Արձագանքել է Աղվան Վարդանյանը

25/12/2007

«168 Ժամի» նախորդ համարներից մեկում տպագրված «Գյումրիում արձանիկներ կառուցելով մարդկանց չես կերակրի» հրապարակումը գյումրեցի Նաիրայի եւ ԵՊՀ-ում սովորող նրա երեխաների մասին էր: Հոդվածն այս ընտանիքի սոցիալական ծանր վիճակի մասին էր, ովքեր մեզ խնդրել էին այցելել Գյումրի եւ տեղում ծանոթանալ, թե ինչ սարսափելի պայմաններում են նրանք ապրում: Երեկ մեզ փոխանցեցին, որ հրապարակմանն արձագանքել է ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը: «Խնդրում եմ, ձեր թերթի միջոցով իմ խորին շնորհակալությունը հայտնեք Աղվան Վարդանյանին, նրա մարդկային վերաբերմունքի համար: Անչափ շնորհակալ ենք նախարարից, որովհետեւ ձեր հոդվածից անմիջապես հետո նա երեխաներիս 159.000 դրամ հատկացրեց»,- մեզ փոխանցեց տիկին Նաիրան: