ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ Շիրակի մարզպետարանում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել` երկրաշարժի 20-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպական աշխատանքներին ծանոթանալու նպատակով: Ս. Սարգսյանը նշել է, որ անհրաժեշտ է երկրաշարժի զոհերի հուշարձանի համար այնպիսի տեղ գտնել, որը կիմաստավորի այդ հուշակոթողի ողջ խորհուրդը:
Ի դեպ, խորհրդակցության ընթացքում քննարկվել է նաեւ մարզում բնակարանային ապահովության խնդիրը: Նշենք, որ Գյումրիում դեռեւս 4000 անօթեւաններ կան: Այս տարի բնակարանի գնման մոտ 700 միլիոն դրամի վկայագիր է տրամադրվել, հաջորդ տարվա համար նախատեսվում է եւս 800 միլիոն դրամ: