Հայտնի կինոռեժիսոր Տիգրան Քեոսայանը սրտի վիրահատությունից հետո երեկ դուրս է գրվել հիվանդանոցից: Հիշեցնենք, որ չորեքշաբթի օրը 42-ամյա ռեժիսորը սրտի տագնապով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ նրան վիրահատել էին:
կարդալ ավելին«Freedom House» հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության հերթական զեկույցում Հայաստանն արդեն 7-րդ տարին անընդմեջ դասվել է մասամբ ազատ երկրների շարքում: Նույն դասակարգմանն է արժանացել նաեւ Lեռնային Ղարաբաղը: Հարեւան պետություններից Թուրքիան եւ Վրաստանը եւս դասվել են մասամբ ազատ երկրների խմբում: Իսկ Վրաստանը, որը նախորդ տարի միջազգային կազմակերպության կողմից բնորոշվել էր որպես ԱՊՀ-ի համեմատաբար լուսավոր կետերից մեկը, այս անգամ …
կարդալ ավելինԵրեկ կեսօրին հրդեհ է բռնկվել Երեւանում՝ Արհմիությունների կոնֆեդերացիայի շենքի նկուղում: Հրդեհի ծուխը շենքի վերին հարկերի լուսամուտներից դուրս էր եկել: ՀՀ Փրկարար ծառայությունից տեղեկացրին, որ հրդեհի ահազանգը ստացել են ժամը 14:21-ին, եւ 5 րոպե հետո առաջին մեքենան դեպքի վայրում է եղել, ավելի ուշ միացել են եւս 2 հրշեջ մեքենաներ: Փրկարար ծառայության աշխատակիցներին հաջողվել է հրդեհը մարել …
կարդալ ավելինՀՀ հատուկ քննչական ծառայությունը երեկ ձերբակալել է ՀՀ կառավարությանն առընթեր Հարկային պետական ծառայության Օպերատիվ-հետախուզական վարչության 9-րդ բաժնի պետ Արմեն Օհանյանին՝ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու կասկածանքով: Նախաքննության տվյալներով՝ Ա. Օհանյանն անցած տարվա դեկտեմբերի 27-ին, ժամը 21-ի սահմաններում, Երեւան քաղաքի Արհեստավորների փողոցի 117-րդ տան մոտ, անհարգալից վերաբերմունք դրսեւորելով նույն փողոցում առեւտրով զբաղվող անձանց եւ գնորդների նկատմամբ, իրեն …
կարդալ ավելինԱմանորյա տոներից հետո տաքսու վարորդները դժվարությամբ են կարողանում աշխատել: Ոմանք ոգեւորությամբ պատմում են տոնական օրերին իրենց հետ կատարված զավեշտական դեպքերի մասին, իսկ ոմանց համար 2008 թվականի մուտքը եղել է սովորականի պես: Մի հարցում նրանք բոլորն էլ համամիտ էին. մեր զրուցակից գրեթե բոլոր վարորդները չմոռացան նշել, որ այս տարվա հեռուստատեսային տոնական ծրագրերից մեծ հիասթափություն են ապրել: …
կարդալ ավելինՊարոն վարչապետ, Ձեզ են դիմում Դալմայի այգիների հողօգտագործողները: Մեր խնդիրն այնքան լուսաբանված չէ, որքան իրացման տարածքի մյուս գոտիներինը, այդ պատճառով շատերը իրազեկ չեն, թե իրականում որն է մեր խնդիրը: Այդ բացը լրացնելու նպատակով ներկայացնում ենք հարցի համառոտ նախապատմությունը: Այսպես, 1991թվին Շահումյանի շրջգործկոմը, ելնելով ՀՀ Նախարարների խորհրդի 1991թվի հ. 283, հ.397, հ.398 եւ 1994թ. հ.108 որոշումներից, …
կարդալ ավելինԱվստրալիայի հայազգի քաղաքացիներից մեկը, ինչպես հայտնի է, մեղադրվում է ինքնաթիռ փախցնելու փորձի համար: Նա ձերբակալված է, հարուցվել է քրեական գործ եւ նյութերն ուղարկվել են դատարան: Հիշեցնենք, որ միջադեպը տեղի է ունեցել 2006թ. վերջին: «Ինտերֆաքս» գործակալության հաղորդմամբ, հայազգի քաղաքացին հարբած վիճակում փորձել է ինքնաթիռը գողանալ եւ տանել դեպի Չեչնիա: Ինքնաթիռի հրամանատարը, ՌԴ օդային տարածքում` գնահատելով իրավիճակը, …
կարդալ ավելին«Վոստոկ մեդիա» գործակալության փոխանցմամբ` Հայաստանի 5 քաղաքացի արտաքսվել է Ռուսաստանից` երկրի միգրացիոն օրենսդրությունը խախտելու պատճառով: Գործակալության տվյալներով` ընդհանուր առմամբ արտաքսվել է 185 օտարերկրացի: Համաձայն Միգրացիոն ծառայության, օրինական մուտքի թույլտվություն չպահանջողների մեջ, որոնք գտնվում են միգրացիոն հաշվառման մեջ` գերակշռում են օտարերկրյա քաղաքացիները. 4042 քաղաքացի Հայաստանի, Ղազախստանի, Ուկրաինայի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի քաղաքացիներ են:
կարդալ ավելինԹեեւ «Հայպետհիդրոմետ» ծառայության ներկայացուցիչները հայտարարել էին, որ այս տարվա ձմեռն անհամեմատ մեղմ է լինելու, այդուհանդերձ, վերջին տասն օրերի սաստիկ ցուրտը ցույց տվեց, որ օդերեւութաբանների կանխատեսումները, մեղմ ասած, չէին համապատասխանում իրականությանը: Մեր տեղեկություններով` ցուրտ եղանակի պատճառով միայն մայրաքաղաքում հինգ անօթեւան մարդ է փողոցում ցրտահարվել եւ մահացել, սակայն այս տեղեկատվության իսկությունը ճշտող համապատասխան մարմինների մեկնաբանությունը կներկայացնենք ստորեւ: …
կարդալ ավելինՏասնութամյա Մերի Շաքարյանը վեց տարեկանից ապրում է «Զատիկ» մանկատանը: Ծնվել է Արցախում: Հետագայում ընտանիքը տեղափոխվել է Մասիս քաղաքում ապրելու: Սոցիալապես անապահով ծնողները Մերիին, նրա մեծ եղբորն ու քրոջն ուղարկել են մանկատուն: Այժմ Մերիի 23-ամյա եղբայրն աշխատում է, իսկ ինքն ու քույրը դեռ մանկատանն են: Մերին դպրոց է հաճախել մանկատնից: Տասնմեկ տարվա ընթացքում մանկատունը նրա հարազատ …
կարդալ ավելինՀունվարի 7-ին «Աերոֆլոտ» ավիաընկերության Մոսկվա-Երեւան չվերթն իրականացնող ինքնաթիռի մեջ թռիչքի ժամանակ մահացել էր Վեդի քաղաքի բնակիչ Ռեւիկ Գրիգորյանը: Ավիաընկերությունից եւ «Զվարթնոց» օդանավակայանից այս միջադեպի կապակցությամբ լրատվամիջոցներին միայն հայտնել էին, որ նշված օդանավը վայրէջք է կատարել Վոլգոգրադ քաղաքում, որտեղ 9 ժամ մնալուց հետո ժամանել է Երեւան: Այլ մանրամասներ չէին հաղորդվել: Թերեւս այն պատճառով, որ նախ՝ երիտասարդ …
կարդալ ավելինՄարդկությանը, ավելի ստույգ` մարդկության մտածող մասին, հազարավոր տարիներ հուզում են նույն, գուցե տրիվիալ թվացող, սակայն պատասխանների առումով չափազանց բարդ հարցեր` ինչ է կյանքը, որն է կյանքի իմաստը, ինչի համար է կոնկրետ յուրաքանչյուրիս տրված կյանքը, եւ էլի նման բազում հարցեր: Պատասխաններ յուրաքանչյուրը փնտրում է իր կրթության, գիտակցության, գիտելիքների համաձայն: Կամ չի փնտրում, քանի որ այդպես ավելի …
կարդալ ավելին«Առավոտ» օրաթերթը հունվարի 11-ի «Գաֆեսճյանների ու Սարգսյանների միությունը չհաջողվե՞ց» հրապարակման մեջ անդրադարձել էր «Արմենիա» հեռուստաընկերությունում առկա խնդիրներին: Թերթը` հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, թե Սարգսյանների ընտանիքն իր 75% բաժնեմասը վաճառել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի փեսային: Մյուս՝ 25%-ը պատկանում է ամերիկահայ Ջերարդ Գաֆեսճյանին: Բացի այդ, թերթը նշել էր, թե Սարգսյանները հ/ը-ում աշխատող իրենց բարեկամներին …
