հասարակություն

Արժանի եւ անարժան թեկնածուներ

05.10.2007

2008թ. նախագահական ընտրությունների մասին տաքսու վարորդների պատկերացումները բավական հետաքրքիր են: Բացի այն, որ նրանք ուշագրավ վերլուծություններ են անում, ավելին` առաջարկում են իրենց համակրած մարդկանց թեկնածությունը: Ազնվությունը Մուկուչյանի վրայից թափվում է Օրինակ, վարորդ Սուրենը շրջանառվող թեկնածուների անուններից առանձնապես ոգեւորված չէ. «Ոչ մեկն էլ արժանի չէ երկիր ղեկավարելու: Էն օրը մեկն ասում էր` մարդիկ նախագահ ընտրում են՝ …

կարդալ ավելին

«Օրրանը» կրկին արձագանքեց

05.10.2007

«168 Ժամ» թերթի նախորդ համարում տպագրված «Շան նման ենք ապրում» հրապարակմանն արձագանքել է «Օրրան» բարեգործական ընկերությունը: Հիշեցնենք, որ Վարդաշեն 59 տան բնակիչներն ապրում են ծայրահեղ պայմաններում: Երեկ մենք «Օրրան» կենտրոնի գործադիր տնօրեն Հերիքնազ Հարությունյանի հետ այցելեցինք Ստեփան պապիկենց տուն: Տիկին Հերիքնազն այս ընտանիքին փոխանցեց արկղերով հագուստ, ինչպես նաեւ՝ սննդամթերք: Բացի նյութական օգնություն ցուցաբերելուց՝ նա երկար …

կարդալ ավելին

«Հարուստ լինեի՝ աղքատներին կօգնեի»,- ասում է Արմինեն

05.10.2007

Արմինեն թախծոտ հայացքով պատուհանից դուրս է նայում ու որքան նայում է, այնքան խռովկան է դառնում: 13-ամյա այս աղջկա ներաշխարհը շատ խորն է, բայց նրան հասկանալու համար առնվազն պետք է ապրել Վարդաշենի՝ բանտախցի նման իրենց սենյակում, որտեղ ամռան շոգին շատ ցուրտ է, եւ հանրակացարանում ապրելն էլ նույնն է, ինչ փողոցում ապրես: Փոքրիկ այս աղջիկը մանկություն չի …

կարդալ ավելին

Վերելակների վարձերը թանկանում են

05.10.2007

«168 Ժամի» խմբագրություն էին զանգահարել Դավթաշեն համայնքի մի խումբ բնակիչներ, որոնք դժգոհում էին, թե թաղապետարանի աշխատակիցները հոկտեմբերի 1-ից անջատել են համայնքի բոլոր շենքերի վերելակները: Անջատելուց առաջ էլ թաղապետարանը 3 անգամ թանկացրել է վերելակների սպասարկման վարձը: «3 օր է` գնում ենք թաղապետարան՝ թաղապետի հետ հանդիպելու համար, սակայն քարտուղարուհին ու աշխատակիցները չեն ընդունում, անընդհատ պատասխանում են՝ թե …

կարդալ ավելին

Հերթական հակամարտությունը ԳԱԱ-ի հետ

03.10.2007

ՅՈՒՆԵՍԿՕ-ի բժշկակենսաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, «Համահայկական գիտական խորհուրդ» հ/կ նախագահ Սիներիկ Հայրապետյանը վաղուց լեզու չի գտնում Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ղեկավարության հետ: Պրոֆեսորը կարծում է, որ ԳԱԱ-ն անիմաստ կառույց է եւ վաղուց սպառել է իրեն: Սիներիկ Հայրապետյանն իր ասածների ճշմարտացիության մեջ համոզելու համար վարչապետ Սերժ Սարգսյանին առաջարկել է մի մասնագիտական «քննություն» կազմակերպել ԳԱԱ-ի համար: Հայրապետյանն …

կարդալ ավելին

Վրիպակ

03.10.2007

Մեր թերթի նախորդ համարում տպագրված՝ «Ոսկե բանալիներ եւ ժանգոտ կողպեք» հրապարակման մեջ տեղ է գտել վրիպակ: Ըստ հրապարակման` Ինֆորմացիայի ազատության կենտրոնի 2006թ. մրցանակաբաշխության ժամանակ քաղաքապետարանը ճանաչվել է ամենափակ կառույցը: Մինչդեռ, 2006-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից ամենափակ կառույց է ճանաչվել Կապի եւ տրանսպորտի նախարարությունը, որին էլ տրվել էր «ժանգոտ կողպեք»: Հիշեցնենք, որ օրերս կայացած մրցանակաբաշխության ժամանակ …

կարդալ ավելին

Վիրահատությունը` զեղչով

03.10.2007

«Նորք-Մարաշ» ԲԿ տնօրեն Լիդիա Մուրադյանի հավաստմամբ` պետական աջակցության շնորհիվ սրտի բոլոր վիրահատությունները կատարվում են 10-25 տոկոս զեղչով` կախված դրանց տեսակից եւ բարդությունից: Հիշեցնենք, որ «Նորք-Մարաշ» ԲԿ-ում տարեկան վիրահատվում է շուրջ 800 հիվանդ (ի դեպ, Հայաստանում սրտի վիրահատություններ կատարվում են միայն այս կենտրոնում, որը մինչեւ 1000 հիվանդի վիրահատելու հնարավորություն ունի): Սակայն Հայաստանում տարեկան վիրահատվելու կարիք զգում …

կարդալ ավելին

«Շան նման ենք ապրում»

03.10.2007

Վարդաշեն 6-րդ փողոցի բնակիչները թիվ 69 տան բնակիչների մասին լեգենդներ են պատմում: Ասում են՝ մարդիկ վախենում են այդ տան բնակիչներից, որովհետեւ նրանք կարծես «դիակներ» լինեն, իսկ նրանց կենսակերպը նման է մեր տեսած «ուժըս կինոներին»: Փողոցում ապրող երեխաներին արգելվում է մոտենալ այդ սեփական տանը, որովհետեւ կարող է կատարվել անսպասելին: Մոտենում եմ թիվ 69 տանն ու բոլոր …

կարդալ ավելին

Նվազագույնը՝ 4 ժամ

01.10.2007

Երեւանին եւ հարակից 30 գյուղերին ջուր մատակարարող «Երեւան ջուր» ընկերությունը պարտավոր է բոլոր սպառողների համար ժամը 7-24-ն ընկած ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 4-ժամյա ջրամատակարարում: Այս որոշումը երեկ կայացրել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Նույն որոշմամբ, «Երեւան ջուրը» պարտավոր է սպառողների առնվազն 93%-ին նշված ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 6-ժամյա ջրամատակարարմամբ, 70%-ին` 8-ժամյա, 50%-ին` 12-ժամյա, 40%-ին` անընդհատ, իսկ …

կարդալ ավելին

«Քաղաքաշինական կառուցապատումները փորձաքննություն չեն անցել»,- ասում է Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը

01.10.2007

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը երեկ իր պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ ասուլիս էր հրավիրել: Նա նախ տեղեկացրեց իր պաշտոնավարման ժամանակաշրջանում կատարված օրենսդրական նախաձեռնությունների մասին, այնուհետեւ շեշտեց, որ ավելացել են պետբյուջեի մուտքերը` այս ոլորտից հավաքագրված վճարների հաշվին: Նախարարը հայտարարեց նաեւ մի շարք խախտումների հայտնաբերման մասին: Բնապահպանական տեսչությունը ստուգայցերի ընթացքում 519 տնտեսվարողներից 492-ի մոտ հայտնաբերել է տարբեր տեսակի …

կարդալ ավելին

«Սպասողական վիճակը մարդուն սպանում ա»,- ասում է երեք երեխաների մայրը

01.10.2007

Գալյայի կյանքում դատարկությունն էնքան շատ է, որ նա դժվարանում է ընտանիքի առօրյայից ինչ-որ տեղեկություններ պատմել. «Օ՜ֆ, Չգիտեմ…»,- ամեն խոսքից հետո ասում է նա ու շշուկով քթի տակ ինչ-որ բաներ է մտմտում: 45 տարեկան է ու ամաչում է խոսել իրականության մասին, որովհետեւ անցյալն ուրիշ է եղել, իսկ իրականության մեջ կաշկանդվելու շատ բան կա: Օրինակ՝ ամուսինը «Ֆայլա …

կարդալ ավելին

Ոսկե բանալիներ եւ ժանգոտ կողպեք

01.10.2007

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Տեղեկատվության ազատության ամենամյա մրցանակաբաշխություն 2007» ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ կազմակերպած մրցանակաբաշխությունը երեկ բավականին հետաքրքիր արդյունքներ հրապարակեց: Նախ նշենք, որ մրցանակաբաշխության արդյունքները որոշել է տեղեկատվության ազատության ոլորտում գործող 9 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից բաղկացած անկախ ժյուրիի կազմը: Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տնօրեն Շուշան Դոյդոյանի հավաստմամբ՝ հրապարակային եւ փակ գերատեսչություններն ընտրվել են՝ հաշվի առնելով հետեւյալ չափանիշները. …

կարդալ ավելին

Կդիմեն Եվրոպական դատարան

28.09.2007

Երեկ Վճռաբեկ դատարանում ՀՀ Արդարադատության խորհուրդը լսեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատավոր Պարգեւ Օհանյանի դեմ հարուցված կարգապահական վարույթի հարցը: Հիշեցնենք, որ Պ. Օհանյանի դեմ մեր իշխանությունների հետաքրքրությունը սրվեց այն բանից հետո, երբ նա արդարացրեց «Ռոյալ Արմենիա» ընկերության ղեկավարներ Գագիկ Հակոբյանին եւ Արամ Ղազարյանին: Դա տեղի ունեցավ հուլիսին, իսկ սեպտեմբերին արդեն կարգապահական վարույթը հարուցված …

կարդալ ավելին

Ստուգողական էպիզոդներ

28.09.2007

Մի քանի օր առաջ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը բոլոր հարուստներին հասկացրեց, որ երկրային դրախտում ապրող հայաստանյան օլիգարխների համար դժոխքը շատ արագ կարող է եւ դաժան իրականություն դառնալ: Իսկ մեր օլիգարխները մինչ այժմ միամտաբար կարծում էին, թե դժոխքն ընդամենը հեքիաթ է (Քանի որ նրանց մեծ մասը պատգամավոր է, երեւի մտածում էին, որ մանդատն իրենց հեռու կպահի …

կարդալ ավելին

Աղքատության պաշտոնական դեմքը

28.09.2007

Մարզեր այցելող ցանկացած մարդ կհաստատի, որ այնտեղ յուրաքանչյուրն իր պարտքն է համարում բողոքել տնտեսական վիճակից: «Այստեղ կյանք չկա, կյանքը Երեւանում է» արտահայտությունն ամենակիրառելին է մարզերում: Հազվադեպ մայրաքաղաք եկողները տեսնում են շինարարության ծավալները, շքեղ խանութները, այդ ամենին գումարում «Հայլուր» ծրագրից ստացած տպավորություններն ու հանգում այդ դառը մտքին: Մարդու բնույթն է այդպիսին: Պաշտոնական վիճակագրության տվյալներն էլ են …

կարդալ ավելին

Կարեւորը նոր հեռախոսահամարն է …

28.09.2007

Երեւանի եւ հարակից 30 գյուղերի ջրամատակարարմամբ ու ջրահեռացմամբ զբաղվող «Երեւան ջուր» ընկերությունն անցած մեկ տարվա ընթացքում համակարգում ներդրել է մոտ 8 մլն դոլար: 7 մլն դոլար էլ պատրաստվում է ներդնել հաջորդ տարի: Երեկ այս մասին հայտարարեց ընկերության գլխավոր տնօրեն Սերժ Պոպոֆֆն՝ անցած մեկ տարում կատարված աշխատանքները ներկայացնելիս: Ընդհանուր առմամբ, վարձակալության 10 տարիների ընթացքում ընկերությունն իր …

կարդալ ավելին

Հովվի հեքիաթը

28.09.2007

Լույսը Խաչիկի համար չի բացվում: Նա կույր է: Հակառակը` լուսաբացով ընդհատվում է նրա տեսողությունը, որ միայն գիշերային երազների մեջ է: Եվ լուսաբացը նրա համար միայն ժամ է, երբ այծերին պիտի կթի, իսկ հետո գառներին ու ուլերին տանի արածացնելու արոտավայր` գյուղից 2-3 կմ հեռու, մի անգամ էլ երեկոյան` գյուղի մեջ, վանքի մոտ: Ճամփեն անգիր գիտի, ձեռնափայտով …

կարդալ ավելին

Վարորդները՝ ՀՀ նախագահի թեկնածուների մասին

28.09.2007

«Ինչպես կասեր մեր սիրելի հերոս Պանիկովսկին` վզիկ, թեւիկ, տոտիկ, բդիկ»,- առաջիկա նախագահական ընտրությունների թեմային անդրադառնալով՝ նախագահի աթոռին հավակնող թեկնածուների մասին այսպես արտահայտվեց վարորդ Ֆելիքսը: Ապա, թե` «Դաշնակցական կուսակցության թեկնածու առաջադրելը խուճապ ա առաջացրել մեզ հայտնի թեկնածուների ու կուսակցությունների շրջանում: Ես շատ ուրախ եմ, որ Վահան Հովհաննիսյանն էդ ցուցակում կա, որովհետեւ 10-ից մեկը գոնե հայրենիքի համար …

կարդալ ավելին

Գնման գործընթացը շարունակվում է

26.09.2007

Անցյալ շաբաթ գնելով մի քանի թերթեր հրատարակող «Զարուհի» հրատարակչական տան արժեթղթերի 25 տոկոսի կառավարման իրավունքը, «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը կարծես թե չի ցանկանում սահմանափակվել ձեռք բերածով: Ըստ ՆԺ-ին մոտ կանգնած լավատեղյակ աղբյուրի՝ վերջին օրերին Ա.Կարապետյանը սկսել է ակտիվ բանակցություններ վարել նաեւ հայաստանյան առաջատար տպագիր եւ էլեկտրոնային լրատվական միջոցների ղեկավարների հետ` այդ լրատվամիջոցները կա՛մ …

կարդալ ավելին

Սկսեցին ու հետաձգեցին

26.09.2007

Երեկ Մալաթիա-Սեբաստիա համայնքների առաջին ատյանի դատարանում սկսվել ու անմիջապես հետաձգվել է Սեդրակ Զատիկյանի սպանության քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված Ա. Առուշանյանի, Ա. Հովհաննիսյանի եւ Լ. Ղեւոնդյանի դատաքննությունը: Հաջորդ դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 2-ին` պատճառաբանությամբ, թե գործում որպես պաշտպան պետք է ներգրավվի նաեւ Ռուբեն Ռշտունին, ով դատարանից ժամանակ է խնդրել գործի նյութերին ծանոթանալու համար: Մինչ …

կարդալ ավելին