Հայաստանում մշակվում են բուսական հիմքով բուժական բոլորովին նոր մեթոդներ` ուղղված, մասնավորապես, բշտախտի, պսորիազի, գինեկոլոգիական եւ ներքին մի շարք հիվանդությունների դեմ: Աչքի մի շարք հիվանդությունների բուժման համար դեռ հնուց են մշակվել համարժեքը չունեցող մեթոդներ: «Մեզանում դեղաբույսերով բուժման մեթոդների մշակմանը միշտ էլ չափազանց մեծ դեր է հատկացվել»,- «Արմենպրեսի» հետ զրույցում նշել է բժշկական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Աշոտ …
կարդալ ավելին2008թ. ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա մոտ 21 տոկոսով եւ կհասնի 89.000 դրամի: Այս մասին 2008թ. պետբյուջեի նախագծի խորհրդարանական քննարկման ժամանակ ասել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Պավել Սաֆարյանը: Փոխնախարարի ասելով՝ 2008թ. կբարձրանա եւ 60 հազար դրամից 136.000 դրամի կհասնի նաեւ դպրոցների վարչական աշխատակազմի աշխատավարձը: Նախատեսված է 10 տոկոսով ավելացնել նաեւ դպրոցների սպասարկող տեխնիկական անձնակազմի աշխատավարձը: …
կարդալ ավելին«Friends of the Earth» ընկերության խորհրդատու Անդրիանա Նատսոուլասն էկոլոգիական խնդիրներով մտահոգ աշխարհի հանրությանը նամակ է ուղարկել, որում անդրադարձել է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման խնդրին: Միջազգային փորձագետը մանրամասն անդրադարձել է հանքավայրի շահագործման թույլտվություն ստացած կազմակերպության` ACP-ի գործունեությանը եւ նշել, որ չի կարելի եկամուտներ ստանալ դեգրադացիայի եւ բնակչության առողջության հաշվին: «Հանքավայրի բաց շահագործման դեպքում ACP-ն ավերելու է …
կարդալ ավելինՀՀ Օմբուդսմենի գրասենյակի աշխատակիցները երեկ այցելել են ՀՀ Ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության Եղեգնաձորի բաժին: Աշխատանքային խումբը եղել է ձերբակալված եւ կալանավորված անձանց պահման վայրում պահման պայմաններին ծանոթանալու համար: Այցելության պահին ՁՊՎ-ում ձերբակալված եւ կալանավորված անձինք չեն եղել: Ինչպես հայտնում են Պաշտպանի գրասենյակից, ուսումնասիրվել է ՁՊՎ-ի տեղաշարժի մատյանը, որտեղ հայտնաբերվել են նշումներ, որոնցից երեւացել են …
կարդալ ավելինԿապիտալ շինարարությունը միշտ էլ համարվել է գերշահութաբեր աշխատանք, եւ կասկած չկա, որ Երեւանում էլ շինարարության ոլորտում ներդրում կատարողները շահում են 3-4 անգամ: Մոտավոր հաշվարկներով՝ 1քմ բնակֆոնդի կառուցման համար ծախսվում է մոտ 300 դոլար, սակայն Երեւանում վաճառքի գինը սկսվում է նվազագույնը 1000 դոլարից: Հայաստանում շինարարության ոլորտը խոշոր հարկատու չի համարվում այն պարզ պատճառով, որ մի հատվածը …
կարդալ ավելինՀոկտեմբերի 26-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած ընդդիմության հանրահավաքը, որի ժամանակ ելույթ ունեցավ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ինչպես ՀՀ շատ քաղաքացիների, այնպես էլ տաքսու վարորդների համար դարձել է քննարկման առարկա: «Ժողովրդին սարքել են բադմինտոնի շառ» Վարորդ Սուրենը վստահեցնում է, որ հոկտեմբերի 26-ին հանրահավաքից ժամեր առաջ այնքան պատվերներ են ստացել, որ մեքենաները չեն հասցրել պատվիրատուների պահանջարկը …
կարդալ ավելինԳյումրի քաղաքի ավտոկայանի հարակից թաղամասում իրար գլխի տեղադրված «դոմիկները» ջարդուխուրդ եղած գնացքի վագոններ են հիշեցնում: Քաղաքի այս հատված հասնելու համար ճանապարհով պետք է իջնես դեպի ներքեւ, որտեղ իրար ետեւից շուրջ 600-700 դոմիկներ են շարված: «Ստեղ ամենագեշ տուժվողներն են»,- ասում են նրանք: Գյումրեցիներն ասում են, որ աշնան ու ձմռան ամիսներին այս թաղամասը հայտնվում է ջրի մեջ, …
կարդալ ավելինԵրեւանի կենդանաբանական այգին առաջիկա 10 օրերի ընթացքում կհամալրվի հինգ տեսակի կենդանիներով: «Արմենպրեսի» հետ զրույցում այգու տնօրեն Սահակ Աբովյանը տեղեկացրել է, որ Նովոսիբիրսկ քաղաքից կբերվեն սեւ գայլ, կարմիր գայլ, պտուտակաեղջերավոր այծ, հեռավորարեւելյան կատու, մանգուստ` յուրաքանչյուրից մեկ զույգ:
կարդալ ավելինԱնցած մեկ ամսվա ընթացքում համառ խոսակցություններ էին շրջանառվում այն մասին, որ Երեւանի մետրոյի կայարանների մոտ իրականացվող գետնանցումների վերանորոգչական աշխատանքների ժամանակ վնասվել են մետրոպոլիտենի ենթակառույցները: Իսկ վերանորոգչական աշխատանքներ իրականացվում են «Բարեկամություն» եւ «Զորավար Անդրանիկ» կայարանների խաչմերուկներում: Երեւանի քաղաքապետարանի պաշտոնյաներն այս ընթացքում մի քանի անգամ հերքեցին շրջանառվող այդ լուրերը: Մոտ երկու շաբաթ առաջ էլ քաղաքապետարանի պաշտոնյաները մի …
կարդալ ավելինՀայաստանում շատ են գերշահույթով աշխատող ոլորտները, ու նրանք մասամբ հաջողակ են համարվում եկամուտները թաքցնելու կամ ստվերային շրջանառության հաշվին: Այս շարքում բացառություն են ջերմատները, որոնք գերշահույթ են ստանում հենց օրենքի շրջանակներում: Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքով զբաղվողները, բացի հողի հարկից, չեն հարկվում որեւէ հարկատեսակով, ուստի եւ այստեղ ստացած եկամուտների ուղիղ 50 տոկոսը շահույթ է համարվում: «Գրինհաուզ ասոցիացիա» հ/կ …
կարդալ ավելինԱնդրադառնալով Մոսկվայում օրերս տեղի ունեցած հայազգի երիտասարդի հերթական սպանությանը, երգահան Ռուբեն Հախվերդյանը երեկ ասել է, թե Ռուսաստանում Հայաստանի դեսպանին, որի անուն-ազգանունն «Արմեն Սմբատյան է»` պետք է փոխել: «Նա ավելի շուտ, ինձ թվում է, իր հարաբերություններն է ավելի քան խորացնում, ասենք, չգիտես ինչի՝ հայերն ուրախանում են, ասենք՝ Լուժկովն է եկել կամ Կոբզոնը: Դվինն են առել, չգիտեմ …
կարդալ ավելինԱրդեն մի քանի օր է, ինչ Խոր Վիրապի քանդված պարսպի քարերը դեպի խորանը տանող ճանապարհը փակել են, եւ պահակները ստիպված են լինում մի փոքրիկ արահետ բացել, որպեսզի այցելուները կարողանան վերեւ բարձրանալ: Խոր Վիրապի պահակ Վիգենն «Ա1+»-ի թղթակցին պատմել է, որ մի քանի օր առաջ եկեղեցում պսակադրություն է եղել, եւ արարողությունից հետո, երբ հյուրերն արդեն իջնում …
կարդալ ավելինԹեեւ «Արմենիա» հեռուստաընկերության մեկնաբաններից մեկն իր հաղորդումներն ավարտում է «Օգտագործեք տեղեկացված լինելու ձեր իրավունքը» արտահայտությամբ, սակայն որեւէ կերպ չի ասում, թե ինչպես կարող ենք դա անել, երբ թե՛ իրենց, թե՛ մնացած բոլոր հեռուստաընկերությունները հասարակությանը զրկում են գրագետ, այսինքն` անաչառ լրատվությունից: Տեղեկացված լինելու մեր իրավունքն օգտագործում ենք՝ անջատելով հեռուստացույցը եւ սպասելով ժամը 19:00-ին, երբ «Ազատություն» ռ/կ-ի …
կարդալ ավելինՏան «հյուրասենյակում», որը ոչնչով չի տարբերվում շքամուտքերի նկուղներից՝ փոքրիկ Սպարտակը ծալապատիկ նստած, մրոտ ձեռքերով Սովետի թվի հեռուստացույցի մասերն է առանձնացնում: Անգամ անծանոթ մարդու ներկայությունը նրան չի շեղում իր գործից. հեռուստացույցի մասերն առանձնացնելը նրա համար շատ կարեւոր նշանակություն ունի, շատ բան է կախված նրա աշխատանքից: Հարցնում եմ՝ «Էս ինչի՞ ես հեռուստացույցը քանդում»: Պատասխանում է՝ «Որ տանենք …
կարդալ ավելինԵրեւանի Արաբկիր համայնքի ղեկավար Հովհաննես Շահինյանի ջանքերով Հայաստան է ներմուծվել շոտլանդական «GREEN MACHINES» («Կանաչ մեքենաներ») ընկերության արտադրության մայթերի մաքրման համար նախատեսված փոշեկուլ-աղբահավաք չորս մեքենա: Երեկ Արաբկիր համայնքի ղեկավար Հովհաննես Շահինյանի, Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Էնթոնի Քանթորի, փոխդեսպանի, «GREEN MACHINES» ընկերության ներկայացուցիչների, Արաբկիրի բնակիչների եւ «Մաքուր Արաբկիր» ընկերության աշխատակիցների ներկայությամբ մեքենաները շահագործման հանձնվեցին: Մայթին թափված տերեւները, …
կարդալ ավելինԱրդարադատության խորհրդի երեկվա նիստում քննարկվել են Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ու Ավան-Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանների դատավորների պաշտոնում նշանակելու համար թեկնածություններ ներկայացնելու վերաբերյալ հարցերը: Խորհուրդը որոշել է հավանություն տալ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում Արշակ Պետրոսյանի, իսկ Ավան-Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում` Արսեն Բաբայանի թեկնածություններին …
կարդալ ավելինԵրեկ Երեւան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկի մեկուսարանից ազատ է արձակվել Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի եղբորորդի Արման Դարբինյանը: Հիշեցնենք, որ Ա. Դարբինյանին ձերբակալեցին Լոռու մարզի դատախազ Ալբերտ Ղազարյանի սպանությունից մի քանի օր հետո: Ս. Դարբինյանի եւ Ա. Ղազարյանի հարաբերությունները լարված էին, եւ շրջանառվող վարկածներից մեկն էլ այն էր, թե դատախազի սպանության պատվիրատուն Վանաձորի քաղաքապետն է: Վանաձորի քաղաքապետի եղբորորդուն …
կարդալ ավելին«Հայաստանում խոզերի աֆրիկյան ժանտախտը համառորեն բուն է դրել ու չի ուզում հեռանալ, թեպետ տեղացի անասնաբույժները հիվանդության դեմ պայքարում են բոլոր միջոցներով: Դեռեւս կարանտինի մեջ են Տավուշի եւ Լոռու մարզերը»,- մեզ հետ զրույցում հայտարարեց Սննդի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության պետ Գրիշա Բաղյանը: Սակայն Գրիշա Բաղյանին անհանգստացնելու առիթն այս անգամ Եղվարդում վերջերս տեղի ունեցած խոզերի մասսայական …
կարդալ ավելինՀոկտեմբերի 23-ին, ժամը 18:40-ին, Քաջարան քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել ՌԳԴ-5 տիպի ձեռքի նռնակի պայթյունից մահացած, 1964թ. ծնված Աշոտ Պողոսյանի դիակը: ՀՀ տարածքային կառավարման նախարարության Փրկարար ծառայության փոխանցմամբ` հարուցվել է քրեական գործ, որը գտնվում է Քաջարանի ոստիկանության բաժնի վարույթում:
կարդալ ավելինԵրեւանի մերձակայքում գտնվող թունաքիմիկատների գերեզմանոցի վերացման հիմնախնդիրն օրերս ներառվել է «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիայի իրականացման ազգային ծրագրում: Կոնվենցիայի ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով ՀՀ Բնապահպանության նախարարության Վտանգավոր նյութերի եւ թափոնների կառավարման բաժինը մշակել եւ ֆինանսավորման նպատակով տարբեր միջազգային կազմակերպությունների է ներկայացրել ծրագրային առաջարկներ: Վերջիններիս իրականացման շրջանակներում ակնկալվող միջոցները վերջնականապես կլուծեն թունաքիմիկատների գերեզմանոցի հետ կապված …
կարդալ ավելին