հասարակություն

2008թ. նպաստի չափը կկազմի 20 հազար 562.0 դրամ

25.12.2007

ՀՀ կառավարության 2008-2010 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով «Ընտանեկան նպաստ» ծրագրի հատկացումները 2008-ին կկազմեն 28 մլրդ 672.8 մլն, 2009-ին` 29 մլրդ 820.0 մլն եւ 2010-ին` 30 մլրդ 906.0 մլն դրամ: ՀՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ ծրագրի հասցեականության մեծացման հետեւանքով հանրապետությունում կնվազի նպաստառուների թվաքանակը եւ կբարձրանա նպաստի միջին ամսական չափը: Նախատեսվում է, որ 2008թ. նպաստառու …

կարդալ ավելին

Ծերանոցներում ապրում է շուրջ 1200 մարդ

25.12.2007

ՀՀ կառավարության 2008-2010թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով հանրապետության տուն-ինտերնատներում խնամվողների թիվը կավելացվի 50-ով, աշխատողներինը` 63-ով: Ներկայումս Հայաստանի 4 պետական (2-ը` հատուկ տիպի) եւ 3 մասնավոր ծերանոցներում ապրում է շուրջ 1200 մարդ: Ծերանոցում գտնվող յուրաքանչյուր անձի համար ՀՀ պետբյուջեից այս տարի օրական հատկացված է շուրջ 2400 դրամ, որից 970 դրամը` սննդի համար: ՀՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի …

կարդալ ավելին

Դատական նիստը հետաձգվեց

25.12.2007

Երեկ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանում պետք է տեղի ունենար Հարկային պետական ծառայության Օպերատիվ-հետախուզական վարչության պետ Շահեն Հովասափյանի սպանության գործով դատավարությունը, որը, սակայն, չկայացավ: Հիշեցնենք, որ Շ. Հովասափյանին դաժանաբար սպանել էին 2006թ. սեպտեմբերի 6-ին, իր տան մոտ` պայթեցնելով նրա ծառայողական մեքենան: 2006թ. մարտին Հովասափյանին սպանելու մեղադրանքով ՀՀ Դատախազությունը ձերբակալել էր Հայկ Իսրայելյանին: Դատավոր …

կարդալ ավելին

Նոր սակագներ

25.12.2007

Երեկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է հաստատել «Նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացնելու վճարները»: Հանձնաժողովի այս որոշումը վերաբերում է էլեկտրական ցանցին միանալու նոր սակագներին: Օրինակ, 10 կՎտ հզորության կայանին միանալու համար Երեւանում առանձնատուն ունեցող բաժանորդը պետք է վճարի 65.000 դրամ, իսկ մարզերի բաժանորդը՝ 53.000 դրամ: Բացի այդ, եթե մինչեւ հիմա …

կարդալ ավելին

Նոր տարին՝ նոր բնակարաններում

25.12.2007

Հայաստանի անկախացումից, բնակարանային ֆոնդի սեփականաշնորհումից հետո պետությունն իր առջեւ նոր խնդիրներ պետք է դներ. այն է` վթարային եւ փլուզման վտանգի առջեւ կանգնած շենքերի անօգնական վիճակում մնացած բնակիչների խնդիրների լուծումը։ 2000թ. ՀՀ կառավարության կողմից Երեւանի 4-րդ կարգի վթարայնության, այսինքն՝ քանդման ենթակա շենքերի բնակարանների փոխհատուցման մասին հատուկ որոշում ընդունվեց: Որոշման շրջանակներում Երեւանում այդ նպատակով առաջին շենքը կառուցվեց …

կարդալ ավելին

Կբացվի շուրջ 2000 աշխատատեղ

25.12.2007

Լոռու մարզի Թեղուտի պղնձի եւ մոլիբդենի հանքավայրը, որն իր իր մեծությամբ Հայաստանում երկրորդն է, պարունակում է մոտ 450 մլն տոննա հանքանյութ, որը Հայաստանին կարող է բերել տարեկան առնվազն մոտ 100 մլն դոլարի եկամուտ: Թեղուտի հանքավայրի շահագործումը, որի համար նախատեսվում է կատարել մոտ 300 մլն դոլարի ներդրում, մեծ ազդեցություն կունենա մեր երկրի տնտեսության վրա: Հանքավայրի շահագործման …

կարդալ ավելին

57 խախտում

25.12.2007

ՀՀ Բնապահպանության նախարարության Բնապահպանական պետական տեսչությունը (ԲՊՏ) հունվար-նոյեմբերին Արարատի, Արմավիրի, Լոռու, Տավուշի, Շիրակի մարզերի եւ Երեւանի մերձակա տարածքների 107 ոչ մետաղական հանքավայրերում իրականացրած երկրաբանական եւ մարկշեյդերական վերահսկողության ընթացքում հայտնաբերել է 57 խախտումներ, կազմվել է 28 վարչական տուգանքի ակտ: Գանձված 2.4 մլն դրամը փոխանցվել է ՀՀ պետբյուջե: Հունվար-նոյեմբերին ԲՊՏ աշխատակիցները երկրաբանա-մարկշեյդերական վերահսկողություն են իրականացրել նաեւ «Ախթալայի …

կարդալ ավելին

ÆÝã»±ñ »Ý ·ïÝí»É 26 ѳÝù³í³Ûñ»ñáõÙ

25.12.2007

Հայաստանում ներկայումս հայտնի են շուրջ 60 տեսակի օգտակար հանածոների պաշարներով 667 հանքավայրեր, որոնց տնտեսական-համախառն արտադրանքն ընդերքում գնահատվել է ավելի քան 170 մլրդ դոլար: Դրանցից 92 մետաղական հանքավայրերում, պղնձից եւ մոլիբդենից բացի, արդյունահանվում են նաեւ ռենիում, սելեն, թելուր ու բիսմուտ: Ոսկի-բազմամետաղային պաշարներով առանձնանում են Սոթքի, Մեղրաձորի ոսկու եւ Շահումյանի հանքավայրերը: ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հավաստմամբ` …

կարդալ ավելին

Ստվերային սոցիոլոգիան Հայաստանում

25.12.2007

Նախընտրական այս թոհուբոհում սոցիոլոգիան հայտնվել է երկակի վիճակում. մի կողմից՝ հղումների քանակով դա կարելի է համարել բարձրակետի շրջան, մյուս կողմից՝ հանրության վերաբերմունքի առումով այն բացասական նշանով գագաթնակետի փուլում է: Ընդ որում, հետաքրքիրն այն է, որ սոցիոլոգները հիմնականում բավարարվում են թվերի հրապարակմամբ, իսկ բոլոր ոչ սոցիոլոգները` դրանց քննադատությամբ կամ պաշտպանությամբ: Ռուս սոցիոլոգներից մեկը` Գ. Բատիգինն, իր …

կարդալ ավելին

Մի քանի ժամ՝ հեռուստացույցի դիմաց

23.12.2007

Մեր հեռուստաալիքներին շատ են քննադատում։ Քննադատում են թե՛ անճաշակ ու անորակ հաղորդումների, թե՛ անիմաստ շատ ու անիմաստ երկար գովազդների եւ թե՛ քաղաքական կողմնակալության պատճառով։ Եվ այս քննադատությունները մի երկու շաբաթ հետո ավելի սուր բնույթ են ստանալու, եւ մարդիկ հերթական անգամ կհամոզվեն, որ ամանորյա թողարկում ասվածը սեփական աշխատողների կերուխումը նկարագրող հերթական ռեպորտաժն է։ Բայց ես երեկ …

կարդալ ավելին

Առողջապահության ֆինանսավորումը կաճի

21.12.2007

ՀՀ կառավարության 2008-2010թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով 2008թ. այս տարվա համեմատ առողջապահության ոլորտի պետական հատկացումները կավելանան 6 մլրդ 693.0 մլն դրամով: Ընդհանուր ծախսերը կաճեն 14,9, իսկ առաջնային (ամբուլատոր-պոլիկլինիկական) բուժօգնությանն ուղղվող հատկացումները` 16,3 տոկոսով: ՀՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունից «Արմենպրեսին» փոխանցել են, թե այդ գումարի 40.6 տոկոսը կուղղվի բնակչության առողջության առաջնային պահպանման ապահովմանը, որը կկազմի առողջապահության …

կարդալ ավելին

Մինչեւ տարեվերջ կավարտեն

21.12.2007

Երեւանում կառուցվող բոլոր վերգետնյա եւ ստորգետնյա անցումների երթեւեկելի հատվածները մինչեւ տարեվերջ բաց կլինեն: Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանի հավաստմամբ` արդեն ավարտվել են Ազատության եւ Մյասնիկյան պողոտաների ստորգետնյա հետիոտն անցումների երթեւեկելի հատվածների շինաշխատանքները: Այդ անցումներում մնացել է հարդարման հետ կապված մի քանի օրվա աշխատանք: Ավարտվել են նաեւ Խանջյան-Վարդանանց փողոցների մեկ եւ Իսակովի պողոտայի երեք անցումների երթեւեկելի …

կարդալ ավելին

Հայրենասիրության մասին

21.12.2007

Հայրենիքի նկատմամբ սերը ցանկացած ազգի կարեւոր բաղադրիչներից է: Սակայն յուրաքանչյուր ազգ իր պատմության որոշակի հատվածում տարբեր շեշտադրումներ է անում` ողջ պետական մեքենան լիցքավորելով այդ շատ ուժեղ էներգետիկ լիցքով: Լինում է նաեւ հակառակը, երբ պետությունն է հասարակությանը լիցքավորում հայրենասիրությամբ` այս կամ այն խնդիրը լուծելու նպատակով: Այսպես, մեր աչքի առաջ Ռուսաստանը սեփական ժողովրդին լիցքավորում է հայրենասիրական մղումներով, …

կարդալ ավելին

Գոնե նախատոնական օրերին աթոռակռիվը մոռացեք

21.12.2007

Մայրաքաղաքում երթեւեկող տաքսու վարորդների հետ ՀՀ նախագահական ընտրությունների թեմայով մեր զրույցներն այս անգամ, կարելի է ասել, ձախողվեցին: Պատճառն այն է, որ վարորդները մտահոգված են ամանորյա նախատոնական ծախսերով: «Նոր տարուց հետո ավելի խոցելի ենք դառնում» Վարորդ Համլետը զայրացած ասում է՝ «Ի՞նչ սրտով պիտի գնանք ընտրության, ես որ հաստատ ոչ գնալու եմ, ոչ էլ մասնակցելու եմ: Եթե …

կարդալ ավելին

Բաց նամակ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին

21.12.2007

Հարգարժան պարոն Վարչապետ Երեւանի Սայաթ-Նովա 12 շենքի բնակիչներս գիտակցում ենք, թե ինչպիսի գերծանրաբեռնված շրջան է հիմա Ձեզ համար, սակայն այլ ելք չունենք: Ստիպված ենք դիմել Ձեզ: Դիմում ենք Ձեզ` բնակիչներին անհանգստացնող մեր շենքի ներքնահարկում գործող «Բունկեր» բար-դիսկոտեկի աննկարագրելի աղմուկի վերաբերյալ: Երբ 2007թ. հունվարին «168 Ժամ» թերթում բնակիչների կողմից տպագրվեց «Բաց նամակ Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանին» …

կարդալ ավելին

«Թիվ են կրակել»

19.12.2007

ԳԱԼԱ հեռուստաընկերության պաշտպանության շտաբը երեկ հայտարարել է, որ Գյումրու քաղաքապետը եւ քաղաքապետարանը, ըստ էության, մերժել են ԳԱԼԱ-ի կողմից Գյումրու աշտարակի օգտագործման եռակողմ պայմանագրի առաջարկը: ԳԱԼԱ պաշտպանության շտաբի համակարգողներից Լեւոն Բարսեղյանը մի քանի օր առաջ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ հանդիպման ժամանակ հանդես եկավ Գյումրու հին հեռուստաաշտարակի խնդրի կարգավորման նոր առաջարկով: Կնքվում է եռակողմ պայմանագիր՝ իր, …

կարդալ ավելին

Հայ-ադրբեջանական

19.12.2007

Երեւանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում երեկ բացվել է «Ադրբեջանի օրեր» միջոցառումը, որն անցկացվում է «Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա. քայլ դեպի երկխոսություն» ծրագրի շրջանակներում: Կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի խոսքերով՝ միջոցառումը կօգնի այս փուլում «գոնե երեխաներին» ավելի լավ «ճանաչել եւ հարգել» մեր հարեւաններին: «Մի քայլ արված է շատ սովորական, կարծում եմ, ճիշտ, բայց ընդամենը մի քայլ»,- ասել է Ա. Բլեյանը: Ադրբեջանի …

կարդալ ավելին

«Մոռացել ենք «ավելի լավ բան» որոնելը»

19.12.2007

Հեռուստաալիքները փոխելու ընթացքում առիթ է եղել մեկ-երկու րոպե կանգ առնել «Վերվարածներ» կամ «Արմենիա» TV- ով ցուցադրվող հայկական արտադրության սերիալների վրա: Քաղքենիություն, պարզունակություն ու գորշություն: Երկխոսությունների, հերոսների լեզվի ցածր մակարդակը միշտ ստիպել է րոպե առաջ անջատել վերոնշյալ հեռուստապրոդուկտը` այն ենթադրությամբ, թե նման սերիալները հեռուստադիտող չունեն: Սակայն վերջերս պարզվեց, որ նույնիսկ մանկապարտեզի երեխաներն են ցիտատներ բերում այդ …

կարդալ ավելին

Մեծ կոմբինատորները կամ լեյտենանտ Շմիդտի նորօրյա զավակները

19.12.2007

Աշխարհում ամեն մեծ ու փոքր խնդիր ունի երկու երես: Բայց պարզվում է, կա նաեւ զուտ «հայկական» երես, որը ոտնակոխ հետապնդում է մեր ազգին: Որքան էլ պարադոքսալ, խնդիրը վերաբերում է, այսպես կոչված, «պետական կարիքների զոհերին», որոնք իրենց վրա են բեւեռել հայաստանյան մտավորական-պրոգրեսիվ հանրության ուշադրությունը: Բոլորը նրանց վերաբերվում են քաղաքակիրթ համակրանքով, որովհետեւ առաջին հայացքից թվում է, թե …

կարդալ ավելին

34 մեքենա

19.12.2007

Այս տարի Երեւան է բերվել 34 ձնահավաք մեքենա, որոնք համալրել են Մալաթիա-Սեբաստիա, Արաբկիր, Էրեբունի եւ Շենգավիթ համայնքների տեխնիկական պարկերը: Երեւանի քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչության պետ Գագիկ Խաչատրյանի փոխանցմամբ` ներկայումս մայրաքաղաքում կա ձնահավաք 55, աղ եւ ավազ ցանող` 20, մայթերը մաքրող` 7, ձյուն բարձող` 21 եւ մասնագիտացված աղբահան 108 մեքենա: Երեւանում այսօր կուտակված է 1008 տոննա …

կարդալ ավելին