ՀՀ Բնապահպանության նախարարության Բնապահպանական պետական տեսչությունը (ԲՊՏ) հունվար-նոյեմբերին Արարատի, Արմավիրի, Լոռու, Տավուշի, Շիրակի մարզերի եւ Երեւանի մերձակա տարածքների 107 ոչ մետաղական հանքավայրերում իրականացրած երկրաբանական եւ մարկշեյդերական վերահսկողության ընթացքում հայտնաբերել է 57 խախտումներ, կազմվել է 28 վարչական տուգանքի ակտ: Գանձված 2.4 մլն դրամը փոխանցվել է ՀՀ պետբյուջե: Հունվար-նոյեմբերին ԲՊՏ աշխատակիցները երկրաբանա-մարկշեյդերական վերահսկողություն են իրականացրել նաեւ «Ախթալայի պղնձի»,«Մարջանի ոսկու» «Արարատի ոսկու արդյունահանման ձեռնարկությունների» հանքավայրերում: «Ախթալայում» ստուգման ընթացքում գանձվել է 100 հազար դրամ վարչական տուգանք եւ տրվել չորսամսյա ժամկետում պոչամբարի շինարարություն իրականացնելու հանձնարարական: Ըստ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի` նշված ժամանակահատվածում հիդրոերկրաբանական, ընդերքօգտագործման կարգի եւ պայմանագրային պարտավորությունների կատարման վերաբերյալ վերստուգումներ են անցկացվել «Ադամանդ-Կ», «Ջերմուկ Գրուպ», «Ջերմուկ», «Վայոց սար»,«Բյուրակն» «Դիլիջան հանքային ջրերի գործարան», «Դիլիջան Միգե» ընկերություններում: Չափագրման 89 գործ ներկայացվել է հարկային մարմիններին, իսկ իրավապահներին` 114,4 մլն դրամի 85 ստուգման նյութեր: