հասարակություն

Դպրոցական արձակուրդները՝ դեկտեմբերի 24-ից

12.12.2007

Հանրապետության հանրակրթական դպրոցներում 3-11-րդ դասարանցիների համար ձմեռային արձակուրդները կտեւեն դեկտեմբերի 24-ից մինչեւ հունվարի 6-ը: Այն դպրոցների համար, որոնք չեն օգտվել 2007թ. աշնանային (հոկտեմբերի 29-ից մինչեւ նոյեմբերի 4-ը), ինչպես նաեւ չեն օգտվելու 2008թ. գարնանային (մարտի 17-23-ը) արձակուրդներից, ձմեռային հանգստի ժամկետը կերկարաձգվի մինչեւ հունվարի 20-ը: Առաջին եւ երկրորդ դասարանցիների համար դպրոցական ձմեռային արձակուրդները սովորականից երկու շաբաթով ավելի …

կարդալ ավելին

«Ես շատ տխուր եմ»,- ասում է 6-ամյա Արմենը

12.12.2007

Էլինայի երկու անչափահաս երեխաների անփույթ ու մաշված հանդերձանքը ծածկել է նրանց դիմագծերը: Ասում եմ` «Գլխարկդ հանի` քեզ նկարեմ»: Ավագ տղան նեղացած ասում է` «Չէ, ցուրտ ա, գլուխս մրսում ա»: Արթուրն 8 տարեկան է, իսկ Արմենը` 6: Երկուսն էլ կայծակնային արագությամբ հանրակացարանի մի ծայրից մյուս ծայրն են վազում: Այս երկու երեխաների մեջ ինչ-որ անհասկանալի վայրենություն կա: …

կարդալ ավելին

Չորս օր՝ առանց գազի

08.12.2007

Տարանցիկ գազատարի Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս հատվածում պլանային վերանորոգման-վերականգնողական աշխատանքների կապակցությամբ դեկտեմբերի 8-11-ը ժամանակավորապես դադարեցվելու է Հայաստան գազի մատակարարումը: Այս մասին ասված է «ՀայՌուսգազարդ ՓԲԸ» մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ: Սպառողների անխափան գազամատակարարումն իրականացվելու է Աբովյանի գազի հավաքման ստորգետնյա կայանի պաշարներից:

կարդալ ավելին

Գնացել է Գյումրի

08.12.2007

Երեկ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այցելել է Գյումրի եւ, ըստ «Ազատության», ժամը 11:41-ին` այն ժամին, երբ տեղի է ունեցել աղետը, նա ծաղկեպսակ է դրել երկրաշարժի զոհերի հուշարձանին: Արարողության ավարտին գյումրեցիները տարբեր հարցերով դիմել են նախագահին եւ բազմաթիվ նամակներ փոխանցել նրան: ՀՀ նախագահին ուղեկցում էին ՀՀ փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը, մարզպետ Լիդա Նանյանը, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:

կարդալ ավելին

Սպառնում են խլել

08.12.2007

Լոռու մարզից մեր գործընկերները տեղեկացնում են, որ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործումն իրականացնող ACP ընկերությունն արդեն սկսել է գնել գյուղացիների հողատարածքները: Առաջնորդվելով «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքով՝ ընկերությունը գյուղացիներից գյուղատնտեսական նշանակության 1քմ հողատարածքը գնում է 40 դրամով, ինչը մեծ դժգոհություն է առաջացրել գյուղացիների շրջանում: Սակայն գյուղացիներն այլընտրանք չունեն. հողատարածքները չվաճառողներին ACP-ն …

կարդալ ավելին

Գաղտնի է պահվում

08.12.2007

Ուրանի հանքավայրերի հետազոտությունների վերաբերյալ ՀՀ բնապահպանության նախարարին հասցեագրված մեր նամակին ի պատասխան՝ նախարարության Բնապահպանության տեսչության պետ Եղիշ Տերտերյանն ուղարկել է մի պատասխան նամակ, որով տեղեկացնում է, թե` «Սույն թվականի ապրիլի 23-ին «ՀՀ Բնապահպանության նախարարության եւ ՌԴ-ի ատոմային էներգետիկայի Դաշնային գործակալության միջեւ ուրանի հանքաքարերի երկրաբանական հետախուզման, արդյունահանման եւ վերամշակման ոլորտում համագործակցության զարգացման մասին մտադրությունների վերաբերյալ» արձանագրությամբ …

կարդալ ավելին

«Ախր ես իսկական միայնակ մայր եմ»,- ասում է տիկին Սոֆիկը

08.12.2007

Լիանան կծկվել է Նոր Նորքի ուսանողական ավանի հանրակացարանի իրենց փոքրիկ սենյակի անկյունում եւ ուշադիր հետեւում է մոր խոսքին: Մայրը՝ տիկին Սոֆիկը, շատ լարված է, խոսում է նյարդային շարժումներով, ու մտքերն այնքան խճճված են, որ մի բանի մասին խոսելիս` ասելիքն անավարտ թողնելով՝ անցնում է մյուս խնդրի մասին պատմելուն: «Օ՜ֆ, մարդ գժվում ա արդեն, չեմ հիշում ինչից …

կարդալ ավելին

Նախարարն արձագանքեց

08.12.2007

Մեր թերթի նախորդ համարում տպագրված «Փտախտով հիվանդ մահամերձ կինը» հրապարակմանն արձագանքեց ՀՀ Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը: Վերջինս ՀՀ ԱՆ Աշխատակազմի ղեկավար Գագիկ Սայադյանին հանձնարարել էր այցելել հիվանդ Ելենա Անդրեասյանին եւ կազմակերպել նրա բուժման հարցը: Հիշեցնենք, որ հիվանդին մենք հանդիպել էինք Նոր Նորքի 2-րդ զանգվածում գտնվող հանրակացարանում: Հիվանդ կինը ծայրահեղ վատ վիճակում էր, նրա ոտքի կտրվածքից …

կարդալ ավելին

«Ցեղասպանությունը Հայաստանի «բրենդը» չէ»,- ասում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը

08.12.2007

Մի քանի լեզուների տիրապետող պատմաբան Հայկ Դեմոյանը մեծ պատասխանատվությամբ է մոտենում իր պաշտոնին։ Նրա գիտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է Թուրքիայի սոցիալ-տնտեսական ու քաղաքական պատմությունը, ինչպես նաեւ՝ Հայոց ցեղասպանությանն առնչվող հիմնահարցերը: Դասավանդում է Երեւանի պետական համալսարանում։ 2006թ. նոյեմբերից Հայկ Դեմոյանը զբաղեցնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի չափազանց բարդ եւ պատասխանատու պաշտոնը։ «Բավականին երկար մտորումներից հետո եմ …

կարդալ ավելին

Սիրուն աչքերի համա՞ր

07.12.2007

Վոլֆգանգ Ամադեյ Մոցարտի նոտայի տետրի հրաշքով փրկված երկու էջերից մեկը 110 հազար 900 ֆունտ ստեռլինգով (շուրջ 222 հազար ամերիկյան դոլար) վաճառվել Է Սոտբիսի աճուրդում: Դրանով իսկ սահմանվել Է Մոցարտի ձեռքով արված գրառումներով մեկ էջի արժեքի նոր ռեկորդ: Խոսքը վերաբերում է նվագախմբի հետ ջութակի եւ ալտի ստեղծագործությանը, որը գրվել է 1779 թվականին եւ 23-ամյա Մոցարտին բարձրացրել …

կարդալ ավելին

Բարդույթներ

07.12.2007

Ես ատում նրանց, ովքեր ինձ հակաճառում են: Եվ արհամարհում եմ նրանց, ովքեր ինձ ծառայում են: Ռուսաստանի կայսր Նիկոլայ I։ Թերարժեքության բարդույթն առաջ է գալիս բազմաթիվ սխալների եւ անհաջողությունների արդյունքում եւ հետագայում մեծ ազդեցություն է ունենում մարդու վարքի վրա: Գերմանացի հոգեվերլուծաբան Ալֆրեդ Ադլերը, ով առաջինը ուսումնասիրեց եւ նկարագրեց անլիարժեքության բարդույթը, գրում էր, որ այդ բարդույթով տառապող …

կարդալ ավելին

Արատավոր սովորության հետեւանքները

07.12.2007

Ազգային վիճակագրական ծառայությունը սովորություն է դարձրել «Սպառողական գների ինդեքսը» հրապարակելը: Ինձ մոտ սովորություն է դարձել դրանք ընթերցելը: Դեդեկտիվի իրական սիրահարները կհասկանան: Չկա ավելի հաճելի զբաղմունք, քան համոզվելը, որ դու դեդեկտիվի հեղինակից խելոք ես, ու հետեւելը, թե ինչպես է նա փորձում մինչեւ վերջ քեզնից թաքցնել իրական հանցագործին: Ճիշտ այդպես, երբ դու արդեն ինքդ գիտես առաջին անհրաժեշտության …

կարդալ ավելին

Ռեկետ՝ ներտնային սպասարկման անվան տակ

07.12.2007

2005թ. նոյեմբերին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման մենաշնորհը հանձնեց «ՀայՌուսգազարդին»: Եվ այդ օրվանից միայն «ՀայՌուսգազարդն» իրավունք ունի բաժանորդների բնակարաններում իրականացնել գազասպառման համակարգերի ստուգում, անվտանգության պահպանում եւ անսարքությունների վերացում: Այս որոշումից հետո նույն հանձնաժողովը հաստատեց նաեւ տվյալ ծառայությունների համար պահանջվող սակագները՝ գազօգտագործման 1 սարքավորման համար՝ 2400 դրամ, 2 սարքավորման դեպքում՝ 5700 …

կարդալ ավելին

Անտառը գին չունի

07.12.2007

Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման թույլտվության շուրջ դեռ կրքերը չեն հանդարտվել, սակայն ՀՀ կառավարությունն անցել է աշխատանքների կազմակերպման երկրորդ փուլին: «Հայանտառը» եւ շահագործման թույլտվություն ստացած ACP ընկերությունը համատեղ կարգ են մշակում, որով հստակեցվելու է, թե ով է հատելու անտառը, եւ ում են պատկանելու փայտի իրացումից ստացված եկամուտները: Հիշեցնենք, որ հանքավայրի շահագործման արդյունքում ոչնչացվելու է 1200 հա …

կարդալ ավելին

Փտախտով հիվանդ, մահամերձ կինը

07.12.2007

Մեր այցելության ժամանակ Նոր Նորքի ուսանողական ավանի հանրակացարանի 7-րդ հարկի դռներից մեկի ետեւից կնոջ ճիչ էր լսվում: Նույն հարկի բնակիչները սառնասրտորեն արձագանքելով այդ ճիչերին` անտարբերությամբ այս ու այն կողմ են անցնում: Հարցնում եմ՝ «Էս ի՞նչ ձայն է, կարո՞ղ է ինչ-որ բան է պատահել»: Հարեւաններն ասում են՝ «Չէ՛, էդ ոռնոցն ամեն օր լսում ենք: Էստեղ հիվանդ …

կարդալ ավելին

«Ինձ ողջ-ողջ սպանում են»,- ասում է «բոմժ» դարձած ծերունին

07.12.2007

Անցյալ տարի ճիշտ այս ժամանակահատվածում 70-ամյա Ռուդոլֆ Ստեփանյանի մասին հոդված էինք հրապարակել: Մեր թերթի միջոցով իշխանություններին ահազանգել էինք նրա ծայրահեղ վատ վիճակի մասին, որովհետեւ վերջինս մերօրյա անբարեխիղճ սեփականատերերի պատճառով հայտնվել է փողոցում. «Ինձ բոմժ դարձրին»,- ասում է ծերունին, ով երկրորդ տարին է, ինչ ապրում է «Էրեբունի» հյուրանոցի բակում: Ռուդոլֆ պապիկի առողջական վիճակը ծայրահեղ վատ է, …

կարդալ ավելին

Իրավիճակից բոլորն են դժգոհ

07.12.2007

Շարունակելով տաքսու վարորդների հետ ունեցած մեր զրույցների շարքը, կրկին ներկայացնում ենք առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ նրանց կարծիքը: «Ժողովուրդը սարդոստայնում հայտնված սարդ ա» «Ես դաժե պատրաստ եմ էս երկրի նախագահ ընտրել մարքսիստ Դավիթ Հակոբյանին, մենակ թե սրանցից ոչ մեկը չընտրվի: Լեւոն Տեր-Պետրոսյանը իմ սեւ ցուցակի առաջին տեղում ա, որի վրա վաղուց եմ խաչ քաշել, որովհետեւ նրան …

կարդալ ավելին

«Փախստականներ եւ բռնի տեղահանվածներ. 19 տարի անց»

07.12.2007

Փախստականները՝ որպես գործոն, բողոքավոր խավ ներքաղաքական եւ ղարաբաղյան կարգավորման բնագավառներում. հիմնականում այս տեսանկյունից են հայ եւ ադրբեջանցի քաղաքագետները մեկնաբանում անցած 19 տարիների ընթացքում փախստականների հետ տեղի ունեցած փոխակերպումները ներկայացնելիս: Քաղաքագետներ Մանվել Սարգսյանը եւ Էլդար Նամազովն այս շարքի մեր վերջին զրուցակիցներն են: Հարցումների բոլոր արդյունքները հաջորդ հինգշաբթի կներկայացվեն վերլուծաբանների համեմատական մեկնաբանություններում: «Ռեգիոն» կենտրոն «Պետք է գտնել …

կարդալ ավելին

Մթերվել է 559 գլուխ խոզ

07.12.2007

Խոզերի աֆրիկյան ժանտախտի կանխարգելման հետ կապված ԼՂՀ-ում իրականացվող միջոցառումների շրջանակներում Ստեփանակերտի մսի կոմբինատում երեկ մթերվել է խոզերի վերջին գլխաքանակը: ԼՂՀ Գյուղնախարարության Անասնաբուժական եւ անասնապահական տեսչության պետ Տիգրան Առուստամյանի խոսքով` ընդհանուր մթերվել է 559 գլուխ խոզ։ Սառեցված մսի իրացման խնդիրը լուծելու է կառավարությունը: 1 կգ մսի հայտարարագրված գինը 800 դրամ է: Վճարման գործընթացը, ըստ նախնական հայտարարության, …

կարդալ ավելին

Թմրանյութ են առգրավել

07.12.2007

2007թ. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրները «Կանալ 2007» գործողության ընթացքում մոտ 28 տոննա թմրանյութ են առգրավել: Այդ մասին երեկ հայտնել է Ռուսաստանի Թմրանյութերի նկատմամբ հսկողության դաշնային ծառայության փոխտնօրեն Օլեգ Խարիչկինը: Նա ասել է, որ առգրավված թմրանյութերից ավելի քան 8 տոննան ափիոն է, 1,1 տոննան՝ հերոին, 6 տոննան՝ հաշիշ եւ մոտ 35կգ՝ սինթետիկ թմրանյութ: Բացի …

կարդալ ավելին