հասարակություն

Անգամ գործ չի հարուցվել

07.12.2007

Գառնու «Բազալտե երգեհոնի» ավերման համար ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել: Դատախազությունը Կոտայքի մարզի համապատասխան մարմիններին հանձնարարել էր նախաքննություն սկսել, որի արդյունքում՝ մի երկու վարորդի հարցաքննել-բաց են թողել: Հիշեցնենք, որ բարձրաստիճան պաշտոնյաները բնության այս հուշարձանի քարերով իրենց համար առանձնատներ էին կառուցել: Քանի որ «Բազալտե երգեհոնը» բնության հուշարձանի կարգավիճակ չուներ, ուստի վերջինիս ավերման համար ոչ Քրեական եւ …

կարդալ ավելին

Կյանքը փշալարերից այն կողմ

07.12.2007

Բջջային հեռախոս՝ հանձնուքի ճաշի մեջ Մարտի 15-ից Արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկը տեղափոխվել է նոր, կապիտալ վերանորոգված շենք: Նախկինում այս հիմնարկը տեղակայված էր Վանաձորի երկաթգծի կայարանամերձ հատվածում, իսկ շենքի պայմանները ծայրահեղ վատ վիճակում էին: «Խիստ անհրաժեշտություն էր առաջացել քրեակատարողական հիմնարկը (ք.հ.) շտապ տեղափոխել: ՀՀ Կառավարությունը որոշում կայացրեց` նախկին ավտոբուսի պարկը, որն այլեւս որպես պարկ չէր …

կարդալ ավելին

Ինտերնետում վիրուսներ են շրջում

07.12.2007

Վերջերս էլեկտրոնային հասցեների վրա տարաբնույթ նամակներ են ստացվում, որոնք հաճախ նման են պարզ ու հասարակ շփումների, առաջարկությունների, կամ հիշեցնում են «Լրտեսական հաղորդագրություններ»: Շատերը դրանք ընթերցում են եւ հետագայում շարունակում անզգուշորեն օգտվել էլեկտրոնային փոստի ծառայություններից` չենթադրելով, որ իրենց համակարգում եղած տեղեկատվությունը չարտոնված ձեւով ստանում է իրենց անհայտ հասցեատերը: ՀՀ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տարածած հաղորդագրության մեջ …

կարդալ ավելին

Մաքսայինը գին է բարձրացնում

07.12.2007

Հայաստանում ապրանքների թանկացման համար շատ դժվար է տրամաբանական բացատրություններ գտնելը: Եթե որոշ ապրանքատեսակների թանկացումները պայմանավորված են միջազգային շուկաներում նույն ապրանքների գների բարձրացմամբ, ապա ապրանքների մի ստվար հատվածի գներն էլ դրսի շուկայում նվազման միտում ունեն, մինչդեռ դրանց գները բարձրանում են տեղական շուկայում: Ստեղծված իրավիճակում խիստ դժգոհ են արտադրողները, սպառողները եւ, որքան էլ տարօրինակ է` նաեւ ներմուծողները: …

կարդալ ավելին

Տոնածառը կզարդարվի մինչեւ դեկտեմբերի 20-ը

07.12.2007

Երեւանի Հանրապետության հրապարակի գլխավոր տոնածառն այս տարի կտեղադրվի եւ կզարդարվի մի փոքր շուտ` մինչեւ դեկտեմբերի 20-ը: Դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 13-ը Հանրապետության հրապարակում կկազմակերպվեն ամանորյա տարբեր միջոցառումներ, այդ թվում` «Սուրբ զատիկ» խորագրով:

կարդալ ավելին

Պատրաստվում են թռիչքի

05.12.2007

Օրերս Հայաստանը ձեռք է բերել 1998թ. արտադրության «Էյրբաս» Ա-319 ինքնաթիռ, որը նախատեսվում է շահագործել ներկայացուցչական նպատակներով` մինչ այդ օգտագործվող 1977թ. արտադրության Տու-134 ինքնաթիռի փոխարեն: Ինքնաթիռի հիմնական օգտագործողն է լինելու հանրապետության նախագահը, ինչպես նաեւ, ըստ անհրաժեշտության, այլ բարձրաստիճան անձանց գլխավորած պատվիրակությունները՝ արտասահմանյան այցերի մեկնելիս: Ա-319 ինքնաթիռը ձեռք է բերվել արեւելյան ավիացիոն շուկաներից մեկում: Գործարքի արժեքը կազմել …

կարդալ ավելին

100 վագոն

05.12.2007

Ուկրաինայի Իլյիչեւսկ նավահանգստում երեկվա դրությամբ կուտակված էին 100 վագոն հայկական բեռներ: ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարության փոխանցմամբ` յուրաքանչյուր տարի Ամանորի նախաշեմին Իլյիչեւսկ նավահանգստում նման կուտակումներ են առաջանում եւ առաջիկա օրերին 63 վագոն բեռները լաստանավով կտեղափոխվեն Բաթում:

կարդալ ավելին

Պրոբլեմները կլուծվե՞ն

05.12.2007

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ այցելել է Կոտայքի մարզում գտնվող «Փոքր Մհեր» ռազմական կրթահամալիր: Ծանոթանալով կրթօջախի պրոբլեմներին` ոչ լիարժեք հարմարություններ, նոր զորամասի կառուցման անհրաժեշտություն, գազամատակարարման խնդիր, ինչպես նաեւ՝ այն փաստին, որ կրթահամալիրը չունի մարզադահլիճ, լուծված չեն տրանսպորտային խնդիրները, Կառավարության հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության համաձայն` Ս. Սարգսյանը տեղում գլխավոր շտաբի պետին հանձնարարել է հետամուտ …

կարդալ ավելին

«ԳԱԼԱ»-ին հանգիստ չեն թողնում

03.12.2007

Գյումրիի «ԳԱԼԱ» հեռուստաընկերության շուրջ աղմուկը չի դադարում: Որոշ ժամանակ առաջ հեռուստաընկերությունում սկսված հարկային ստուգումների արդյունքում Գյումրիի Հարկային Տեսչությունը դիմել է ՀՀ տնտեսական դատարան` «ԳԱԼԱ»-ի հիմնադիր «ՉԱՊ» ՍՊԸ-ից 25 212.8 հազար դրամ բռնագանձելու խնդրանքով, ինչպես նաեւ՝ արգելանք դնելու նրա գույքի եւ դրամական միջոցների վրա: Հայցի երկրորդ մասը, կապված արգելանքի հետ, մերժվել է: Եվս մեկ հայցադիմումով ՀՀ …

կարդալ ավելին

Կրակել են ոտքերին

01.12.2007

Երեկ Սիլիկյան թաղամասում, Հաղթանակ գյուղում հրազենի կրակոցից վիրավորվել են «Հայր եւ որդի Մարտիրոսյաններ» ՍՊԸ սեփականատերեր հայր եւ որդի Կառլեն եւ Հրանտ Մարտիրոսյանները: Նրանք զբաղվում են մարմարի, բազալտի, գրանիտի եւ այլ քարերի, ինչպես նաեւ՝ այդ քարերից պատրաստված իրերի ներկրմամբ եւ վաճառքով: Մեր տեղեկություններով՝ նրանց վրա կրակողը եղել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի …

կարդալ ավելին

«Ջրի գործով» արդեն կոնկրետ մեղադրյալ կա

01.12.2007

Երեւանի ջրամատակարարման համակարգի բարելավման առաջին՝ 32 մլն դոլար արժողությամբ վարկային ծրագրում տեղի ունեցած չարաշահումների մասին հայտնի գործն անցյալ շաբաթ ունեցավ բավականին հետաքրքիր զարգացում: Այդ չարաշահումների համար այժմ արդեն կոնկրետ անձ է մեղադրվում՝ Համաշխարհային բանկի (ՀԲ) երեւանյան գրասենյակի նախկին ղեկավար Ռոջեր Ռոբինսոնը: Այդ ծրագրում տեղի ունեցած չարաշահումների հետքերով անցյալ շաբաթ Հայաստանում էր Ամերիկյան GAP (Government Accountability …

կարդալ ավելին

IQ-ն եւ ՕԳԳ-ն

01.12.2007

Երկրում տիրող իրավիճակը չի պահանջում այսքան խորը ճգնաժամ: Գրիգորի Յավլինսկի Քանի որ հոդվածի վերնագիրն այսօր բաղկացած է միայն հապավումներից, հետեւաբար ստիպված ենք 40-50 տարեկան հասակում բուհն ավարտած մեր պետական գործիչների համար փոքրիկ պարզաբանում մտցնել. IQ-ն նշանակում է՝ ինտելեկտի գործակից, իսկ ՕԳԳ-ն` օգտակար գործողության գործակից: Երկու գործակիցներն էլ ունեն տոկոսային արտահայտություն: Վերոնշյալ գործիչների համար նաեւ նշեմ, …

կարդալ ավելին

Անհույս եւ անհեռանկարային

01.12.2007

Երեկ հայտարարություն է տարածել «Ժամանակ Երեւան» օրաթերթի խմբագիր Արման Բաբաջանյանը, որտեղ մասնավորապես ասվում է. «Հայաստանում սկսված քաղաքական թեժ իրադարձությունների նախընտրական ներկա շրջափուլում առավել օրհասական եւ առաջնային են դառնում մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների եւ ազատ խոսքի պաշտպանության հիմնահարցերը: Երկրի քաղաքական իշխանությունը մերժելով իր ընդդիմախոսներին եւ այլախոհ գործիչներին, շարունակում է հաշվեհարդար տեսնել ազատազրկման, քաղաքական հետապնդման, հարկահանության, աշխատանքից …

կարդալ ավելին

Դավիթաշենի կամուրջ՝ վտանգավոր գոտի

01.12.2007

Օրերս Դավիթաշենի կամրջի վրա տեղի ունեցած վթարները տարբեր մեկնաբանությունների տեղիք տվեցին: Հիշեցնենք, որ միեւնույն օրն այս կամրջի վրա երեք խոշոր վթար էր արձանագրվել, եւ մեկի արդյունքում մեկ մարդ էր զոհվել: Քաղաքային իշխանությունները շտապեցին հավաստիացնել, որ խնդիրը կամրջի մեջ չէ, եւ, թե այն կառուցվել է նախագծին համապատասխան: Թեպետ կամրջի շինարարությունն ընթացել է բավականին ընդմիջումներով, սակայն աշխատանքներն …

կարդալ ավելին

Մանկատների երեխաների թիվը կրճատվում է

01.12.2007

ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Ընտանիքի, կանանց եւ երեխաների հիմնահարցերի վարչության պետ Լալա Ղազարյանը եւ «Զատիկ» մանկատան տնօրեն Աշոտ Մնացականյանը երեկ ներկայացրեցին ՀՀ-ում գործող մանկատների եւ դրանց բեռնաթափելու ծրագրերը: Ներկայումս Հայաստանում գործում են թվով 8 պետական մանկատներ, որտեղ խնամվում են մոտ 900 երեխաներ: Բացի պետական մանկատներից, գործում են նաեւ բարեգործական 5 մանկատներ, որտեղ խնամվում …

կարդալ ավելին

Կարեւորը՝ նախագահն իսկական տղամարդ լինի

01.12.2007

Մայրաքաղաքում երթեւեկող տաքսու վարորդների մի մասն արդեն որոշել է, թե 2008թ. նախագահական ընտրություններին ում է իր ձայնը տալու: Որոշ վարորդներ էլ ընդհանրապես անտարբեր են. «Բոլորն էլ նույն սանրի կտավն են: Ոչ մի բան էլ չեն կարա փոխեն»,-ասում են նրանք: «Կամ Լեւոնը, կամ ես» Վարորդ Մելիքը միշտ կատակում է, նույնիսկ՝ քաղաքի ճանապարհատրանսպորտային խցանումների ժամանակ, երբ նյարդայնանում …

կարդալ ավելին

Ճաղերի ետեւում՝ սոսկալի հանցանքներ

01.12.2007

Ճաղերի ետեւում հայտնված մարդուն ժամանակը ստիպում է մտածել` շարունակե՞լ հանցագործ կյանքով ապրել, թե՞, այնուամենայնիվ, ինքնամաքրվել: Ոմանք իրենց մեջ ուժ գտնելով՝ կարողանում են հաղթահարել անցյալում կատարած մեղքերի հետեւանքներն, իսկ ոմանց` միեւնույն է, գայթակղում է քրեական աշխարհը: Դատապարտված եւ կալանքից ազատված մարդը դժվարությամբ է ադապտացվում նորմալ կյանքին, մարդկանց հետ շփվելիս մշտապես բախումներ է ունենում եւ չի հարմարվում …

կարդալ ավելին

«Փախստականներ եւ բռնի տեղահանվածներ. 19 տարի անց»

01.12.2007

Ստորեւ ներկայացված հայ եւ ադրբեջանցի փախստականները, ինչպես եւ փախստականների նախորդ զույգը (նրանց հետ հարցազրույցները` «168 Ժամի» նոյեմբերի 22-ի համարում), պատասխանում են նույն հարցերին: Բայց պատկանում են փախստականների այն խմբին, որոնք, ի տարբերություն մեր նախորդ փախստական զրուցակիցների, կարգավորել են իրենց նվազագույն պահանջները բավարարելու հարցը: «Ռեգիոն» կենտրոն «Երեխաներն ավելի դժվար լեզու կգտնեն հայերի հետ» Հարցազրույց բռնի տեղահանված …

կարդալ ավելին

Բանկ են կտրել

28.11.2007

Անցած հանգստյան օրերին «BTը Հայաստան» բանկի Աբովյանի բաժանմունքից կանխիկ դրամ է գողացվել: Հափշտակված գումարը կազմել է մոտ 14 միլիոն դրամ: Այլ տեղեկություններ չեն հայտնվում:

կարդալ ավելին

Համերաշխները` մարզերում

28.11.2007

ՀՀ առաջիկա նախագահական ընտրություններին ընդառաջ վերջերս ստեղծվել էր «Համերաշխություն» սոցիալական, հասարակական, քաղաքական շարժումը, որի մեջ ընդգրկված են քաղաքական, տնտեսական, մշակութային մի խումբ գործիչներ: Երեկ «Համերաշխության» լրատվական ծառայությունից տեղեկացրին, որ նոյեմբերի 24-ին հանդիպում է տեղի ունեցել Տավուշի մարզում, որին մասնակցել է երեք տասնյակից ավելի մարդ, որոնք ներկայացնում էին մարզի հասարակական-քաղաքական-սոցիալական շերտերը: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Առաքելական …

կարդալ ավելին