հասարակություն

Վճարովի Ձմեռ պապիներ

19.12.2007

Երեւանում այս տարվա ամանորյա միջոցառումների անցկացման համար հատկացվել է շուրջ 25 մլն դրամ` ավելի շատ, քան նախորդ տարիներին: Երեւանի քաղաքապետարանի Մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի վարչության պետ Կամո Մովսիսյանը երեկ հայտարարել է, որ միջոցառումների մեկնարկը կլինի դեկտեմբերի 31-ին, ժամը 21:00-ին: Ամանորյա համերգային ծրագիրը կտեւի մինչեւ ուշ գիշեր, իսկ 2008թ. մեկնարկը կազդարարվի շքեղ հրավառությամբ: Հանրապետության հրապարակում …

կարդալ ավելին

7 ընտանիք բնակարան է ստացել

19.12.2007

«168 Ժամն» իր նախորդ համարներից մեկում անդրադարձել էր Արարատի մարզի Արտաշատ քաղաքի «Արտաշատ» հյուրանոցում բնակվող անօթեւան ընտանիքներին: Մեր հրապարակումներում ներկայացրել էինք անապահով այդ ընտանիքների ծանր կենսապայմանները եւ պաշտոնական աղբյուրներից փորձել էինք ճշտել, թե ինչո՞ւ է հյուրանոցի բնակիչներին բնակարանով ապահովելու հարցը ձգձգվում: Երեկ խմբագրություն էին եկել «Արտաշատ» հյուրանոցի արդեն նախկին բնակիչներ Լենա Նազարյանը եւ Գոհար Հակոբյանը: …

կարդալ ավելին

«Պայծառ ապագայի» զոհերը

19.12.2007

Առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցող բոլոր թեկնածուներն իրենց նախընտրական ծրագրերում գեղեցիկ ու ճոռոմ ձեւակերպումներով սոցիալական եւ առողջապահական ոլորտներին վերաբերող խոստումներ են տալու: Իշխանություններն ասելու են, որ անցած տարիներին ամեն ինչ արել են այդ ոլորտների վիճակը բարելավելու եւ մարդկանց «արժանավայել ու բարեկեցիկ կյանքն ապահովելու» համար, ընդդիմությունն էլ հայտարարելու է, որ իշխանության գալու դեպքում ավելի լավ ծրագրեր կիրականացնի: …

կարդալ ավելին

Նորից մերժեցին

17.12.2007

Դատապարտյալների պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու հարցերով հանձնաժողովը երեկ կայացած փակ նիստում մերժել է «Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի վերաբերյալ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի ներկայացրած միջնորդությունը: Հանձնաժողովի 8 անդամներից նիստին մասնակցել են 6-ը։ Բացակայել են հանձնաժողովի նախագահ, Ոստիկանության պետի տեղակալ Արմեն Երիցյանը եւ առողջապահության փոխնախարարը: Բաբաջանյանի վաղաժամկետ ազատ արձակմանը դեմ են եղել հանձնաժողովի 4, …

կարդալ ավելին

Եվս 800 միլիոն դրամ

17.12.2007

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ Շիրակի մարզպետարանում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել` երկրաշարժի 20-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպական աշխատանքներին ծանոթանալու նպատակով: Ս. Սարգսյանը նշել է, որ անհրաժեշտ է երկրաշարժի զոհերի հուշարձանի համար այնպիսի տեղ գտնել, որը կիմաստավորի այդ հուշակոթողի ողջ խորհուրդը: Ի դեպ, խորհրդակցության ընթացքում քննարկվել է նաեւ մարզում բնակարանային ապահովության խնդիրը: Նշենք, որ Գյումրիում դեռեւս 4000 …

կարդալ ավելին

Բացարձակ սուտ

17.12.2007

Երեկ Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբի անունից` Լեւոն Բարսեղյանը եւ Վահան Թումասյանը հանդես են եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է. «Անցած օրերին որոշ գերատեսչությունների ներկայացուցիչներ, անակնկալի գալով ԳԱԼԱ ՀԸ Պաշտպանության շտաբի ծավալած գործողություններից, այդ թվում՝ ՀՀ Տնտեսական դատարանի Գյումրու նստավայրի մոտ կազմակերպած պիկետից, աջ ու ձախ սկսել են լուրեր տարածել, թե պիկետի եւ …

կարդալ ավելին

8-ամյա տղան օրվա հացի փող է վաստակում՝ երթուղային տաքսիներ լվանալով

17.12.2007

Վարդուհին բազմազավակ մայր է: Ամուսնու եւ չորս անչափահաս երեխաների հետ ապրում է անտառային տնակում, որի տանիքի ծածկի մի մասը բառիս բուն իմաստով ցելոֆան է: Դրսի քամուց տնակի առաստաղը փուչիկի պես բարձրանում է վեր, ու քամին, ներս առնելով անձրեւաջրերը` ներխուժում է ներս: Վարդուհին սառցակալած նստել է բազմոցին ու դողդողալով է խոսում. ներսի ցուրտը մարդու մարմինը սառույցի …

կարդալ ավելին

57 խախտում

17.12.2007

ՀՀ Բնապահպանության նախարարության Բնապահպանական պետական տեսչության` (ԲՊՏ) հունվարից մինչեւ օրս կատարած երկրաբանահետախուզական վերահսկողության ընթացքում արձանագրվել է ընդերքօգտագործման պայմանների խախտման 57 դեպք: Տեսչության գրասենյակից «Արմենպրեսին» ասել են, որ Արարատի, Արմավիրի, Լոռու, Տավուշի, Շիրակի մարզերի եւ Երեւանի մերձակա տարածքների 107 ոչ մետաղական հանքավայրերում ու տեղամասերում ստուգումների ընթացքում հայտնաբերվել է 11 անօրինական շահագործվող հանքավայր, որի համար կազմվել է …

կարդալ ավելին

Բոլորս «Մաֆիա» ենք խաղում

14.12.2007

«Ձեր երեխաներին սովորեցրեք լռել: Խոսել նրանք ինքնուրույն էլ կսովորեն»: Բենջամին Ֆրանկլին Վերջին տարիներին Հայաստանում տարածում է գտել մի շատ հետաքրքիր խաղ, որի անունն է՝ «Մաֆիա»: Եվ եթե մի քանի տարի առաջ այդ խաղը գիտեին շատ քչերը, ապա այսօր այն լայն ճանաչում ունի հայ հասարակության շրջանում, այդ թվում՝ քաղաքական եւ բիզնես էլիտայի շրջանում: Այսօր` նախագահական ընտրությունների …

կարդալ ավելին

Արմեն Ավետիսյանը վերադարձել է

14.12.2007

Մոտ մեկուկես ամիս առաջ մամուլում տեղեկատվություն հրապարակվեց, թե ՀՀ Մաքսային պետական կոմիտեի (ՄՊԿ) նախագահ Արմեն Ավետիսյանը ծանր հիվանդ է եւ բուժվելու համար մեկնել է Գերմանիա: Երեկ արդեն պարոն Ավետիսյանը Հայաստանում էր եւ անմիջապես ասուլիս էր հրավիրել, սակայն հրավիրել էր միայն հեռուստաընկերություններին: Հարցին՝ լուծե՞լ է արդյոք պարոն Ավետիսյանն իր առողջական խնդիրները, ՄՊԿ նախագահի մամուլի քարտուղար Նելլի …

կարդալ ավելին

Զուտ հայկական արդարադատություն

14.12.2007

Երեքշաբթի օրը թերթերը տարօրինակ վերնագրերով լույս տեսան: «Պարգեւատրեիք, էլի»,- առաջարկում էր թերթերից մեկը: «Բացարձակ ցինիզմ»,- արձանագրում էր մյուսի վերնագիրը: «Գյումրվա «հերոսները» դատապարտվեցին»,- ոչ այն է՝ վախենում, ոչ այն է՝ պատասխանատու վերաբերմունք էր ցուցաբերում երրորդ թերթը: Եվ այսպես շարունակ: (Խիստ իշխանամետ մամուլում այս լուրը չկար): Հանցագործների ու նրանց գործած հանցագործության հանդեպ հերթական հաղթանակն էր տարել արդարադատությունը: …

կարդալ ավելին

Անընդհատ թարմացնում են

14.12.2007

ՀՀ Ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչությունը պարբերաբար ուշադրության կենտրոնում է պահում ընտրացուցակների թարմացման գործընթացը: Ըստ ՀՀ Ընտրական օրենսգրքի` ընտրողների ցուցակը կազմվում եւ վարվում է ըuտ մարզերի եւ համայնքների` որպեu մեկ միաuնական ցուցակ` Հայաuտանի Հանրապետության ընտրողների ռեգիuտր (ընտրողների ազգային գրանցամատյան): Վարչությունը, որպես լիազոր մարմին, 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների քվեարկության օրվանից առնվազն 41 օր առաջ, ըստ …

կարդալ ավելին

Հանրահավաք Գյումրիում

14.12.2007

Երեկ հինգ տասնյակ քաղաքացիներ Գյումրիում հիմնադրել են «Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ հեռուստաընկերության պաշտպանության շտաբ»: Այն կազմել է ԳԱԼԱ Հ/Ը պաշտպանության համառոտ ծրագիր: Ըստ այդմ, ծրագրվում է դեկտեմբերի 13-ին ՀՀ Տնտեսական դատարանի Գյումրու նստավայրում ներկա գտնվել Գյումրու քաղաքապետարանն՝ ընդդեմ ՉԱՊ ՍՊԸ-ի դատաքննության շարունակությանը, պահանջել դատավոր Էդ. Նահապետյանին ինքնաբացարկ տալ եւ «չմասնակցել ԳԱԼԱ Հ/Ը եթերազրկման խեղկատակությանը», կոչ …

կարդալ ավելին

Հայկական «Ուոթերգեյթը» շարունակվում է

14.12.2007

«Երեւանի ջրմուղ-կոյուղի» (ԵՋԿ) ընկերությունը երկու օր առաջ հաղորդագրություն էր տարածել, թե դեկտեմբերի 12-ին, ժամը 12:00-ից մինչեւ 18:00-ն ընկած ժամանակահատվածում անջատելու է Կենտրոն համայնքի ջրամատակարարումը, որովհետեւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հոսանքազրկելու է կայանը: Իհարկե, նման վիճակներ հաճախակի են լինում, եւ այստեղ էականն այն չէ, որ ջրամատակարարումը դադարեցվում է ընդամենը 6 ժամով: Կարեւորը ջրամատակարարման դադարեցման պատճառներն են: …

կարդալ ավելին

«Նախագահի կերպարը շատ է ընկել»

14.12.2007

Ո՞ւմ կընտրեք 2008թ. փետրվարի 19-ին կայանալիք ՀՀ նախագահական ընտրություններին: Այս հարցի պատասխանը մեր այս խորագրի շրջանակում փորձեցինք ստանալ վարորդներից, որոնցից շատերն, ինչպես միշտ, ի տարբերություն քաղաքական շատ ու շատ գործիչների, ունեն քաղաքացիական հստակ դիրքորոշում եւ բավականին հետաքրքիր վերլուծություններ են անում իրենց համակրած թեկնածուի քաղաքական գործունեության վերաբերյալ: Հույս ունեմ, որ կմիավորվեն Վարորդ Համլետը, ով ընդդիմության հանրահավաքին …

կարդալ ավելին

Փշալարերից այն կողմ. մահ եւ ազատազրկում

14.12.2007

Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ Արսեն Աֆրիկյանի հավաստմամբ՝ ներկայումս «Դատապարտյալների հիվանդանոցում» պահվում են 251 դատապարտյալներ եւ կալանավորներ: Թեեւ Հայաստանի բոլոր կալանավայրերում գոյություն ունեն բուժմասեր, այդուհանդերձ, ստացիոնար բուժման, նեղ մասնագիտական միջամտության կարիք ունեցող դատապարտյալները եւ կալանավորները տեղափոխվում են «Դատապարտյալների հիվանդանոց», որը գտնվում է Մամուլի շենքի հարեւանությամբ: Հիմնարկում կան առանձին մասնաշենքեր, որտեղ տեղակայված …

կարդալ ավելին

Թեկնածուները

14.12.2007

Արդարադատության խորհրդի երեկվա նիստում քննարկվել են հանրապետության մի շարք մարզերի ընդհանուր իրավասության դատարանների դատավորների պաշտոնում նշանակելու համար Վճռաբեկ դատարանի նախագահի ներկայացրած թեկնածությունները: Քննարկելով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում նշանակելու համար ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի ներկայացրած թեկնածությունները, որոշվել է հավանություն տալ Գարիկ Ավագյանի եւ Միշա Մարտիրոսյանի թեկնածություններին, Լոռու մարզի նույն դատարանի դատավորի պաշտոնում նշանակելու …

կարդալ ավելին

Կանայք ավելի երկարակյաց են

14.12.2007

ՀՀ մշտական բնակչությունը 2007թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ՝ 3 մլն 226 հազար 700 է, որից 2 մլն 68 հազ. 700-ը` քաղաքաբնակ, 1 մլն 158 հազարը` գյուղաբնակ: Ընդ որում, կանայք թվով գերազանցում են տղամարդկանց: Մշտական բնակչության 1 մլն 106 հազարը բնակվում է Երեւանում: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից «Արմենպրեսին» ասել են, որ Հայաստանում կյանքի սպասվող տեւողությունը 73.3 տարի …

կարդալ ավելին

Ճնշումները շարունակվում են

13.12.2007

Գյումրիի քաղաքապետարան-«Գալա» հեռուստաընկերություն («Չափ» ՍՊԸ), տարաձայնությունը երեկ տեղափոխվել է դատական ատյան: Նոյեմբերի 26-ին Գյումրիի քաղաքապետարանը հայցադիմում էր ներկայացրել ՀՀ տնտեսական դատարան՝ խնդրելով վերացնել Գյումրիի քաղաքապետարանին սեփականության իրավունքով պատկանող Վազգեն Սարգսյան փողոց թիվ 6/1 հասցեում գտնվող հեռուստաաշտարակի նկատմամբ ունեցած իրավունքների խախտումները՝ պատվիրելով «Չափ» ՍՊԸ-ին՝ ապամոնտաժել հեռուստաաշտարակից իրեն պատկանող բոլոր սարքավորումները եւ հեռուստաաշտարակը վերադարձնել Գյումրիի քաղաքապետարանին: Դատական …

կարդալ ավելին

Եթերը կողմնակալ է

13.12.2007

Երեւանի մամուլի ակումբը երեկ հրապարակել է հեռուստաընկերությունների եւ Հանրային ռադիոյի եթերի մոնիտորինգի արդյունքները: Ըստ այդմ, Հանրային հեռուստատեսությունը եւ ռադիոն անաչառ չեն լուսաբանում նախագահության թեկնածուներին: «Հատկապես մտահոգություն է առաջացնում այն հանգամանքը, որ ԶԼՄ-ների առավել շատ ուշադրությունը գրաված երկու թեկնածուների «բեւեռային» լուսաբանումն ամբողջությամբ բնորոշ է Հայաստանի հանրային հեռուստատեսության առաջին ալիքին (Հ1) եւ Հայաստանի հանրային ռադիոյին (ՀՌ)»: Մասնավորապես, …

կարդալ ավելին