հասարակություն

Երկու դիակ

02.04.2008

Գյումրիի Կ. Դեմիրճյան փողոցի թիվ 51 տանը մարտի 29-ին հայտնաբերվել են ամուսիններ՝ 1949թ. ծնված Մկրտիչ եւ 1954թ. ծնված Ասյա Աղաբաբյանների դիակները: Շիրակի մարզի ոստիկանության քննչական բաժնի փոխանցմամբ, ըստ դատաբժշկական նախնական հետազոտման` ամուսինների մոտ հայտնաբերվել են պայթյունի հետեւանքով առաջացած վնասվածքներ: Գազի բալոնի հետեւանքով առաջացած պայթյունը հերքվում է Շիրակի մարզի քննչական բաժնի կողմից: Դեպքի առթիվ հարուցվել է …

կարդալ ավելին

3,5 մլն են գողացել

30.03.2008

Մարտի 28-ի լուսադեմին ՀՀ Ֆուտբոլի ֆեդերացիայի շենք են մուտք գործել դիմակավորված անձինք, եւ ահաբեկելով, դաժան ծեծի ենթարկելով պահակին` ստիպել են ֆեդերացիայի նախագահի ու հաշվապահության սենյակների բանալիներն իրենց տրամադրել: Ըստ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի` հաշվապահության սենյակից նրանք գողացել են 3,5 մլն դրամ: Կատարվում է հետաքննություն:

կարդալ ավելին

Միսսերի եւ միստերների պատմությունից

30.03.2008

Մեր թերթի նախկին համարներից մեկում տեղեկացրել էինք, որ ոմն Աշոտ Խաչատրյան հերյուրանքներով ու վիրավորանքներով լի մի անգրագետ նամակ էր ուղարկել մի շարք ԶԼՄ-ների՝ հայտարարելով, որ իբր «3 Միլիոն» ամսագիրն՝ ի դեմս գլխավոր խմբագրի, զբաղված է հասարակությանը մոլորեցնելով, սեփական շահադիտական նպատակները բավարարելով եւ իր իրավունքները խախտելով։ Մտածում էինք՝ անդրադառնա՞լ այս մարդուն, թե՞ ոչ, որովհետեւ ոչ նրա …

կարդալ ավելին

Ուզում է Երեւանի մեջ սպիտակ գույն տեսնել

30.03.2008

Մարտի 1-2-ի դեպքերը դեռ երկար ժամանակ խորը հետք են թողնելու հասարակության գիտակցության մեջ: Անկախ կատարվածի պատճառներից, մեղավորներից եւ պատասխանատուներից, տեղի ունեցածը մեզ բոլորիս տեղափոխել է բոլորովին ուրիշ Հայաստան եւ այլ իրականություն: Այդ մասին է վկայում, առաջին հերթին, հասարակության առողջ եւ համարժեք վերաբերմունքը կատարվածի հանդեպ: Եվ խոսքն ամենեւին հասարակության` այս կամ այն կողմում գտնվող քաղաքականացված հատվածի …

կարդալ ավելին

Բնական եւ արհեստական դեֆիցիտ

28.03.2008

«Դեֆիցիտ» բառը լատիներենից թարգմանաբար նշանակում է՝ «չի բավականացնում»: Մեր օրերում այդ բառը հաճախ օգտագործվում է որպես տնտեսագիտական տերմին: Տնտեսության մեջ դեֆիցիտն առաջանում է այն դեպքում, երբ պահանջարկը գերազանցում է առաջարկը: Ես տնտեսագետ չեմ, այդ իսկ պատճառով կփորձեմ դեֆիցիտ հասկացողությունը դիտարկել ոչ տնտեսագիտական տեսակետից: Մարտի 1-ից ի վեր ողջ հայ հասարակությունը բոլոր լրատվամիջոցներով քննարկում է այն …

կարդալ ավելին

Ինչպե՞ս է ջերմացնում գազի դատարկ խողովակը

28.03.2008

«168 Ժամն» անընդհատ քաղաքացիներից բողոքներ ու դժգոհություններ է ստանում գազասպառման ներտնային համակարգի սպասարկման որակի ու թանկության մասին: Մարդիկ դժգոհում են, որ այդ սպասարկում իրականացնող «Էյ Ի Ջի սերվիս» ընկերության աշխատակիցները կամ ընդհանրապես չեն գալիս իրենց բնակարան, կամ էլ պարզապես մտնում են ու դուրս են գալիս՝ առանց համապատասխան ծառայությունը կատարելու: Սպառողներն ասում են, որ շատ հաճախ …

կարդալ ավելին

Թանկացումները շարունակվում են

28.03.2008

ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանի գլխավորությամբ երեկ անցկացվեց ներքին շուկայում սպառողական ապրանքների գների ուսումնասիրման միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը: Քննարկվող հարցերը վերաբերում էին այս տարվա մարտի 25-ի դրությամբ միջազգային ու Հայաստանի ներքին շուկայում սննդամթերքի գների բարձրացումներին ու դրանց պատճառներին, ապրանքային շուկաների ուսումնասիրության մեթոդաբանությանը եւ այլն: Փոխնախարար Վահրամ Ղուշչյանը նշեց, որ դիտարկվել են …

կարդալ ավելին

Պատահական գնդակը գտել էր պատահական անցորդին

28.03.2008

Մարտի 1-ին Ֆրանսիայի դեսպանատան մերձակայքում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների զոհ Դավիթ Պետրոսյանի այրին` Լիլիթը, դեռ չհասցրած ամուսնու մահվան շոկից դուրս գալ, ցավը թողած՝ դիմում է զանգվածային լրատվամիջոցներին` հայտարարելով, որ այս օրերի ընթացքում Դավիթի քաղաքական հայացքների եւ մահվան դեպքի հետ կապված տարաբնույթ ինֆորմացիա է լուսաբանվում, որն իրականությանը չի համապատասխանում: Այդ դեպքերին հաջորդող խոսակցություններն ու սուտ տեղեկատվությունը …

կարդալ ավելին

Անօրինական արգելք

28.03.2008

Կենսաթոշակային իրավունք Սոցիալական իրավունքների շարքում առանձնակի կարեւորվում է քաղաքացիների կենսաթոշակային իրավունքը: Կենսաթոշակները մեր երկրում դեռեւս բավական ցածր են՝ չնայած մոտ 60 տոկոսով բարձրացել են: Միաժամանակ, պարզվում է, որ կային օրենքներ, որոնք հակասահմանադրական կերպով ու օրենքի ուժով նպաստում էին որոշ քաղաքացիների կենսաթոշակների չբարձրանալուն: Արգելափակոցի պես ցցվում էին կենսաթոշակի եւ մարդու բարեկեցության միջեւ ու փակում իրավունքի ճամփան: …

կարդալ ավելին

Գինեկոլոգիական ծառայություններ` շրջիկ մեքենաներով

28.03.2008

Վերարտադրողական առողջության ապահովման ազգային ծրագրի շրջանակներում երեկ ՀՀ հեռավոր եւ սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին բուժօգնություն է ցուցաբերվել 8 շրջիկ գինեկոլոգիական մեքենաների միջոցով: ՀՀ գլխավոր գինեկոլոգ, Պերինատոլոգիայի եւ գինեկոլոգիայի հանրապետական կենտրոնի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանն «Արմենպրեսին» փոխանցել է, որ այդ մեքենաները հագեցված են նույնիսկ շտապ բուժօգնության համար անհրաժեշտ սարքավորումներով: Դրանց մի մասը գինեկոլոգիական ծառայություններ է մատուցում, մյուս մասը` …

կարդալ ավելին

Փոխարինվում են նորերով

28.03.2008

Մարտի 1-ին եւ 2-ին Երեւանում զանգվածային անկարգություններից վնասված 8 շտապ բուժօգնության ավտոմեքենաներն արդեն շահագործվում են: «Շտապ օգնություն» ՓԲԸ տնօրեն Արտյոմ Պետրոսյանի ասելով` փոխվել են նշված ավտոմեքենաների անվադողերը եւ կոտրված ապակիները: Ավտոմեքենաներում եղած վնասված երկու բուժսարքավորումները դեռեւս չեն փոխարինվել նորերով: Ա. Պետրոսյանի տեղեկացմամբ` Երեւանում բնակչությանը շուրջօրյա սպասարկում է շտապ օգնության 38 ավտոմեքենա: Նոր ավտոմեքենաների ձեռքբերման ուղղությամբ …

կարդալ ավելին

Առա՛ջ Հայաստան

26.03.2008

Մարտի լույս 30-ի գիշերը` ժամը 02:00-ին, հանրապետությունում ժամացույցների սլաքները պետք է պտտել մեկ ժամ առաջ` ազդարարելով «ամառային ժամանակի» սկիզբը:

կարդալ ավելին

Դատում են նաեւ շարքայիններին

26.03.2008

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանը դատավոր Արմեն Խաչատրյանի գլխավորությամբ դռնփակ նիստում որպես խափանման միջոց 20 օրվա կալանք սահմանեց «Պիցցա Դի Ռոմա» ընկերության գանձապահ Անուշ Ղավալյանի նկատմամբ: Վերջինիս ձերբակալել էին մարտի 21-ին, ժամը 12:00-ին: «Անուշին եւ «Պիցցա Դի Ռոմայի» մեկ այլ գանձապահի՝ Սիրուն Դիմաքսյանին խաբեությամբ` որպես վկա հարցաքննության էին կանչել Հարկային պետական ծառայության (ՀՊԾ) …

կարդալ ավելին

«Հայլուր» չեն նայելու

26.03.2008

«Այն, ինչ դուք անում եք այսօր՝ ճշմարիտ տեղեկատվությունը թաքցնելը եւ օրվա իշխանություններին հաճո միակողմանի ինֆորմացիայի մատուցումը, դուրս է լրագրողի առաքելության մասին մեր պատկերացումների, լրագրողական էթիկայի եւ բարոյականության սահմաններից»,- ասվում է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի մի խումբ ուսանողների՝ «Հայլուրին» ուղղված բաց նամակում: Նաեւասվում է. «Իրականությունը ձեզ կարեւոր երկընտրանքի առաջ է կանգնեցրել՝ մաքրել լրատվությունը պատվիրված, շինծու բեմադրություններից եւ …

կարդալ ավելին

Ավտովթար

26.03.2008

Աշտարակ-Երեւան ավտոճանապարհին մարտի 23-ին` ժամը 18:40-ին, «Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի «11 ՏՍ 152» պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի հանդիպակաց գոտի եւ շրջվել: ՀՀ Տարածքային կառավարման նախարարության Փրկարար ծառայության փոխանցմամբ` պատահարի հետեւանքով վարորդը` 1985թ. ծնված Արսեն Հովհաննիսյանը, տեղում մահացել է, իսկ ուղեւորներ`1972թ. ծնված Արման Միքայելյանը, 1979թ. ծնված Արման Հակոբյանը, 1982թ. ծնված Արման Գաբրիելյանը, 1987թ. ծնված Լիանա …

կարդալ ավելին

«Ինձ վրա ծիծաղեցին, եւ դա ամենամեծ հարվածն էր»,- ասում է հաշմանդամ աղջկա մայրը

26.03.2008

Տիկին Լիլյան շփոթությունից գլուխը կորցրած` տան մեջ շնչակտուր այս ու այն կողմ է գնում: Ապա արագ կանգ է առնում ու խոստովանում, որ չի հիշում, թե ինչի համար էր այս ու այն կողմ վազում: Շվարում է… Հետո ինչ-որ իրեր է աննպատակ տեղափոխում մի տեղից մյուսը, խոսում, խոսում է: Գլուխս պտտվում է, որովհետեւ տիկին Լիլյայի լարվածությունը բոլորիս …

կարդալ ավելին

«Հրաշքներ լինում են»

26.03.2008

Վերջին մի քանի օրերի ընթացքում «168 Ժամ» թերթում հրապարակված սոցիալապես անապահով ընտանիքներին օգնության ձեռք մեկնելու կապակցությամբ խմբագրությունն անսպասելիորեն մեծ թվով զանգեր է ստանում: Մասնավորապես, «Եթե մի բարի մարդ էս հոդվածը կարդար» հրապարակմանն արձագանքել են ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը եւ Արաբկիր համայնքի թաղապետարանն` ի դեմս թաղապետ Հովհաննես Շահինյանի (թաղապետարանն այս ընտանիքին ամենամսյա …

կարդալ ավելին

Ինտերնետը` ապագայի սպառնալիք

26.03.2008

NewScientist.com պորտալն անցյալ շաբաթ հրապարակել է հետազոտողների, քաղաքական գործիչների եւ շրջակա միջավայրի պաշտպանների կանխատեսումը, համաձայն որի` մարդկության ամենագլխավոր բնապահպանական աղետներն են նանոնյութերը, ռոբոտները, ինչպես նաեւ՝ մարդու կողմից ստեղծված վիրուսները: Ապագայի սպառնալիքների ընտրության համար հիմնական չափանիշեր են դարձել այնպիսի բնութագրեր, ինչպիսիք են դրանց ծագման հավանականությունը, ընթացիկ իրադրությունը որոշակի բնագավառում, հնարավոր անբարենպաստ ներգործությունը: Սպառնալիքների լիակատար ցանկը, որոնց …

կարդալ ավելին

Տերդ մեռնի, գիտություն

26.03.2008

Ըստ բրիտանական «Օբսերվեր» շաբաթահանդեսի` «Ֆուջիստու Սիմենսի» փորձարանի գիտնականները մշակել են ամենօրյա վերին հագուստի նախատիպ, որը կարող է էլեկտրականությամբ ապահովել ձեռքի հեռախոսը կամ դրա տիրոջ iPod-ը: Էլեկտրաէներգիան արտադրում են նոր սերնդի գերճկուն փոքրիկ արեգակնային պանելները, որոնք կարելի է ներհյուսել գործվածքների կառուցվածքի մեջ, որոնցից այնուհետեւ արտադրվում են բաճկոններ, սվիտերներ, տաբատներ եւ ձեռնոցներ: Հաշվարկները ցույց են տվել, որ …

կարդալ ավելին

ՀՀ կառավարության «նվերը» Զարիկ տատիկին ու ծնողազուրկ Արայիկին

25.03.2008

75-ամյա Զարիկ Հարությունյանի ու նրա ծոռան ծանր պատմության մասին գրել էինք «168 Ժամի» նախորդ համարներից մեկում: Երեկ այս տատիկի համար «նշանավոր» օր էր, որովհետեւ թոռան մահվան եւ ծոռան ծննդյան օրը՝ մարտի 21-ին, պետությունն իրեն նվեր է մատուցել: 7-ամյա Արայիկի ծննդյան օրը՝ մարտի 21-ը, դժբախտ օր է, որովհետեւ 2 տարի առաջ նույն օրը Արայիկի մայրը վթարի …

կարդալ ավելին