հասարակություն

Շպարված դժբախտության արցունքները

17.04.2008

Սուսաննայի դեմքի անփույթ ու չափից ավելի արտահայտված շպարը վկայում է, որ իր ներսում այս կինն ուզում է իրեն արդարացված զգալ: Բայց ներսում կուտակված վիրավորանքն այնքան շատ է, որ թերարժեքության զգացումից իրեն արդարացնելու համար նա չի փորձում ինչ-որ մեկին մեղադրել: Տիկին Սուսաննայի անբնական շպարը վկայում է, որ նա սիրված լինելու համար ջանք չի խնայել, բայց սիրված …

կարդալ ավելին

Հրազենով

17.04.2008

Ապրիլի 13-ին` ժամը 00:30-ի սահմաններում, ՀՀ Ոստիկանության Հրազդանի բաժնի Ծաղկաձորի բաժանմունքի Քրեական հետախուզության խմբի ավագ օպեր-լիազոր, Ոստիկանության մայոր Արմեն Պողոսյանը Ծաղկաձորի «Նոր թաղամասի» տարածքում, իր հաշվեցուցակային «Մակարով» տեսակի ատրճանակով հրազենային վնասվածք է պատճառել գողություն կատարելու մեջ կասկածվող Ռաֆիկ Առուշանյանին: ՀՀ գլխավոր դատախազի մամլո քարտուղարի փոխանցմամբ` դեպքի առթիվ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում ապրիլի 13-ին հարուցվել է …

կարդալ ավելին

Սիրում է ազատությունն ու տատիկին

13.04.2008

Երեք տարեկան Արմենն անհավատալի ճկուն մտածելակերպ ունի: Աչքերը կկոցած, լուռ լսում է հարցերս ու առանց վարանելու պատասխաններ է հորինում, որոնք հատուկ չեն երեք տարեկան երեխային: Ասում եմ` «Ուզում եմ քեզ նկարեմ, գլուխդ բարձրացրու, որ աչքերդ տեսնեմ»: Անտարբեր հայացքով պատասխանում է` «Ես ազատություն եմ սիրում ու չեմ սիրում, որ ինձ ասում են՝ էսպես նայի, էնպես նայի: …

կարդալ ավելին

Ստիպված մահանում են ու ստիպված ծննդաբերում

11.04.2008

Երբ մարդ արարածը կորցնում է ապրելու ունակությունը` մահվան դեմ պայքարում է անցյալից կուտակած իմունիտետի եւ բժշկական միջամտության հաշվին: Իսկ երբ Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացին կորցնում է ապրելու ցանկությունը ու իրեն սովորական մարդ չի համարում, այդ՝ պայմանական ասած՝ «սովորական» հիվանդ մարդը կամաց-կամաց մարում է: Իսկ պետությունն իր տրամադրած կենսաթոշակով այդ քաղաքացու համար ընդամենը սովորական մարդ զգալու …

կարդալ ավելին

Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

11.04.2008

Հարգելի պարոն նախագահ. Այսօր ձեր պաշտոնավարման առաջին օրն է: «Ազատության» հրապարակում երդվեցիք… «Ազատության» հրապարակից մի քանի մետր հեռավորության վրա գտնվող Հյուսիսային պողոտայում, սակայն, մի խումբ մարդիկ քաղաքական զբոսանք են կատարում: Շատերն այսօր իրենց բողոքն են արտահայտում, ընդվզում են անարդարությունների դեմ՝ առանց այդ քաղաքական զբոսանքների` իրենց տներում եւ աշխատավայրերում: Ես քաղաքական զբոսանքներին չեմ մասնակցում, որովհետեւ Ձեր …

կարդալ ավելին

Տատիկի հայցը

11.04.2008

Միակ սեփականատերը Տասնութ տարի առաջ հիսունիննամյա Սեդա Ս.-ն տուն էր գնել Երեւանում: Ամուսնացած որդին՝ Հարություն Է.-ն, ներկա էր տան առուվաճառքի գործարքի կնքմանը: Ըստ առուվաճառքի պայմանագրի՝ տունը վաճառվել էր 7554 ռուբլով: Իրավունքի տեսակետից էական չէ, թե կոնկրետ ով է պայմանագրի կնքման ժամանակ վաճառողներին տվել տան գումարը՝ Սեդա՞ն, թե՞ Հարությունը: Էականն այն է, որ պայմանագրի կնքմանը երկուսն …

կարդալ ավելին

2008թ. վերջին Երեւանի բոլոր վերելակները վերանորոգված կլինեն

11.04.2008

Երեկ` ապրիլի 7-ին Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, ձեւավորված ավանդույթի համաձայն, ամփոփեց աշխատանքային տարվա առաջին եռամսյակը: Ներկայացնելով 2008թ. 1-ին եռամսյակի ծրագրերը` քաղաքապետը նշեց, որ նախատեսված 35 մլրդ 312 մլն դրամի աշխատանքները լիովին իրականացվել են: Ընդհանուր առմամբ, 2008թ. պետական միջոցներից մայրաքաղաքի տնտեսության մեջ ներդրվելու է 93 մլրդ դրամ: Տարվա ընթացքում այդ ցուցանիշն ավելացել է եւս 5 մլրդ …

կարդալ ավելին

Ինչպիսի՜ հումանիզմ

11.04.2008

«Այս փուլում չեմ կարծում, որ մեր երկրի համար քաղաքական վիճակի առնչությամբ կարող են խիստ գնահատականներ լինել»,- «Ա1+»-ին տված հարցազրույցում ԵԽ ԽՎ-ում Հայաստանի հարցով սպասվող քննարկումից առաջ ասել է ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը` հավելելով, թե գնահատականներ կարող են լինել այն երեւույթների հետ կապված, որոնք տեղ գտան մեր հանրապետությունում: «Իհարկե, ցանկալի կլիներ, որ իշխանություններն անեին ամեն …

կարդալ ավելին

Մի դժբախտության պորտրետ

11.04.2008

Եթե ես նկարիչ լինեի… Վրձնի անկաշկանդ ու ուժգին հարվածով կտավին «կշրխկացնեի» ծանր պարկն ուսերին «ճկռած», նեղլիկ արահետով տոտիկ-տոտիկ մոտեցող 66-ամյա այս կնոջ` տիկին Ֆրիդայի պորտրետը: Ես տիկին Ֆրիդայի պորտրետի միջոցով աշխարհին կպատմեի 21-րդ դարի Հայաստանում ապրող աղբակույտերը քչփորող տիկին ֆրիդաների մասին, ու աշխարհը հաստատ կզարմանար: Եթե ես պոետ լինեի… իմ գործերում կպատմեի «Ես ի ծնե …

կարդալ ավելին

HSBC-ն կորցրել է տվյալները

11.04.2008

Մեծ Բրիտանիայի HSBC խոշոր բանկը խոստովանել է այն սկավառակի կորուստը, որտեղ պահվում էին նրա 370.000 սպասարկյալների անձնական տվյալները: Ըստ HSBC-ի պաշտոնական հաղորդագրության` ցրիչի առաքած սկավառակը չորս շաբաթ առաջ անհետացել է Սաութհեմփթոն քաղաքի բանկային գրասենյակից ապահովագրական ֆիրմա տանող ճանապարհին: Սկավառակային կուտակիչը պարունակում էր բանկի սպասարկյալների անունները, ծննդյան տարեթվերը եւ տվյալներ նրանց կյանքի ապահովագրման մասին: HSBC-ն արդեն …

կարդալ ավելին

Հրդեհ` մանկատանը

11.04.2008

Արարատի մարզի Խարբերդ գյուղում` թերի զարգացած երեխաների մասնագիտացված մանկատանը, ապրիլի 6-ին` ժամը 11:50-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել: Ըստ Փրկարար ծառայության` ահազանգից անմիջապես հետո դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:07-ին, մարվել` 12:38-ին: Մանկատան 3-րդ հարկի պատշգամբում այրվել են անկողնային պարագաներ` 4 քմ մակերեսով, եւ մեկ պատուհան: Օգնություն ցույց տալու նպատակով …

կարդալ ավելին

Խնդիրը լուծվեց

11.04.2008

«168 Ժամի» նախորդ համարում տպագրված «Սերժ Սարգսյանին հիշեցնում ենք» հոդվածի կապակցությամբ երեկ Երեւանի քաղաքապետարանից նամակ է ստացվել: Հիշեցնենք, որ հրապարակումն Աէրացիայի թիվ 7 հանրակացարանի բնակիչներ Արման եւ Լաուրա Նավասարդյանների մասին էր, ովքեր նույն սենյակում ապրում էին մեկ այլ` բազմազավակ ընտանիքի հետ: Արմանը վստահեցնում էր, որ դիմել են ՀՀ կառավարություն` խնդրելով հանրակացարանում այլ սենյակ հատկացնել, որից …

կարդալ ավելին

«Ձեր հաստիքը կրճատված է»

11.04.2008

Սեփական շահերի պաշտպանը Հնարավոր է, որ «Ձեր հաստիքը կրճատված է» նախադասությունը հուսահատության մեջ գցեր շատ-շատերին: Միայն՝ ո՛չ Բաբկեն Ս.-ին: Նա համոզված էր, որ իր շահերը կարող է պաշտպանել: Փաստաբան վարձելու կարիքը չուներ: Հենց ինքն իրավաբան էր: Եվ որպես իրավաբան-փաստաբան էլ աշխատում էր «Ինտերաքոմ Հայաստան» ՍՊԸ-ում, որտեղից նրան իրազեկել էին, թե հաստիքների կրճատման պատճառով ազատվում է …

կարդալ ավելին

Սերժ Սարգսյանին հիշեցնում ենք

04.04.2008

Փոքրիկ տարածության մեջ մի տեսակ շփոթված երիտասարդն արտաքուստ համակրելի եւ խելացի մարդու տպավորություն է թողնում: Հանրակացարանի սենյակի հոգեմաշ դեղնությունն ու գարշահոտը լղոզում են այս տղայի կերպարանքն, ու քայլերի հետ մշուշվում է նրա դեմքի այլայլված արտահայտությունը: Երիտասարդը 31-ամյա Արմանն է, ով ակնթարթային արագությամբ մեկ հագնում է խրոխտ ու բարկացած տղամարդու, մեկ՝ անպաշտպան երեխայի, մեկ էլ՝ խղճուկ …

կարդալ ավելին

Վարագուրված սպանություն

04.04.2008

Մեր օրերի Օթելլոն Սա այն սպանությունն էր, որը բացահայտելու համար մեգրեներ հարկավոր չէին: Մարդասպանն ինքը, հանցանքը կատարելուց ժամեր անց, ներկայացել էր Ոստիկանություն եւ հայտարարել, որ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության արդյունքում սպանել է կնոջը՝ քսանվեց տարվա իր կողակցին: Նախ կնոջը բազմաթիվ հարվածներ էր հասցրել ձեռքերով ու ձեռքի տակ ընկած կենցաղային իրերով, իսկ հետո խեղդամահ էր արել …

կարդալ ավելին

Ծանրաբեռնվածությո՞ւն, թե՞ թերզինում

02.04.2008

Երեկ ամբողջ օրն «ԱրմենՏելի» բջջային կապը գտնվում էր կիսախափանված վիճակում: Ժամերով հնարավոր չէր զանգահարել: Ընկերության մամուլի բաժնից նախ տեղեկացրին, որ այդ վիճակում է միայն Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների մի հատվածը: Ավելի ուշ ասացին, թե բջջային կապի որակը վատացել է ամբողջ Երեւանում, եւ դրա պատճառը ծանրաբեռնվածությունն է: Ծանրաբեռնվածության պատճառով բջջային կապը խափանվում է հիմնականում տոնական օրերին, …

կարդալ ավելին

«Մեծանամ՝ ծաղրածու եմ դառնալու, որ բոլորին ծիծաղացնեմ, ուրախացնեմ», – ասում է թշվառության մեջ ապրող 4-ամյա Կարենը

02.04.2008

Սառնության ու անտարբերության արտահայտությունները դաջվել են 30 տարեկան Ռուզաննայի դեմքի արտահայտությանն ու ոչ մի հարցադրում, ոչ մի անսպասելի երեւույթ այդ արտահայտությունն ի զորու չեն այլակերպել: Խոսում է աննկարագրելի հոգնած ու դանդաղկոտ, անգամ ամենացավոտ թեմայի մասին պատմում է առանձնակի անտարբերությամբ: Ռուզաննան իրեն այս աշխարհում ամենամիայնակ մարդն է համարում ու չի ցանկանում մարդկանց հետ շփվել, խոսել ու …

կարդալ ավելին

Բուժում են լյարդի ցիռո՞զը

02.04.2008

Ճապոնիայի Սապպորո քաղաքի Բժշկական համալսարանի մի խումբ հետազոտողներ հայտարարել են, որ պատմության մեջ առաջին անգամ կարողացել են առողջ վիճակի վերադարձնել ցիռոզով ախտահարված լյարդը: Առնետների վրա կատարված գիտափորձերի ընթացքում օգտագործվել է նոր դեղի պատրաստուկ, որը մինչեւ տարեվերջ կսկսի կլինիկական փորձարկումներ անցնել ԱՄՆ-ում: «Նեյչուր բայոթեքնոլոջի» գիտական հանդեսի փոխանցմամբ` Սապպորոյի Բժշկական համալսարանում մշակված միջոցն արգելակում է կոլագենի չափից …

կարդալ ավելին

3.5 միլիոն դոլարի բժշկական օգնություն` ԱՄՆ-ից

02.04.2008

«Hope For The City»-ն համագործակցելով «United Armenian Fund»-ի եւ «Cafesjian Family Foundation»-ի հետ, ՀՀ կառավարության հումանիտար օգնության կենտրոնական կոմիտեին է նվիրաբերել ավելի քան 3,000,000 ԱՄՆ դոլար արժողությամբ կարեւոր նշանակություն ունեցող դեղորայք: Ի հավելումն, մարտ ամսվա ընթացքում ՀՀ է ուղարկվել ավելի քան 500,000 ԱՄՆ դոլար արժողությամբ վեց կոնտեյներ բժշկական սարքավորում եւ օգնություն, ինչպես նաեւ՝ հատուկ նշանակության …

կարդալ ավելին

Դանակահարություն՝ դպրոցի մոտ

02.04.2008

Անչափահաս տուժողը 2007թ. հուլիսի 29-ին, ժամը 13:00-ի սահմաններում, Երեւանի 156-րդ դպրոցի մոտ աղմուկ էր բարձրացել: Դա այն անվտանգ, չարաճճի աղմուկը չէր, որով երեխաները սիրում են ողողել դպրոցի շրջակա տարածքը՝ դասերից հետո: Դպրոցամերձ աղմուկն այս անգամ տագնապեցնող էր: Տղայական կռիվ էր թեժացել: Հակոբ Հովհաննիսյանը «անձնական փոխհարաբերությունների շուրջ վիճաբանում էր» Արա Խաչատրյանի հետ: Հակոբը դպրոցական չէր, ոչ …

կարդալ ավելին