հասարակություն

Սարքավորումներ են տեղադրում

29.02.2008

Վերջերս Հայաստանի խաղաղապահ գումարտակն ավելի քան 3 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ հաղորդակցման սարքավորումներ է ստացել Միացյալ Նահանգների Ռազմական համագործակցության գրասենյակի (ՌՀԳ) միջոցով, որը տեղակայված է ԱՄՆ դեսպանությունում: «Հերրիս րեյդիո քորփորեյշնից» գնված ռադիոները, անտենաները, զանազան լրացուցիչ սարքերը եւ ուսուցումն ավելի կհզորացնեն հայկական գումարտակի կարողությունները` կոալիցիոն եւ խաղաղապահ ուժերի հետ համատեղ գործելու ողջ աշխարհում, եւ մասնավորապես՝ Կոսովոյում …

կարդալ ավելին

«Ես Գիքորը չեմ, ես ընկեր Վահանն եմ»,- ասում է աղքատության մեջ ապրող փոքրիկ տղան

29.02.2008

Հինգ տարեկան Գրիգորն իր մանկությունը հաղթահարում է բակի տղաների կողմից հնչող պիտակներն ու նվաստացնող արտահայտությունները հոգու խորքում թաքցնելով ու դրանցից հնարավորինս խույս տալով: Այս փոքրիկ տղան բոլոր երեխաների նման շատ է սիրում բակում խաղալ, սակայն մեր հասարակության շերտավորումից առաջացած կարծրատիպերը ջարդում են Գրիգորի մանկությունը, կտոր-կտոր անում նրա Ես-ը: Ապրում է թշվառության մեջ, հագնում է ծանոթ-բարեկամների …

կարդալ ավելին

Սպանություն՝ ծննդյան օրը

29.02.2008

Հին թշնամանք Արայիկ Խաչատրյանն ու Ալիկ Հարությունյանը լարված փոխհարաբերությունների մեջ էին: Բայց նրանք, իհարկե, անշրջապատ տղերք չէին: Հետեւաբար, մեծ էր հավանականությունը, որ հերթական առճակատման ժամանակ երկուսի թշնամանքը կարող է պատճառ դառնալ ավելի մասշտաբային պարզաբանման համար՝ ավելի մեծ ուժերի ներգրավումով եւ առավել լուրջ հետեւանքներով: Եվ այդ օրը չուշացավ: Իր հասցեին Ալիկի արած անվայելուչ արտահայտության մասին իմանալով՝ …

կարդալ ավելին

Դատական իշխանությունը՝ 2007 թվականին

29.02.2008

Օրերս հրապարակվեցին դատական իշխանության 2007 թվականի վիճակագրական տվյալները: Դրանք ի ցույց են հանում անցած տարվա ընթացքում հանրապետության դատական մարմինների աշխատանքը, մատնանշում ամենատարածված հանցատեսակները, կայացված դատավճիռների կայունության տոկոսները: Վճռաբեկ դատարանի Քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանի ներկայացմամբ՝ 2007թ. Հայաստանի Հանրապետությունում դատապարտվել է 3520 մարդ: Նախորդ տարվա համեմատությամբ՝ դատապարտվածների ընդհանուր թիվը նվազել է 7,5 տոկոսով կամ 285 մարդով: …

կարդալ ավելին

Վեց դեպք

29.02.2008

Հանրապետությունում 2007թ. գրանցվել է մայրական մահացության 6 դեպք 2006թ. 10-ի դիմաց: Դրանք հիմնականում եղել են հղիության հետ կապված բարդությունների արդյունքում` հիմնականում ծննդաբերության եւ հետծննդաբերության ժամանակահատվածում: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության փոխանցած տվյալներով` նախորդ տարի կյանքի առաջին տարում մանկական մահացության դեպքերը կազմել են 429` 2006թ. համեմատ նվազելով 94-ով: Մանկական մահացության գործակիցը կազմել է 10.7 պրոմիլ` 2006թ. 13.9 …

կարդալ ավելին

Նորից հետաձգել են

29.02.2008

ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը, դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանի գլխավորությամբ, նախօրեին դռնփակ նիստում դարձյալ հետաձգել է Սեդրակ Զատիկյանի սպանության գործի քննությունը: ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի մամուլի ծառայության փոխանցմամբ` հիմնավորումն այն է, որ Երեւանում տեղի ունեցող հանրահավաքների ընթացքում կալանավորներ տեղափոխելն արգելվում է: Դատական հաջորդ նիստը կկայանա մարտի 6-ին: Հիշեցնենք, որ 2006թ.. հունիսի 22-ին Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում տեղի ունեցած …

կարդալ ավելին

Գործազրկության ցուցանիշը մեծ է մարզերում

29.02.2008

ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության ծառայության գործակալության մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանն «Արմենպրեսին» տեղեկացրել է, որ ՀՀ-ում փետրվարի 1-ի դրությամբ աշխատանք է փնտրում 87 հազար 17 մարդ: Այդ թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 15.000-ով կամ 17.5 %-ով: Գործազուրկ է նրանց 84 %-ը կամ 72.000-ը: Այդ թվում կանանց տեսակարար կշիռը շարունակում է …

կարդալ ավելին

«Մեր համակարգերը շատ բաներում նման են»

29.02.2008

– Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն կլինեն Ադրբեջանի հասարակական-քաղաքական իրավիճակի հիմնական դիմագծերը 2008 թվականին: – Վերջին տարիներին Ադրբեջանի աշխարհաքաղաքական եւ էներգետիկ պահանջարկը կտրուկ աճեց, եւ դրա հետեւանքով պրագմատիկ միջազգային հանրությունը հաճախ է չտեսնելու տալիս երկրի ներքաղաքական կյանքում բազում բացասական իրողությունները` կոռուպցիայի եւ մենաշնորհի աճ, ժողովրդավարության եւ իրավական պետության սկզբունքների անտեսում, ընդդիմության եւ անկախ ԶԼՄ-ների ճնշումներ, ընտրախախտումներ, մարդու …

կարդալ ավելին

Դեռ 982 մլն-ն են վճարել

29.02.2008

ՀՀ առեւտրային բանկերի եւ վարկային կազմակերպությունների տրամադրած վարկերը 2007թ. տարեվերջին կազմել են 464 մլրդ 863 մլն դրամ` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 260 մլրդ 148 մլն դրամի դիմաց. աճը` 78.7%: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության փոխանցմամբ` բանկերում բնակչությունից ներգրավված ավանդների մնացորդը 2007թ. տարեվերջին կազմել է 173 մլրդ 45 մլն դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել …

կարդալ ավելին

Ցրտահարվել են

29.02.2008

Հունվար եւ փետրվար ամիսներին Գեղարքունիքի մարզում պահպանված ցուրտ եղանակի պատճառով կարող են վտանգվել աշնանացան ցորենի ցանքերը եւ պտղատու որոշ ծառատեսակներ: Գյուղատնտեսության աջակցության Գեղարքունիքի մարզային կենտրոնի տնօրեն Վրեժ Մելքոնյանն «Արմենպրեսի» թղթակցի հետ զրույցում հավաստիացրել է, թե մասնագետները մարզի տարբեր տարածքների տարբեր ցանքերից ծլած աշնանացանի նմուշներ են վերցրել` դրանց միջոցով մոտակա օրերին պարզելու, թե արդյո՞ք անվնաս է …

կարդալ ավելին

«Էս ի՞նչ կյանք դառավ մեր կյանքը, էս ինչի՞ ապրել չի լինում»

26.02.2008

2-րդ կարգի հաշմանդամ Անիկ տատը գամվել է անկողնուն ու ցավից գալարվում է իր նեղլիկ փայտե թախտի վրա: Ծեր կնոջ կնճռոտ դեմքին ցավը հետքեր է թողել: Նա հուզմունքից չի կարողանում խոսել, աչքերից հոսող արցունքներից մարդու սիրտը կտոր-կտոր է լինում: Ու, քանի որ Անիկ տատը հոնգուր-հոնգուր լաց լինելով պարբերաբար հիշում է մարդկանց խնդիրների հանդեպ անտարբեր բարձրաստիճան պաշտոնյաներին …

կարդալ ավելին

Ցանկն ավելացել է

26.02.2008

Երեկ տեղի ունեցած նիստի ընթացքում ՀՀ կառավարությունը փոփոխություն է կատարել 2002թ. դեկտեմբերի 19-ի որոշման մեջ, որով Ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոնների ցանկում ավելացվել է «Քննչական գլխավոր վարչության պետի» պաշտոնը: Սահմանվել է նաեւ այդ պաշտոնին համապատասխանող Ոստիկանության կոչումը` «Ոստիկանության գեներալ-լեյտենանտ»:

կարդալ ավելին

Թրջած հացով գոյատեւող յոթ երեխաները

26.02.2008

9 տարեկան Քրիստինեի աչքերում այնքան արհամարհանք ու վիրավորանք կա, որ փոքրիկ այս աղջիկը մարդկանց հետ շփվելիս ընդգծված զգուշավորության բարդույթը դժվարությամբ է հաղթահարում: Աննրբանկատ մարդկանց կոշտ վերաբերմունքից այնպես է փակվել, որ գերադասում է ինքն իր մեջ ապրել ու որեւէ մեկին թույլ չտալ մուտք գործել իր ներաշխարհ: Քրիստինեն Թամարայի յոթ երեխաներից մեկն է, ով իր ընտանիքի աղքատության …

կարդալ ավելին

«Պանդոկ» ռեստորանի հրկիզումը

26.02.2008

Գույքային պարտություն Սկզբում վեճը քաղաքացիաիրավական ոլորտին էր վերաբերում: Քաղաքացիներ Տարոն Հակոբյանն ու Վարդգես Հագոփյանը վիճարկում էին Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 10-րդ կիլոմետրին հարող Աղձք գյուղի տարածքում տեղակայված «Պանդոկ» ռեստորանային համալիրի երկու շենքի եւ գրասենյակի պատկանելության հարցը: Քաղաքացիական կարգով գործը քննվեց բոլոր երեք դատական ատյաններում: Վերոհիշյալ գույքի նկատմամբ ճանաչվեց ու հաստատվեց Հագոփյանի սեփականության իրավունքը: Վճիռն ուժի մեջ մտավ, …

կարդալ ավելին

178-ամյա տան բնակիչները

26.02.2008

1828-29 թվականների ռուս-թուրքական պատերազմից հետո Սեւանի ավազանի շատ գյուղերի նման վերաբնակեցվեց եւ Ալուչալուն (Արծվանիստը), որտեղ հաստատվեցին Արեւմտյան Հայաստանի Ալաշկերտ գավառից գաղթած հայերը: Ներկայիս Արծվանիստ գյուղի առաջին տունը 1828-1830 թվականներին կառուցել է Արծվանիստ գյուղի բնակիչ Ֆրունզիկ Պողոսյանի նախապապը: Պողոսյանների 16 հոգուց բաղկացած ընտանիքը մինչեւ օրս էլ բնակվում է 19-րդ դարի սկզբին կառուցված փոքրիկ տնակում: «Երկրաշարժի ժամանակ …

կարդալ ավելին

Վերծանել են «սեւ արկղերը»

26.02.2008

Այս տարվա փետրվարի 14-ին վթարի ենթարկված «Բելավիա» ինքնաթիռի ինքնաձայնագրիչները` «սեւ արկղերը», տեղափոխվել են Մոսկվա, որտեղ եւ դրանք վերծանվել են: Ինչպես այսօր լրագրողներին տեղեկացրել է ՀՀ կառավարությանն առընթեր Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը, վերծանման արդյունքում ինքնաթիռի տեխնիկական թերություններ չեն հայտնաբերվել: Շարժիչներն աշխատել են նորմալ, դրանք շարունակել են աշխատել նույնիսկ օդանավի շրջված վիճակում, այսինքն` ավիավառելիքի հետ …

կարդալ ավելին

Վնասազերծել են

26.02.2008

Երեկ Երեւանի մետրոպոլիտենի թիվ 6 երթուղու ուղեւորներով բեռնված գնացքը, համաձայն երթեւեկության գործող գրաֆիկի, ժամը 6:52-ին դուրս է եկել Գարեգին Նժդեհ կայարանից եւ, 3 շրջադարձ կատարելուց հետո, 9:25-ին մուտք է գործել էլեկտրահավաքակայան` տեխզննում-2 անցկացնելու համար: Արդյունքում` վագոնի վերջնամասի ձախ անկյունի նստատեղի տակ գտնվող արկղի մեջ հայտնաբերվել է սեւ գույնի գլանաձեւ կասկածելի իր, ժամացույցի մեխանիզմով: Ղեկավարությունն անմիջապես …

կարդալ ավելին

Փոքրիկ Եղիսաբեթը մտածում է՝ երգչուհի՞ դառնա, թե՞ բժիշկ, որպեսզի տատիկին բուժի

25.02.2008

Եղիսաբեթը կարծես տիկնիկ լինի։ Նրա անհանգիստ վարքագիծը տարօրինակ է։ Հինգամյա այս փոքրիկ աղջիկը կայծակնային արագությամբ թռչկոտում է մի սենյակից մյուսը ու քթի տակ ինչ-որ բան է մրթմրթում։ Ասում է` «Ուզում եմ երգել» ու ձայնագրիչս անսպասելի վերցնելով` իր լեզվական թերությունները մի կերպ հաղթահարելով՝ սկսում է «Քանքարավոր ախպեր» բառերն արտաբերել։ «Ես երգչուհի եմ դառնալու, ա՛յ, կտեսնես, որ …

կարդալ ավելին

Անչափահաս գողը

25.02.2008

Արմեն Պապիկյանը երրորդ գողության համար էր դատվում։ Թե երբ ձեռքը սովորեց ինչ-որ բան թռցնելուց հաճույք ստանալ՝ լավ չի հիշում։ Բայց երեք գողություններն էլ կատարել էր «սա գողանամ ու էլ երբեք չեմ անի» ինքնահանգստացնող մտքով։ Առաջին երկու անգամը երբ գողանում էր, անչափահաս էր։ Ամենահիշարժանն ու վախենալուն առաջին գողությունն էր։ Հենց անմիջապես էլ բռնվեց, բայց պայմանական տվեցին։ …

կարդալ ավելին

Մեր հասարակության Նարեկը

18.02.2008

17-ամյա Նարեկի հոգում այնքան կռիվ կա, որ նա ուզում է գնալ բանակ: Բայց քանի որ ժամանակ առ ժամանակ հոգեկան հավասարակշռությունը կորցնում է` նրան զինվորական ծառայության ուղարկելն անթույլատրելի է: «Ուզում եմ գնամ, որ էդ աֆիցերների, գողականների հախից գամ»,- ասում է երիտասարդն, ով մեր իրականության անարդարություններից այնքան է տուժել, որ բոլորի մեջ թշնամի է տեսնում: Նարեկն իրեն …

կարդալ ավելին