կարդալ ավելինՎերջին շրջանում, հատկապես նախատոնական շրջանից սկսած, բավական բարդ է դարձել Հայաստանից մեկնող ինքնաթիռների տոմս հայթայթելը: Ամանորից հետո ընկած շրջանը համարվում է պիկ շրջան, քանի որ, հատկապես Ռուսաստանում արտագնա աշխատանքով զբաղվածները, ովքեր եկել էին Նոր տարին ընտանիքի հետ նշելու, հետ են վերադառնում: Սրան զուգահեռ` վերջերս բարձրացել են ավիատոմսերի գները: Թանկացել են բոլոր ուղղություններով կատարվող չվերթերի տոմսերը: …
կարդալ ավելինԵրբեւիցե չես մտածի, որ 21-րդ դարում կգտնվի մեկը, ով չի ունենա հեռուստացույց: Ցավոք, հայ իրականության մեջ շատ է այնպիսի մարդկանց թիվը, ովքեր կտրված են արտաքին աշխարհից` չունենալով տեղեկատվություն ստանալու ամենապարզ միջոցները: 57-ամյա Լիդա Մինասյանն ապրում է «Սեբաստիա» հյուրանոցին կից հանրակացարանում, մի փոքրիկ սենյակում, որտեղ տեղավորվում է միայն իր մահճակալը, սեղանն ու 2 աթոռները: «Չորս տարեկան …
կարդալ ավելինՆոր տարին մեզ համար երկու լրջագույն խորհուրդ ունի` այն ամփոփում է մեկ տարվա եղած-չեղածն ու նոր սպասելիքներ է ուրվագծում: Որպես կանոն, անցածը մեզ քիչ է գոհացնում, միշտ էլ թվում է, որ կարելի էր ավելի իմաստալի, ավելի արդյունավետ, ավելի արդար կամ ավելի հաջողակ տարի ավելացնել տարիների պաշարին: Իր բնականոն ավարտին մոտեցող 2007 թվականն ավելի շատ սպասումների, …
կարդալ ավելինԵրեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը երեկ քաղաքապետարանում կայացած ճեպազրույցի ընթացքում հանգամանալից ներկայացրեց Երեւանի քաղաքապետարանի եւ թաղային համայնքների 2007թ. սոցիալ-տնտեսական գործունեության հաշվետվությունը: Ըստ այդմ՝ քաղաքապետարանի եւ թաղային համայնքների 2007թ. սոցիալ-տնտեսական գործունեության ծրագրով նախատեսված 83717.4մլն դրամի աշխատանքներից փաստացի կատարվել են 94673.4մլն դրամի աշխատանքներ, կամ ծրագիրը կատարվել է 113.1%-ով: «2007թ. կատարված բոլոր աշխատանքները 100%-ով ֆինանսավորվել են ինչպես պետական բյուջեի …
կարդալ ավելինԵրեւանի ջրամատակարարման համակարգի բարելավման առաջին վարկային ծրագրում տեղի ունեցած չարաշահումների հետ կապված ԱՄՆ կառավարությանը հաշվետու Մարդու իրավունքների եւ խոսքի ազատության GAP կազմակերպությունը ինտերնետով եւ ամբողջ աշխարհով հանրագիր՝ պետիցիա (petition) է տարածել: Այդպիսով կազմակերպությունն առաջին հերթին՝ այն երկրներում, որտեղ Համաշխարհային բանկը (ՀԲ) վարկային ծրագրեր է իրականացնում, տեղյակ է պահում, թե ՀՀ-ում ի՞նչ չարաշահումներ են տեղի ունեցել: …
կարդալ ավելին«168 Ժամի» նախորդ համարներից մեկում տպագրված «Գյումրիում արձանիկներ կառուցելով մարդկանց չես կերակրի» հրապարակումը գյումրեցի Նաիրայի եւ ԵՊՀ-ում սովորող նրա երեխաների մասին էր: Հոդվածն այս ընտանիքի սոցիալական ծանր վիճակի մասին էր, ովքեր մեզ խնդրել էին այցելել Գյումրի եւ տեղում ծանոթանալ, թե ինչ սարսափելի պայմաններում են նրանք ապրում: Երեկ մեզ փոխանցեցին, որ հրապարակմանն արձագանքել է ՀՀ Աշխատանքի …
կարդալ ավելինՀայ եւ ադրբեջանցի վերլուծաբանների ստորեւ ներկայացվող երկու հոդվածներում ի մի են բերվում փախստականների խնդիրներով անցկացված եւ «168 Ժամում», «Հետք» ինտերնետային ու «Նովոյե վրեմյա» (Բաքու) թերթերում տպագրված հարցումները: Միեւնույն նյութերից նրանց արած եզրահանգումներն, իհարկե, վերջնականն ու միակը չեն: Եթե այս ընթացքում եղել են ընթերցողներ, որոնք ծանոթացել են բոլոր նյութերին, ապա, բնական է, որ ինքնուրույն կարող էին …
կարդալ ավելին