հասարակություն

7 ծրագիր է հաստատվել

11.02.2008

Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության Բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը: Հանձնաժողովը քննարկել է 7 բարեգործական ծրագիր: Քննարկվել եւ հաստատվել են` «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող «ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի սրտաբանական հիվանդանոցի նախագծում» եւ «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար գյուղի «Հովիկ Էդգարյանի անվան արվեստի դպրոցի» ՊՈԱԿ-ի կահավորում», «Վորլդ Վիժն Ինտերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության կողմից …

կարդալ ավելին

200 հայ կուրսանտ

11.02.2008

Ռուսաստանի ռազմական բուհերում ներկայումս սովորում է 200 հայ կուրսանտ, իսկ ակադեմիաներում վերապատրաստվում է 100 սպա: Հունաստանի ռազմաուսումնական հաստատություններում սովորում է՝ 35, Իտալիայում` 4, Գերմանիայում` 2 հայ կուրսանտ: Հայաստանը մի շարք երկրների հետ ունի կուրսանտների փոխանակման պայմանագրեր, սակայն այլ երկրներից հայաստանյան ռազմական բուհերում ուսանելու դիմումներ դեռեւս չեն եղել:

կարդալ ավելին

Մայրաքաղաքը՝ նախագահական ընտրութունների շեմին

08.02.2008

– Ինչպե՞ս եք գնահատում երկրի տնտեսության վիճակը եւ հեռանկարները, մասնավորապես՝ մայրաքաղաքի զարգացման ֆոնի վրա։ – Մենք այսօր գտնվում ենք տնտեսական զարգացման փուլում, առավելագույնս օգտագործելով հասարակության եւ պատմական այս պահի ընձեռած հնարավորությունները։ Մասնավորապես դրա ապացույցն են մակրոտնտեսական ցուցանիշները, որոնք ոչ մի համեմատության մեջ չեն մտնում որեւէ այլ շրջանի հետ։ Դրանք ամեն անգամ թվարկելն անիմաստ է։ Այսօր …

կարդալ ավելին

Թեկնածուներ ունենք՝ աշխարհը չունի

08.02.2008

Մանդատները բաժանեցին անբաններին «Ընտրելու եմ Արտաշես Գեղամյանին, որովհետեւ նա մյուսների պես նորահայտ քաղաքական գործիչ չի,- ասում է վարորդ Սահակը: -Գեղամյանին ինչ ճանաչում եմ` կռիվ ա տալիս ու ներվերն էլ չի խնայում: Մեր պաշտոնյաներից ամենաշատը հարգում եմ Արշակ Սադոյանին ու Գեղամյանին, որովհետեւ էդ մարդիկ անընդհատ պայքարի մեջ են: Ափսոս, որ Սադոյանը հիմա քիչ ա երեւում, թե …

կարդալ ավելին

Հանո՞ւն, թե՞ ընդդեմ երեխաների

08.02.2008

Ճոխ եւ ուրախ հարսանիքներին, ցավոք, երբեմն հաջորդում են դրամատիկ ամուսնալուծությունները: Ովքե՞ր են ավելի շատ տուժում ընտանիքի քայքայումից. նախկին ամուսիննե՞րը, թե՞ երեխաները: Որոշ դեպքերում երեխաները նույնիսկ շահում են, որովհետեւ անհաշտ ընտանիքում մեծանալն իսկական դժբախտություն է: Պատահում է, որ անվերջ վեճերի մթնոլորտում իր մանկությունից բան չհասկացած երեխան, չափահաս դառնալով, մեղադրում է ծնողներին, որ ժամանակին չեն հեռացել միմյանցից …

կարդալ ավելին

Արձագանքեցին

08.02.2008

«168 Ժամ» թերթի սոցիալական թեմայով հրապարակումներին կրկին արձագանքել է «Օրրան» բարեգործական կազմակերպությունը: «Օրրան» կենտրոնի հիմնադիր-նախագահ Արմինե Հովհաննիսյանն առաջարկեց այցելել «168 Ժամ» թերթում տպագրված շուրջ 20 անապահով ընտանիքների, որոնք երեխաներ ունեն, եւ աջակցություն ցուցաբերել: Օրեր առաջ մենք Ա. Հովհաննիսյանի հետ այցելեցինք Վարդաշենում, Գուրգեն Մահարի փողոցում, ինչպես նաեւ՝ Նոր Նորքի 2-րդ զանգվածում գտնվող հանրակացարանների անապահով ընտանիքներին: «Օրրանի» …

կարդալ ավելին

«Հակամարտող երիտասարդություն»

08.02.2008

Խնդրի լուծման համար պետք է սիրել, ոչ թե ատել Մեր հարցերին պատասխանում են «Դաշնակցություն» կուսակցության «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախագահ Վահե Սարգսյանը, «Օրինաց երկիր» կուսակցության երիտասարդական միության ղեկավար Արմեն Հարությունյանը, «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը: Ներկայացնում ենք հայ եւ ադրբեջանցի երիտասարդների մեջ անցկացված մեր հարցումների երկրորդ մասը: Հիշեցնենք, որ նյութերը, բացի «168 Ժամից», նույնությամբ տպագրվում …

կարդալ ավելին

«Մեր հողերը պետք է ետ վերադարձվեն»

08.02.2008

Մեր հարցերին պատասխանում են «Ադրբեջանի երիտասարդական պլատֆորմ» ՀԿ նախագահ Նուրեդին Բաբաեւը եւ Կոորդինացիոն խորհրդի անդամ Կամիլա Մահմուդովան – Երբեւէ հայերի հետ շփվելու առիթ ունեցե՞լ եք: Որտեղի՞ց եք հիմնականում տեղեկություններ ստանում հայերի մասին: Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս են Հայաստանում ապրում ձեր հասակակիցները: Նուրեդին Բաբաեւ – Ես երբեք անձնական շփում չեմ ունեցել հայ երիտասարդների հետ եւ, ըստ …

կարդալ ավելին

Գայլերը դուրս են եկել քաղաք

08.02.2008

Մի քանի օր է` Վանաձորի ՆԳ բաժին ահազանգեր են ստացվում այն մասին, որ Վանաձորի տարբեր թաղամասերում երեկոյան ուշ ժամերին գայլեր են երեւում, որոնք հարձակվում են թափառող շների վրա: Լոռու մարզի Գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության պետ Վոլոդյա Բունիաթյանն «Արմենպրեսին» տեղեկացրել է, որ հունվարի 30-ի գիշերը Որսորդմիության աշխատակիցները գիշերային շրջայց կատարելիս Վանաձորի կենտրոնական հանրախանութի շրջակայքում գտնվող աղբարկղի …

կարդալ ավելին

«Ոչմիտեղից՝ սիրով»

06.02.2008

Վեր կացա ու եկա Երեւան։ «Վնասակար էր Կապանն ինձ համար»,- կասեր Պուշկինը: Իսկ ես կասեմ` տեսա, որ ամենայն ինչ Այստեղ դերերով է լինում, որ ոչինչ չի լինում առանց դերերի, եւ բոլոր դերերը բաշխված են: Բոլո՛ր դերերը։ Բանաստեղծության մեջ երեւի` տեսա Երեւանը՝ իր տերերով, տերերին` իրենց դերերով, դերերն` իրենց դեւերով։ Կամ՝ Երկիրը։ Մի՞թե ինձ էլ է …

կարդալ ավելին

Օրենքով ոտնահարված իրավունք

06.02.2008

Ո՞վ կպաշտպանի քո իրավունքը Վերջերս ամբողջ Ֆրանսիան կաթվածահար եղավ գործադուլային ալիքից: Պատճառը նոր օրենքն էր՝ որոշ կենսաթոշակային արտոնություններ վերացնելու մասին: Գործադուլավորները պնդում էին, թե էականորեն խախտվել են իրենց իրավունքները, քանզի տարիներ առաջ իրենք աշխատել են տվյալ ոլորտներում՝ միմիայն հետագա կենսաթոշակային արտոնություններից օգտվելու ակնկալիքով: Ի վերջո, իշխանությունները ստիպված եղան համաձայնության գալ գործադուլավորների հետ ու վերականգնել նրանց …

կարդալ ավելին

«Հակամարտող երիտասարդություն»

06.02.2008

Հայ եւ ադրբեջանցի երիտասարդության միմյանց հանդեպ տրամադրվածության մասին պատկերացումներ են տալիս «դեմ առ դեմ» սկզբունքով անցկացված մեր չորս հարցումները: Մեր գործընկեր կազմակերպության` Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի (Բաքու) հետ նախնական պայմանավորվածության համաձայն՝ երիտասարդների խմբերի ընտրությունը կատարել ենք մեկ սկզբունքով` հարցման ենթարկել այնպիսի երիտասարդների (տարբեր տարիքի, զբաղվածության, քաղաքական ակտիվության, ադրբեջանցիների եւ հայերի հետ շփման փորձի եւ այլն), …

կարդալ ավելին

«Մենք չենք ատում հասարակ մարդկանց»

06.02.2008

Մեր հարցերին պատասխանում են «Դալգա» երիտասարդական շարժման նախագահ Վաֆա Ջաֆարովան, պատվավոր նախագահ Ռամին Գաջիլին, վարչության անդամներ Նարմին Ռամազանովան եւ Էլվին Կյազիմովը: – Երբեւէ հայերի հետ շփվելու առիթ ունեցե՞լ եք: Որտեղի՞ց եք հիմնականում տեղեկություններ ստանում հայերի մասին: Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս են Հայաստանում ապրում ձեր հասակակիցները: Վաֆա Ջաֆարովա – Անձամբ ես հայերի հետ շփվում եմ միջազգային …

կարդալ ավելին

Բնակարան եւ ավտոմեքենա ձեռք բերելու հնարավորություն կունենան

04.02.2008

Երեւանի պետական համալսարանում երեկ ներկայացվել է «Աջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինությանը» ծրագիրը: Միջոցառմանը ներկա է եղել ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը, ով նաեւ «ԵՊՀ շրջանավարտների միավորման» հոգաբարձուների խորհրդի նախագահն է: Ս. Սարգսյանի հովանու ներքո իրականացվող այս ծրագիրը նպատակ ունի Համալսարանի երիտասարդ դասախոսներին ու գիտնականներին խրախուսելու, նրանց բնակարաններով ապահովելու եւ նրանց ներուժն օգտագործելու ի նպաստ համալսարանի եւ Հայաստանի: …

կարդալ ավելին

«Հալալ ա Ռուսաստանի նախագահին»,- ասում է գյումրեցի Արամ պապը

04.02.2008

Վարդաշենի հանրակացարանի բնակիչներից մեկն ինձ տեսնելուն պես դուրս վազելով՝ ասում է` «Դուք անապահով մարդկանց մասին եք գրում, չէ՞»: «Հա՛,- ասում եմ,- գրում եմ»: Ասում է` «Աղջիկս միայնակ մայր է, շատ վատ վիճակում են, իրանց մասին էլ կգրե՞ք»: Գնում ենք նրանց սենյակ, որտեղ նստած են մի երիտասարդ ու մի տարեց տղամարդ: Հարցնում եմ` «Ովքե՞ր են այս …

կարդալ ավելին

2007-ի մոդայիկ անունները

04.02.2008

2007թ. ծնված աղջիկ երեխաներին ամենից շատ կնքել են Միլենա անունով, իսկ տղաների դեպքում ամենատարածվածը եղել է Նարեկ անունը։ Ազգային վիճակագրական ծառայության մամուլի հաղորդագրության համաձայն, 2007թ. ծնված 18.707 աղջիկներից 863-ի անունը ծնողները դրել են Միլենա, իսկ 21.435 տղա երեխաներից 938-ի անունը՝ Նարեկ։ Նշենք, որ այս անունները նախորդ տարի եւս ամենատարածվածներն էին։ Աղջիկների դեպքում երկրորդ տեղում է՝ …

կարդալ ավելին

13 մլրդ դրամ` ՊՆ համալիրի համար

04.02.2008

Երեկ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այցելել է ՀՀ Պաշտպանության նախարարության նորակառույց վարչական համալիր` ծանոթանալու արդեն ավարտին մոտեցող շինարարական աշխատանքների ընթացքին: ՀՀ ՊՆ Կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության պետ, գնդապետ Արմեն Սարգսյանը հանրապետության նախագահին ներկայացրել է կառույցի մանրակերտը, կատարված աշխատանքները, համալիրի մասնաշենքերը եւ դրանցից յուրաքանչյուրի գործառույթները: Համալիրը զբաղեցնում է մոտ 26 հա տարածք, կունենա նաեւ …

կարդալ ավելին

Բախվել են

04.02.2008

ՀՀ Գլխավոր դատախազության խոսնակը հաստատել է տեղեկությունը, ըստ որի՝ երեկ Բաղրամյան պողոտայում ժամը 12-13-ն ընկած ժամանակահատվածում, ուղղահայաց փողոցով անցնող ԳԱԶ 24 ավտոմեքենայի վարորդը չի ենթարկվել ավտոտեսուչի «կանգ առ» ազդանշանին եւ կողքից հարվածել է գլխավոր դատախազի ծառայողական «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենային: ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այդ պահին եղել է մեքնենայի մեջ: Տուժածներ չկան, վնասվել են միայն …

կարդալ ավելին

«Խնդրում եմ, օգնե՛ք, մի բա՛ն արեք, չեմ դիմանում»

04.02.2008

«Օգնե՛ք ինձ, աղջիկս, օգնե՛ք, աղաչում եմ: Քուչեքն եմ մնացել, սառցակալում, ցրտից մեռնում եմ, էլ ուժ չունեմ, չեմ դիմանում: Ինչքան կարելի ա հարեւաններին խնդրել՝ թույլ տալ իրանց տանը քնել, ամաչում եմ, էլ չեմ կարում»,- խնդրում է նա ու իրար վրայից հագած բազմաթիվ շորերը վեր քաշելով՝ ցույց է տալիս մարմնի կապտուկներն ու սեւացած հետքերը: Ձեռնափայտով տեղաշարժվող տարեց …

կարդալ ավելին

Հացադուլ

04.02.2008

«168 Ժամը» երեկ ահազանգ է ստացել ՀՀ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող ցմահ բանտարկության դատապարտված կալանավորների հարազատների կողմից: Վերջիններս տեղեկացնում են, որ ցմահ բանտարկված վեց դատապարտյալներ հացադուլ են հայտարարել` պահանջելով վերանայել իրենց գործերը: Մեկուսարանում պահվող հացադուլավորները համարում են, որ իրենց անարդար են դատել, եւ պահանջում են դատավճիռները վերանայել: ՀՀ ԱԴ «Նուբարաշեն» ք.հ-ի պետ պրն …

կարդալ ավելին