտեմբերի 1-ին շնորհավորում դպրոցականներին` կրթության եւ գիտության տոնի առիթով: Նրանք, ովքեր երեխաների համար, առանց հայացքը թղթից կտրելու, ընթերցում էին ուսման, կրթության առավելությունները, ամենեւին էլ …

կարդալ ավելին

Էպիզոդներ «զարգացող» տուրիզմից

06.09.2007

Հայաստանում տուրիզմը զարգացնելու նպատակով մեկ տարի առաջ ՀՀ իշխանությունները որոշեցին գովազդային տեսահոլովակ նկարահանել եւ ցուցադրել հանրահայտ CNN ամերիկյան հեռուստաալիքով: Դա մոտավորապես նույն բանն է, եթե, օրինակ, այսօր հայաստանյան հեռուստաալիքներով սկսեն ցուցադրել «ՄաքԴոնալդսի» գովազդային տեսահոլովակը, այսինքն՝ այն, ինչ Հայաստանում պարզապես գոյություն չունի: Մերոնք դեռ չեն հասկացել, որ գովազդը տուրիզմի զարգացման աշխատանքների շղթայում վերջին օղակներից մեկն է: …

կարդալ ավելին

Բիզնե՞ս, թե՞ քաղաքականություն

06.09.2007

Կարծես թե արդեն իրողություն է դառնում «Հայմամուլ» ընկերության վաճառքը: Վաճառքի նպատակների մասին մեկնաբանությունները տարբեր են: Կարծիք կա նաեւ, թե նախագահական ընտրություններից առաջ իշխանություններն այդպիսով կփորձեն վերահսկել ողջ լրատվական դաշտը: «168 Ժամն» արդեն անդրադարձել է իշխանությունների՝ հեռուստաընկերությունները վերաբաշխելու մտադրությանը: Հիմա կարծես թե հերթը տպագիր մամուլինն է: Հայաստանում թեպետ լայն տարածում ունեցող թերթերի քանակը հեռուստաընկերություններից շատ չէ, …

կարդալ ավելին

Պատահարներ

06.09.2007

Սեպտեմբերի 4-ին, ժամը 21:50-ի սահմաններում Արարատի մարզի Մասիս-Նուբարաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Դեռեւս չպարզված հանգամանքներում իրար են բախվել «ԲՄՎ» մակնիշի 68 ՏԼ 346 եւ «Մոսկվիչ» մակնիշի 43 ՕՕ 915 պետհամարանիշով ավտոմեքենաները: Փրկարարների ուժերով «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերվել վարորդ` 1960թ. ծնված Հակոբ Հակոբյանի եւ ուղեւոր` 16-ամյա Վորոնցով Աղաջանյանի դիերը, իսկ «Մոսկվիչ» մակնիշի …

կարդալ ավելին

Թեժ գիծ են բացել

06.09.2007

Աֆրիկյան ժանտախտի առկա կամ կասկածելի դեպքերում ահազանգելու համար ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունում գործում է թեժ գիծ` 45-74-21 հեռախոսահամարով: Այն, ի դեպ, գործում է նաեւ թռչնագրիպի կասկածելի դեպքերի համար: Աֆրիկյան ժանտախտի նոր դեպքերին անմիջապես արձագանքելու նպատակով թռչնագրիպի դեմ պայքար իրականացնելու համար ստեղծված հատուկ շտաբը վերակազմավորվել է ժանտախտի դեմ պայքարի շտաբի, դրանում ընդգրկվել են նոր մասնագետներ: ՀՀ Գյուղատնտեսության …

կարդալ ավելին

Ջրմուղն էլ իր բաժինն է թալանում

06.09.2007

Միակ գործը, որ գրեթե հիմնովին կատարեց «Երեւան ջրմուղ-կոյուղի» ընկերությունն իր գոյության 6-7 տարիների ընթացքում՝ մայրաքաղաքի ջրամատակարարման համակարգում ջրաչափերի տեղադրումն էր: Իսկ ջրամատակարարման որակը դեռեւս դոփում է նույն տեղում կամ էլ շատ աննշան է բարելավվել: Կորուստների մասին էլ չենք ասում, որովհետեւ դա շարունակում է մնալ նույն՝ 80 տոկոսի սահմաններում: Երեւանի ջրամատակարարման համակարգը վարձակալության վերցրած օտարերկրյա ընկերություններն …

կարդալ ավելին

Տրոլեյբուսից ու ավտոբուսից «խեր» չկա

06.09.2007

Այս շաբաթ քաղաքային տրանսպորտը համալրվեց 18 նոր տրոլեյբուսներով, որի համար պետական բյուջեից հատկացվել էր 600մլն դրամ: Երեւանի քաղաքապետարանի հասարակական տրանսպորտի վերազինման ծրագրերով նաեւ նախատեսվում է 2007-ին ներկրել մոտ 100 «Բոգդան» տիպի ավտոբուս, որից 60-ն արդեն մայրաքաղաքում բարեհաջող ուղեւորափոխադրումներ են իրականացնում: Հասարակական տրանսպորտի ոլորտի կարգավորմամբ լուրջ զբաղվել են իրար հաջորդող բոլոր քաղաքապետերը, եւ, որպես կանոն, ամեն …

կարդալ ավելին

Ինչո՞ւ չի աղմկելու Գետառը

04.09.2007

Երեւանում քանդման մի խելահեղ գործընթաց է սկսվել: Քանդում են հին շենքերն ու առանձնատները, փողոցները, քանդում են անգամ բլուրներն ու ժայռանման տեղանքները: Քանդողները կամ քաղաքային իշխանություններն այս բոլորի համար ինչ-որ բացատրություն կամ հեռավոր արդարացում են տալիս: Ասենք, ի՞նչ վատ բան է, որ հին տները փոխարինում են էլիտար շենքերով, անցումներ են կառուցում, որ երթեւեկությունը կարգավորեն, ռելսերը հանում …

կարդալ ավելին