Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փոխանցմամբ` փետրվարի 26-ին խուզարկություններ են կատարվել նաեւ Վանաձորի 2 քաղաքացիների բնակարաններում, որոնք մասնակցում են Երեւանում կայացվող Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից կազմակերպված հանրահավաքին: Առավոտյան 06:00-ին խուզարկել են Վանաձորի բնակիչ, «Հատուկ գնդի» անդամ, Ղարաբաղյան պատերազմի մասնակից Մերուժան Հարությունյանի բնակարանը: Արձանագրության համաձայն՝ խուզարկության արդյունքում Մ. Հարությունյանի բնակարանում ոչինչ չի հայտնաբերվել: Նմանատիպ խուզարկություն է իրականացվել նաեւ նստացույցին մասնակցող Արսեն Ավետիսյանի եւ նրա ծնողների բնակարաններում: Այնտեղ եւս ոչինչ չեն հայտնաբերել: