Համերաշխները` մարզերում

28/11/2007

ՀՀ առաջիկա նախագահական ընտրություններին ընդառաջ վերջերս ստեղծվել էր «Համերաշխություն» սոցիալական, հասարակական, քաղաքական շարժումը, որի մեջ ընդգրկված են քաղաքական, տնտեսական, մշակութային մի խումբ գործիչներ: Երեկ «Համերաշխության» լրատվական ծառայությունից տեղեկացրին, որ նոյեմբերի 24-ին հանդիպում է տեղի ունեցել Տավուշի մարզում, որին մասնակցել է երեք տասնյակից ավելի մարդ, որոնք ներկայացնում էին մարզի հասարակական-քաղաքական-սոցիալական շերտերը: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Առաքելական եկեղեցու Գուգարքի թեմի Իջեւանի եկեղեցու առաջնորդ Տեր Սեմյոնը, ինչպես նաեւ լրագրողներ` «Իջեւան», «Ֆերմեր», «Ագրոլրատու» թերթերից: Շարժումը համակարգող Ս. Ավետիսյանը ներկաներին տեղեկացրել է շարժման նպատակների մասին: Ելույթ է ունեցել նաեւ Տեր-Սեմյոն քահանան` նշելով համերաշխության կարեւորությունն ազգի եւ պետականության պահպանման գործում: