NewScientist.com պորտալն անցյալ շաբաթ հրապարակել է հետազոտողների, քաղաքական գործիչների եւ շրջակա միջավայրի պաշտպանների կանխատեսումը, համաձայն որի` մարդկության ամենագլխավոր բնապահպանական աղետներն են նանոնյութերը, ռոբոտները, ինչպես նաեւ՝ մարդու կողմից ստեղծված վիրուսները: Ապագայի սպառնալիքների ընտրության համար հիմնական չափանիշեր են դարձել այնպիսի բնութագրեր, ինչպիսիք են դրանց ծագման հավանականությունը, ընթացիկ իրադրությունը որոշակի բնագավառում, հնարավոր անբարենպաստ ներգործությունը: Սպառնալիքների լիակատար ցանկը, որոնց մեծ մասն, անշուշտ, վերագրվում է տեսականների թվին, ներառում է 25 կետ: Դրանց մի մասը կապված է գիտության եւ տեխնիկայի զարգացման հետ: Բարձր է գնահատված սպառնալիքի աստիճանը նանոմասնիկների կողմից, որոնք, ինչպես պարզել են գիտնականները, կարող են թունավոր ներգործություն ունենալ կաթնասունների թոքերի վրա: Հիմնականում նանոտեխնոլոգիաներն օգտագործվում են նավթի տարածումների կենսաբանական մաքրման համար: Հետազոտություններն արդեն ցույց են տվել, որ նանոմասնիկներն առաջացնում են ձկների խռիկների գրգռում: Հետաքրքրական է, որ մարդկության համար պոտենցիալ սպառնալիք են համարվել այն ռոբոտները, որոնք նմանակում են կենդանիների վարքը: Մասնագետներն այն կարծիքին են, որ եթե կյանքի այդ արհեստական ձեւերը բաց թողնվեն վայրի բնություն, դրանք կարող են միջամտել իրադարձությունների բնական ընթացքին:
Բացի դրանից, գիտնականները բնապահպանական սպառնալիքների շարքին են դասել այնպիսի գործոններ, ինչպիսիք են Ինտերնետի եւ նոր տեխնոլոգիաների հայտնվելը (շրջակա միջավայրի մասին տեղեկատվության աճած հոսքը դառնում է բնության հետ փոխգործակցության իրական փորձի փոխարինում), նստակյաց կենսակերպը, ուրբանիզացիան, կենդանիներին սպանելը՝ մարդու կյանքի պահպանման համար: