հասարակություն

«Հանգի՛ստ թողեք ինձ, ամաչում եմ, չեմ ուզում ինձ տեսնեն»,- ասում է հաշմանդամ աղջիկը

25.03.2008

Նոր Նորքի հանրակացարանի գորշ ու ճնշող սենյակներից մեկում կծկված Օֆելյան փայտե թախտի անկյունում գալարվելով՝ ամեն ինչ անում է թաքցնելու համար իր ֆիզիկական արատը: 13 տարեկան Օֆելյայի մոտ բժիշկներն էնդոկրին խանգարում, աճի հորմոնի պակասություն են հայտնաբերել: Այս հիվանդության ախտանիշն աղջկա մոտ հայտնաբերվել է վաղ տարիքում, երբ մայրը երեխայի զարգացման ոչ ադեկվատ աճ է նկատել: Օֆելյան մեծանալով …

կարդալ ավելին

Հայտնաբերվել են

23.03.2008

Մարտի 18-ին` ժամը 12:00-ին, օպերատիվ տվյալներն իրացնելիս, Ոստիկանության ՔՀԳ վարչության աշխատակիցների կողմից Երեւան քաղաքի Սարկավագի փողոցից բերման է ենթարկվել 1960-ին ծնված Արայիկ Մկրտչյանը, որը 1998-ի հունիսի 15-ից Բելառուսի Հանրապետության Մինսկ քաղաքի Պերվոմայսկայա շրջանի ՆԳՎ կողմից հետախուզվում էր սպանություն կատարելու կասկածանքով: ՀՀ Ոստիկանության Հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից «Արմենպրեսին» տեղեկացրել են, որ մինչ այդ` ժամը …

կարդալ ավելին

Քրեական գործը կարճեցին

23.03.2008

Անցած տարվա մայիսի 12-ին Քրեական հետախուզության վարչությունում վախճանված Լեւոն Գուլյանի մահվան կապակցությամբ հարուցված քրեական գործը կարճվել է: Ինչպես երեկ հայտնի է դարձել «Ազատություն» ռ/կ-ին, մարտի 12-ին Հայաստանի Հատուկ քննչական ծառայության ավագ քննիչ Գաբրիել Պետրոսյանը որոշում է կայացրել, որում ասված է. «Լ.Գուլյանի մահվան փաստի առթիվ հարուցված թիվ 63200707 քր.գործի վարույթը կարճել՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ»: Որոշման մեջ …

կարդալ ավելին

Ջամվելյաններն արձագանքեցին հրապարակմանը

23.03.2008

«168 Ժամ» թերթի նախորդ համարում տպագրված «Նրանց մասին ոչ ոք չգիտի» հրապարակումը Կոտայքի մարզի Գառնի գյուղի բազմանդամ մի ընտանիքի մասին էր: Հիշեցնենք, որ յոթ անչափահաս երեխաների մայր տիկին Սվետլանայի 5 ամսական երեխան սովից մահացել էր: Հրապարակմանն անմիջապես արձագանքեցին «Արզնի» տոհմային թռչնաբուծարան ընկերությունից («Արզնի» ԹՏԽ ԲԲԸ)` խնդրելով այս ընտանիքի հետ հանդիպում կազմակերպել: Մենք տիկին Սվետլանայի եւ …

կարդալ ավելին

«Մարդիկ իրենց արհամարված են զգում»

23.03.2008

Հոգեբան Խաչիկ Գասպարյանը մեծ պատասխանատվությամբ ու պրոֆեսիոնալիզմով է անում իր գործը: Յուրաքանչյուր բնական կամ արհեստածին աղետների դեպքում նա կանգնում է այն մարդկանց կողքին, ովքեր իր օգնության ու մասնագիտական խորհրդի կարիքն ունեն: Հայաստանում գործող արտակարգ դրությունը, բացի ակնհայտ խնդիրներից, ունի նաեւ ենթագիտակցական խնդիրների մի հսկայական շերտ, որը վերլուծելու, ախտորոշելու ու բուժելու հնարավորությունը դեռ առջեւում է: Մեր …

կարդալ ավելին

Այրված դեզը

23.03.2008

Երկու եղբայր Վաչիկն ու Առաքելը եղբայրներ էին: Նույն գյուղական տանն էին մեծացել, նույն բակում խաղացել: Նույն ծնողների դաստիարակությունն էին ստացել, բայց ինչքան մեծացել, այնքան տարբեր էին դարձել: Ամեն մեկն ի՛ր բնավորության տերն էր, ի՛ր խառնվածքի արտահայտիչը, ի՛ր ճակատագրի կրողը: Առաքելն ամուսնացել, տուն-տեղ էր դրել, նոր օջախ հիմնել հայրական բակում: Երեխաներ էր ունեցել: Ու՝ լծվել գյուղական …

կարդալ ավելին

Ինչքան ենք խմում

23.03.2008

2007թ. ՀՀ է ներկրվել 10.989,3 տոննա սուրճ: ՀՀ Գյուղատնտեսության նախարարության մարկետինգի բաժնի պետ Սեյրան Իրիցյանն «Արմենպրեսին» ասել է, որ վերամշակված սուրճի 4369,8 տոննան սպառվում է հանրապետությունում, իսկ մնացած 6619,5 տոննան արտահանվում եւ վաճառվում է Վրաստանում, Ուկրաինայում եւ Ռուսաստանում: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության` 2007թ. ՀՀ է ներկրվել նաեւ 253,7 տոննա թեյ, որը վերամշակել եւ փաթեթավորել …

կարդալ ավելին

Դեռեւս չեն հայտնաբերել

23.03.2008

Մարտի 18-ին` ժամը 10:00-ից, վերսկսվել են մարտի 13-ին Հրազդան գետն ընկած Վահե Մանուչարյանի որոնողական աշխատանքները: ՀՀ Տարածքային կառավարման նախարարության Փրկարար ծառայության փոխանցմամբ` նախօրեի ժամը 18:45-ին անարդյունք որոնողական աշխատանքները դադարեցվել են, դրանք շարունակվել են նաեւ երեկ:

կարդալ ավելին

Հրդեհներ` եղանակի պատճառով

23.03.2008

Եղանակի տաքացման հետ կապված հրդեհներ են բռնկվել հանրապետության մի շարք հողատարածքներում: ՀՀ Տարածքային կառավարման նախարարության Փրկարար ծառայության հաղորդմամբ` մարտի 18-ին Իջեւանի գինու գործարանին հարակից տարածքում այրվել են 500 քմ մակերեսով մացառներ, Վայք քաղաքի Ղայալու կոչվող տարածքի սարալանջում` 10 հա խոտածածկ տարածք, Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի անտառում` 1000 քմ մակերեսով խոտ եւ ծառ: Նույն օրը` ժամը …

կարդալ ավելին

«Եթե մի բարի մարդ էս հոդվածը կարդար …»,- ասում է Մարիամի մայրը

23.03.2008

Ութերորդ դասարանցի Մարիամն իր տարիքի համեմատ շատ խորը ներաշխարհ ունի ու հոգում եղածը վերարտադրելու համար նկարում է: Մարիամի ձեռքի տակ ընկած ցանկացած իր դառնում է նկարչական նյութ: Դեռեւս 3 տարեկանում Մարիամը մոր ձեռքից խլում էր մակարոններն ու դրանցով հետաքրքիր պատկերներ էր ստանում, ավելի ուշ պլաստիլինե Սպիվակով ու աղեղով ջութակ էր քանդակում: Հետո, երբ մեծացավ` սկսեց …

կարդալ ավելին

«Ծրագիր չունենք, գաղափար չունենք»

23.03.2008

Հայ արվեստագետները ներկայիս իրավիճակի արտացոլանքը տեսնում են մեծն Եղիշե Չարենցի տողերում: Երեկ «Հայելի» ակումբի հյուրերն էին դերասան Ազատ Գասպարյանը եւ գրականագետ Դավիթ Գասպարյանը: Վերջինս նշեց, որ Չարենցի ստեղծագործությունների մեջ ներկա օրերի արձագանքն ու անդրադարձը կա: Նրա կարծիքով` այսօրվա համար առաջնահերթ է Չարենցի հետեւյալ պատգամը` «Ո՛վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է». …

կարդալ ավելին

Է հե՜յ

23.03.2008

Երեւի բոլորն էլ կհիշեն «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի դրվագը, երբ քննիչը (Սոս Սարգսյան) հարցաքննում է Իշխանին (Մհեր Մկրտչյան)։ Ու սենյակից դուրս գալիս, Իշխանը, չկարողանալով զսպել հիասթափությունն ու ինչ-որ տեղ՝ նաեւ զարմանքը, ասում է. «Է հե՜յ»։ Այսինքն՝ մեր դարդ ու ցավը, քո անիմաստ զբաղմունքը։ Երեկ ոմն Աշոտ Խաչատրյան (իր խոսքերով՝ «Miss & Mister» բարեգործական հիմնադրամի …

կարդալ ավելին

Հիվանդանոցում են

19.03.2008

ՀՀ Առողջապահության նախարարության համակարգի բոլոր բուժհաստատություններում ներկայում բուժվում է մարտի 1-ի դեպքերի հետեւանքով վիրավորված 12 տուժած, այդ թվում` 2 զինծառայող, 2 ոստիկան, 8 քաղաքացի: ԱՆ պաշտոնական կայքէջի տվյալներով, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում բուժօգնություն է ստանում 4 տուժած, այդ թվում` 1 զինծառայող, 2 ոստիկան, 1 քաղաքացի, N2 բուժմիավորումում բուժօգնություն է ստանում 1 տուժած, N3 հիվանդանոցում՝ 1 …

կարդալ ավելին

Նրանց մասին ոչ ոք չգիտի

19.03.2008

Սվետլանայի 5 ամսական աղջիկը սովից մահացել է: Այդ ծանր դեպքից հետո այս ընտանիքում ոչինչ չի փոխվել՝ մնացած յոթ երեխաների կյանքն ինչ-որ կերպ ապահովագրելու համար: Բազմանդամ ընտանիքի անչափահաս երեխաներն ապրում են այնպես, ինչպես մահանալուց առաջ ապրում էր սովից մահացած Քրիստինեն, հետեւաբար յուրաքանչյուրն էլ հասկանում է, որ էս աշխարհում մարդկանց, մասնավորապես՝ իրենց ընտանիքի անդամներին սպառնում է սովից …

կարդալ ավելին

Մոլորակի վրա սառցադաշտերը շատ արագ են հալվում

19.03.2008

Մոլորակի վրա սառցադաշտերի հալման արագությունը ռեկորդային մակարդակի է հասել դիտարկումների սկզբից ի վեր, եւ դրանցից շատերը կարող են անհետանալ արդեն մի քանի տասնամյակ անց: Այս մասին են վկայում Սառցադաշտերի դիտարկման համաշխարհային ծառայության՝ Լոնդոնում հրապարակված տվյալները: Ծառայության ղեկավար պրոֆեսոր Վիլֆրիդ Հեբեռլիի խոսքով, պատմական գրառումները եւ այլ փաստեր թույլ են տալիս ասել, որ սառցադաշտերի հալումն այժմ ամենաարագն …

կարդալ ավելին

Ահազանգ. քաղաքացիների կյանքը վտանգի տակ է

03.03.2008

Հայաստանյան ներքաղաքական լարված իրավիճակի պատճառով ՀՀ իշխանությունները, ընդդիմությունն ու մարդկանց տարրական իրավունքները պաշտպանող բոլոր կազմակերպությունները լծվել են հետընտրական գործընթացները սրելու կամ դրանք կանխելու գործին: Շարքային քաղաքացիների խնդիրներն այս օրերին ոչ մեկին, կարծես թե, չեն հետաքրքրում: Նոր Նորքի 2-րդ զանգվածի Ուսանողական ավանում բնակվող ավելի քան 100 բնակիչները չեն դադարում դիմել պետական մարմիններին եւ զանգվածային լրատվամիջոցներին` խնդրելով …

կարդալ ավելին

«Ես հայերեն լեզուն ու բնության օդն եմ սիրում»,- ասում է 11-ամյա Վարդուհին

03.03.2008

5-րդ դասարանցի Վարդուհին անչափ խելացի ու հասուն է: Չնայած իր ապրած 11 տարիների ընթացքում, բացի աղքատությունից, սովից ու ցավից ուրիշ ոչ մի բան չի տեսել, այդուհանդերձ, կարողանում է իր մեջ ուժ գտնել, կենսուրախ մնալ, լավատես լինել ու լավ երազանքներով ապրել: Ասում է` «Երազանք ունեմ, որը, գիտեմ, կիրականանա: Ուզում եմ լեռնագնաց դառնալ, որ լեռներում շրջեմ: Ես …

կարդալ ավելին

Ծավալներն ավելացել են

29.02.2008

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը երեկ ՀՀ-ում Իրանի դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ վերջին տարիներին ավելացել են Իրանից ՀՀ մաքսանենգ ճանապարհով ներմուծվող ափիոն տեսակի թմրամիջոցի ծավալները: Ա. Հովսեփյանը դեսպանին նաեւ տեղեկացրել է, որ «բացահայտվել եւ պատասխանատվության են ենթարկվել թմրամիջոցի ապօրինի շրջանառությամբ զբաղվող, այդ թվում՝ ԻԻՀ քաղաքացիներ, սակայն մաքսանենգության դեմ պայքարն …

կարդալ ավելին

Ոչինչ չեն հայտնաբերել

29.02.2008

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փոխանցմամբ` փետրվարի 26-ին խուզարկություններ են կատարվել նաեւ Վանաձորի 2 քաղաքացիների բնակարաններում, որոնք մասնակցում են Երեւանում կայացվող Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից կազմակերպված հանրահավաքին: Առավոտյան 06:00-ին խուզարկել են Վանաձորի բնակիչ, «Հատուկ գնդի» անդամ, Ղարաբաղյան պատերազմի մասնակից Մերուժան Հարությունյանի բնակարանը: Արձանագրության համաձայն՝ խուզարկության արդյունքում Մ. Հարությունյանի բնակարանում ոչինչ չի հայտնաբերվել: Նմանատիպ խուզարկություն է իրականացվել …

կարդալ ավելին

Հեղափոխական էպիզոդներ

29.02.2008

Երեկ հանրահավաքի ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ իր գլխավորած շարժումը դասական բուրժուադեմոկրատական հեղափոխություն է: Փաստորեն առաջին անգամ պարոն Տեր-Պետրոսյանը խոստովանեց, որ այս ամենը հեղափոխություն է, ինչի մասին շատերը խոսում էին դեռեւս այն պահից սկսած, երբ Լ. Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ առաջադրում է իր թեկնածությունը նախագահական ընտրություններին: Կարծում եմ, որ նա փոքր-ինչ անկեղծ չէ` սա նման …

կարդալ ավելին