հասարակություն

Գետառի հարցը շահարկում են

12.11.2007

Այն, որ հասարակական կազմակերպությունների (ՀԿ) առկայությունը ցանկացած երկրում նպաստում է ժողովրդավարությանը՝ հաստատում են նաեւ պետական կառույցների ներկայացուցիչները: Մինչդեռ, արտասահմանյան դրամաշնորհներով գործունեություն ծավալող ՀԿ-ներն իրենց գոյությունը հաճախ իմաստավորում են ոչ հավաստի տեղեկություններ շահարկելով եւ հնչեցրած այդ տեղեկության հիման վրա հասարակական թյուր կարծիք ձեւավորելով: ՀԿ-ների նման մի դրսեւորում եղավ օրեր առաջ, երբ «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ …

կարդալ ավելին

Միմիայն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն ընդդիմացավ

12.11.2007

Մեծ հարգանք տածելով տիար Կլոդ-Արմեն Մութաֆյանի ծավալած հայաշեն գործունեության հանդեպ, ինչպես նաեւ անվերապահորեն կիսելով «168 Ժամին» տված հարցազրույցում նրա արտահայտած որոշ կարծիքներն ու մեկնաբանությունները, հարկ ենք համարում անդրադառնալ Լուվրի թանգարանում կազմակերպված «Armenia Sacra» ցուցահանդեսի առնչությամբ «Էջմիածնի ներկայացուցիչների» վերաբերյալ նրա հայտնած կարծիքին: Իրապես, Լուվրի թանգարանում եղան ինչպես կազմակերպչական ու տեխնիկական բարդություններ (ինչը բնական է եւ հատուկ …

կարդալ ավելին

Երկուսը՝ մեկի մեջ

09.11.2007

Անցած կիրակի հանրային հեռուստաընկերության հաղորդած ամենակարեւոր նյութը GOLD պետհամարանիշների աճուրդային վաճառքի լուսաբանումն էր։ Հարկատուներիս միջոցներով ֆինանսավորվող հեռուստաընկերության եթերն, ավելի քան հինգ րոպե, զբաղված էր այդ «դարակազմիկ» իրադարձության մեկնաբանությամբ։ Աճուրդավարի մուրճիկը թխկթխկում էր, մասնակիցները բարձրացնում էին գինը… մի խոսքով՝ իսկական Սոթբի։ Վաճառված ամենաթանկ GOLD պետհամարանիշի (թվերը հիմա չեմ հիշում եւ կարեւոր էլ չէ) գինը հասավ 1.650.000 …

կարդալ ավելին

Միայն տեխնոլոգիայով Հայաստանում չեն ընտրվում

09.11.2007

Ամերիկայի ժողովուրդն ասաց իր խոսքը: Սակայն որպեսզի հասկանաս, թե նա ի՞նչ ասաց, որոշ ժամանակ է հարկավոր: Բիլ Քլինթոն Նոյեմբերի 6-ին մամուլի ակումբներից մեկում մամլո ասուլիս էր հրավիրել ընտրական տեխնոլոգիաների մասնագետ ներկայացած Արմեն Բադալյանը: Մեր բոլոր փորձերը՝ ճշելու, թե մինչ օրս ո՞ր ընտրություններում եւ ո՞ր քաղաքական ուժի հետ է աշխատել պարոն Բադալյանը` պսակվեցին անհաջողությամբ: Հայաստանյան լրագրողներից, …

կարդալ ավելին

Գետառը փակելն աղետալի կլինի

09.11.2007

«Գետառի կառուցապատումն ու առանց համապատասխան կարգավորիչների դրա ջրերը փակ խողովակաշարի մեջ անցկացնելն աղետալի հետեւանքներ կունենա մայրաքաղաքի բնական լանդշաֆտների եւ շրջակա միջավայրի վրա»,- երեկ Գետառի կառավարմանն առնչվող բնապահպանական եւ իրավական խնդիրների քննարկման ժամանակ հայտարարել է «Հայհիդրոէներգանախագիծ» ինստիտուտի գլխավոր հիդրոլոգ Ռոլանդ Մանուկյանը: Նրա հավաստմամբ` վերեւից 17-18 մետր թռիչք ունեցող եւ 4,5 մետր խորությամբ հոսող գետը խողովակի մեջ …

կարդալ ավելին

«Ջրային» վարկի գործը շարունակվում է

09.11.2007

«168 Ժամն» իր նախորդ համարներում անդրադարձել էր Երեւանի ջրամատակարարման համակարգում տեղի ունեցած չարաշահումների մի քանի փաստերին: Ներկայացրել էինք, թե այդ համակարգի բարելավման հնգամյա ծրագրին Համաշխարհային բանկի հատկացրած 32 մլն դոլար վարկը եւ ՀՀ կառավարության հատկացրած միլիոնավոր դոլարների հասնող սուբսիդիան ֆինանսական ինչ մեքենայություններով է ծախսվել: Ներկայացրել էինք, որ վարկային այդ ծրագրում տեղի ունեցած անօրինականությունների եւ չարաշահումների …

կարդալ ավելին

Գյուղացուն վռնդել են շուկաներից

09.11.2007

Քաղաքացին միշտ իր գյուղմթերքը գնել է շուկաներից, ընդ որում` այդ գյուղմթերքն աճեցնող գյուղացու ձեռքից: Սակայն արդեն մոտ տասը տարի գյուղացուն քաղաքաբնակ-վերավաճառողները դուրս են մղել այդ շուկաներից: Արդյունքում` գյուղմթերքի գները վերավաճառողներն իրենք են սահմանում` դրանք օրեցօր բարձրացնելով: Իսկ խեղճ գյուղացին, որի մուտքն այլեւս այդ շուկաներ արգելված է, հող է մշակում, շատ էժան գներով ստիպված հանձնում է …

կարդալ ավելին

«Բոգդանի» համար իրար «կոտորում» են

09.11.2007

«Բոգդան» ավտոբուսների հնարավոր վաճառքին դեռ ամիսներ առաջ էինք անդրադարձել, ինչը հաստատեց նաեւ Երեւանի քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության պետ Աշոտ Սահակյանը: Վերջինս նաեւ ասել էր, որ «Բոգդանների» վաճառքի հետ կապված սպասում են ՀՀ Կառավարության համապատասխան որոշմանը: Օրերս «Ավտոբուս» ՓԲԸ-ում աշխատող «Բոգդանների» վարորդները գործադուլ էին կազմակերպել` այսպիսով հայտնելով իրենց անհամաձայնությունը ավտոբուսները մասնավորին հանձնելու քաղաքապետարանի նախաձեռնության եւ Կառավարության որոշման …

կարդալ ավելին

Վարորդները ոչ մեկին չեն հավատում

09.11.2007

Մայրաքաղաքի փողոցների խցանումները նպաստում են, որ տաքսու վարորդները պարապությունից ու նյարդային լարվածությունից ուղեւորների հետ ավելի անկեղծանան: Ընդհանրապես նրանք լավ տիրապետում են ներքաղաքական իրադարձություններին եւ, որպես կանոն, իրենց դիտարկումներն են անում քաղաքական զարգացումների վերաբերյալ: «Ի՞նչ փողերով ենք զենք գնել ու հաղթել» Վարորդ Ֆելիքսն ասում է, որ ինքը Ղարաբաղյան պատերազմի մասնակիցներից է, եւ իր համար Լեւոն Տեր-Պետրոսյանը …

կարդալ ավելին

«Էս սարերն ինձ դիրքեր են հիշեցնում»,- ասում է հաշմանդամ ազատամարտիկը

09.11.2007

Սարգիս Փափազյանը Վարդաշենի Գուրգեն Մահարի փողոցի սարերի սկզբնամասի իր տնակի առաջ փայտ է կոտրում: Ասում է՝ «Խոսելու բան ունեմ», ու անփույթ հագուստը մի քիչ կարգի բերելով` հրավիրում է իր տուն: Արտաքուստ խրճիթ երեւացող տան ներսն ինչ-որ չափով բարեկարգ ու կոկիկ է: Ասում է՝ «Ազատամարտիկ եմ, բոլոր տղաներն էլ թշվառության մեջ են: Գիտեի, որ էս կողմի …

կարդալ ավելին

Թյուրըմբռնո՞ւմ

09.11.2007

Երեկ ՀՀ Արդարադատության նախարարությունում հասարակական քննարկման ներկայացվեց «Հատուկ քննչական ծառայության մասին» օրինագիծը, որն այս շաբաթ առաջին ընթերցմամբ ընդունվել է ԱԺ-ում: Հիշեցնենք, որ օրինագծով առաջարկվում է ստեղծել անկախ մարմին` Հատուկ քննչական ծառայություն, որն իրականացնելու է իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց հանցակցությամբ կամ նրանց կողմից կատարված հանցագործությունների, ինչպես նաեւ՝ ընտրական գործընթացների հետ կապված …

կարդալ ավելին

Փշալարերից այն կողմ

09.11.2007

ՀՀ Արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկը նախկինում ձիանոց է եղել: Ցարական Ռուսաստանը 1812 թ. շինությունը կառուցել է իբրեւ ախոռ, այնուհետեւ՝ սկսած 1870-ից, այն գործել է որպես կալանավայր: Նախկինում «Գորիս» ք.հ.-ում պահվում էին բանտային ռեժիմի դատապարտված դատապարտյալները։ Ի դեպ, նախկին Սովետական Հայաստանի Քրեական օրենսգրքով եղել է գնդակահարության հոդված, սակայն Հայաստանում երբեք մահապատիժ չի իրականացվել: Որպես կանոն՝ …

կարդալ ավելին

Աշխատաշուկայի հետազոտություն

09.11.2007

Հանրապետության գյուղական համայնքներում 2006թ. դեկտեմբեր ամսվա ընթացքում իրականացվել է աշխատաշուկայի հետազոտություն` «Բեյքեր Թիլլի Արմենիա» ՓԲԸ-ի կողմից՝ ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պատվերով: «Բեյքեր Թիլլի Արմենիա» ՓԲԸ-ի փոխանցմամբ` ուսումնասիրության նպատակն էր՝ ՀՀ բոլոր մարզերից ընտրված գյուղերում գնահատել զբաղվածության աստիճանը, տեսակը, զբաղվածության տեւողությունը, համայնքին պատկանող հողերի չափը (մեկ անձի չափաբաժինը), եկամուտները, ընտանիքի …

կարդալ ավելին

Կդադարեցվի երթեւեկությունը

09.11.2007

Երեւանի Մ.Բաղրամյան պողոտա-Օրբելի եղբայրների փողոց խաչմերուկում տրանսպորտային հանգույցի եւ ստորգետնյա հետիոտնային անցումի, «Բարեկամություն» հրապարակում տրանսպորտային հանգույցի շինարարական աշխատանքների ընթացքում երթեւեկության անվտանգությունն ապահովելու նպատակով մինչեւ նոյեմբերի 30-ը կդադարեցվի երթեւեկությունը Օրբելի եղբայրների փողոց-Մ.Բաղրամյան պողոտա խաչմերուկում: Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից տեղեկացրեցին, որ նշված ժամանակահատվածում Մ. Բաղրամյան պողոտայից դեպի «Բարեկամություն» հրապարակ ուղղությամբ տրանսպորտային միջոցների երթեւեկությունը կկազմակերպվի Լեռ Կամսարի փողոցով, …

կարդալ ավելին

Առանց հասկանալու ավերում են

07.11.2007

«Վայքի շրջանի Արենի գյուղում այս պահին պեղում ենք Քրիստոսից առաջ 5-րդ հազարամյակի մի հուշարձան, որի հողաշերտերի մեջ առկա նյութն իր կառուցվածքն ու արտաքին տեսքը չի փոխել: Գունավոր թելերն ու փայտե իրերը պահպանվել են այնպես, ինչպես որ եղել են: Աշխարհում նման հուշարձաններ հազվադեպ են պատահում: Սա եզակի հնարավորություն է: Այս հողը գին չունի: Սա ուղղակի սենսացիա …

կարդալ ավելին

«Ալվարդ տոտա, ինձ օրհնի, մի անիծի, ես անիծված-պրծած եմ»

07.11.2007

Տիկին Ալվարդն իր կիսաավերակ շինության փլատակից դուրս գալով՝ կոկորդը պատռելով, հարեւանուհու հետ վիճում է՝ «Ախչի Հասմի՛կ, քեզ ասեցի՝ տանդ զուգարանի պատը փակի, սաղ տունս խոլերայի բուն ա դարձել: Հոտից խեղդվում ենք: Աղջիկ ջան, դու ո՞վ ես, օրինակի համար, մի հատ արի իմ տուն ու տես՝ էս ինչ խոլերայում ենք ապրում: Էս Հասմիկի տան զուգարանի պատը …

կարդալ ավելին

Սափրագլուխներն՝ ընդդեմ վարորդների

04.11.2007

Երեկ առավոտյան ժամը 7:00-ից Երեւանի քաղաքապետարանի «Ավտոբուս» ՓԲԸ «Ջրվեժ» եւ «Չարբախ» մասնաճյուղերի «Բոգդան» եւ ՊԱԶ մակնիշի տրանսպորտային միջոցների վարորդները գործադուլ էին հայտարարել: Վարորդների ասելով` գործադուլի պատճառը տնօրինության զգուշացումն է, որ «Ավտոբուս» ՓԲԸ-ն մասնավորեցվում է, եւ, որ իրենք որոշ ժամանակ պետք է հրաժարվեն ավտոբուսներ վարելուց: Ի պատասխան մեր թղթակցի հարցին, թե ո՞վ է սեփականաշնորհելու նշված գարաժները, …

կարդալ ավելին

«ԳԱԼԱ»-ին զրկել են գովազդատուներից

04.11.2007

Գյումրիի «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունում մի քանի օր շարունակ անցկացվող հարկային ստուգումների արդյունքում առայժմ ոչ մի խախտում չի հայտնաբերվել: Փոխարենը, հեռուստաընկերությունը զրկվել է գովազդատուներից: 26-27 գովազդատուից մնացել են 3-ը, որոնք էլ, ըստ «ԳԱԼԱ» հեռուստաընկերության հիմնադիր-տնօրեն Վահան Խաչատրյանի` շուտով դուրս կգան: «ԳԱԼԱ»-ի «ողջ դժբախտությունն» այն է, որ համարձակվել է եթեր հեռարձակել ՀՀ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ մյուս …

կարդալ ավելին

Հիվանդ ու լքված մարդիկ

04.11.2007

Վարդաշենի Գուրգեն Մահարի փողոց ոտք դնելուն պես տարօրինակ զգացում ես ապրում: Անդուռ, անպատուհան շենքերից դուրս եկող մարդիկ դանդաղկոտ մոտենում են ու տարակուսած հարցնում, թե՝ «Մեր տեղն ո՞վ է ասել, ո՞նց եք իմացել, որ էստեղ մարդիկ են ապրում»: Այս տարածքի բնակիչները կարծես պատերազմից տուժածներ լինեն: Անծանոթ մարդ տեսնելուն պես տներից դուրս են գալիս հյուծված, դեմքի լարված …

կարդալ ավելին

Յուղի գները բարձրացել են

04.11.2007

Հանրապետությունում 2007թ. օգոստոս-հոկտեմբեր ամիսներին բուսական յուղի գները բարձրացել են 61,3 տոկոսով: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հավաքագրած տվյալներով` 2007թ. հուլիսին, ըստ բնակավայրերի, բուսական յուղի 1 լիտրի նվազագույն միջին գինը կազմել է 478 դրամ, իսկ հոկտեմբերին արձանագրված առավելագույն միջին գինը` 923,1 դրամ: Հոկտեմբերի 19-ի դրությամբ` բուսական յուղի 1 լիտրի առավելագույն միջին գինը կազմել է 1000 դրամ: Միջին …

կարդալ ավելին