Սթափվել էր եւ զղջացել

18/01/2008

Ավստրալիայի հայազգի քաղաքացիներից մեկը, ինչպես հայտնի է, մեղադրվում է ինքնաթիռ փախցնելու փորձի համար: Նա ձերբակալված է, հարուցվել է քրեական գործ եւ նյութերն ուղարկվել են դատարան: Հիշեցնենք, որ միջադեպը տեղի է ունեցել 2006թ. վերջին: «Ինտերֆաքս» գործակալության հաղորդմամբ, հայազգի քաղաքացին հարբած վիճակում փորձել է ինքնաթիռը գողանալ եւ տանել դեպի Չեչնիա: Ինքնաթիռի հրամանատարը, ՌԴ օդային տարածքում` գնահատելով իրավիճակը, «Շերեմետեւո» օդանավակայանում վայրէջք կատարելու թույլտվություն է խնդրել: Վայրէջքից հետո հարբած ուղեւորը ձերբակալվել էր: Նա գիտակցել էր իր արարքը միայն սթափվելուց հետո: