Տարանցիկ գազատարի Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս հատվածում պլանային վերանորոգման-վերականգնողական աշխատանքների կապակցությամբ դեկտեմբերի 8-11-ը ժամանակավորապես դադարեցվելու է Հայաստան գազի մատակարարումը: Այս մասին ասված է «ՀայՌուսգազարդ ՓԲԸ» մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ: Սպառողների անխափան գազամատակարարումն իրականացվելու է Աբովյանի գազի հավաքման ստորգետնյա կայանի պաշարներից: