Այս տարի Երեւան է բերվել 34 ձնահավաք մեքենա, որոնք համալրել են Մալաթիա-Սեբաստիա, Արաբկիր, Էրեբունի եւ Շենգավիթ համայնքների տեխնիկական պարկերը: Երեւանի քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչության պետ Գագիկ Խաչատրյանի փոխանցմամբ` ներկայումս մայրաքաղաքում կա ձնահավաք 55, աղ եւ ավազ ցանող` 20, մայթերը մաքրող` 7, ձյուն բարձող` 21 եւ մասնագիտացված աղբահան 108 մեքենա: Երեւանում այսօր կուտակված է 1008 տոննա աղ եւ 2226 խմ ավազ, ինչը բավարար է 10 անգամվա տեղումների հետեւանքները վերացնելու համար: