հասարակություն

Ակադեմիկոսների ամենակարեւոր «գիտությունը»` ֆինանսավորում

05.05.2008

Գիտությունների Ազգային ակադեմիայի վերջին տարեկան ժողովին նախագահ Սերժ Սարգսյանի ու վարչապետ Տիգրան Սարգսյանի միաժամանակյա մասնակցությունը ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը գնահատում է որպես աննախադեպ երեւույթ: Ինչպես նա հայտարարեց երեկ հրավիրված ասուլիսում, նախկինում ԳԱԱ-ի ժողովներին մասնակցել է կամ նախագահը, կամ վարչապետը: Բայց ոչ երբեք՝ երկուսը միասին: Եվ սա Ռ.Մարտիրոսյանին հիմք է տվել ակնկալելու, որ իշխանության տարբեր թեւերի …

կարդալ ավելին

Աղոթում է, որ իշխանության գութը շարժվի

05.05.2008

Նոր-Արեշում գտնվող հանրակացարանի նկուղային հարկում ռեպորտաժ պատրաստելիս մշտապես հայտնվում է մի կին, ժպտում է ու սիրալիր հրավիրում իր տուն: Այս տարածքում միայն տխրելու, հոգեբանորեն ճնշվելու ու նյարդայնանալու առիթ կա, սակայն ամեն անգամ հայտնվում է ժպտացող կինն ու այդ մթնոլորտում ինչ-որ խաղաղ, հանդարտ ելեւէջ է արձակում: Արդեն քանի անգամ ասում է` «Ուզում եմ ինձ էլ լսեք: …

կարդալ ավելին

Հարուցել են քրեական գործ

04.05.2008

ՀՀ Գլխավոր դատախազության երեկ տարածած մամլո հաղորդագրության համաձայն` ՀՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունից 2008թ. մարտ ամսին ստացված նյութերի ստուգմամբ պարզվել է, որ ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արաբկիրի տարածքային ստորաբաժանման գրանցման բաժնի առաջատար մասնագետ Արմինե Չոբանյանը, նույն ստորաբաժանման գրանցման բաժնի պետի տեղակալ Վրեժ Ամիրխանյանը, գրանցման բաժնի պետ Հրաչ Թորոսյանը եւ ստորաբաժանման ղեկավար …

կարդալ ավելին

Կթանկանա՞ ուղեվարձը

04.05.2008

Երեւանի տրանսպորտային ընկերությունները տրանսպորտի ուղեվարձի թանկացման հարց են բարձրացրել: Երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը նշել է, որ ուղեվարձի թանկացման հարց կառավարության օղակներում քննարկվում է, քանի որ որոշ տրանսպորտային ընկերություններ հարց են բարձրացրել, որ իրենք ներկայումս գործող սակագների պայմաններում ինքնարժեքի մեջ չեն տեղավորվում: «Մեր կարծիքով՝ դա այդքան էլ միանշանակ չէ, …

կարդալ ավելին

Պատժելու են մեղավորներին

04.05.2008

Ինչպես արդեն գրել էինք, ապրիլի 18-ին Հայաստանի 4 քաղաքացիներ մոլորվելով անցել են հայ-ադրբեջանական սահմանը եւ ձերբակալվել են Ադրբեջանի անվտանգության ուժերի կողմից: Դա տեղի էր ունեցել Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղում տեղակայված զորամասում ծագած վիճաբանության արդյունքում. ըստ դեպքի մասնակիցների ծնողների, վերջիններիս եւ զինծառայողների միջեւ ծեծկռտուքը կանխելու եւ նրանց սթափեցնելու նպատակով նշված զորամասի հրամանատարը նախազգուշական կրակոցներ էր …

կարդալ ավելին

Պարզեցված կյանքին սպասելով

04.05.2008

Անցյալ տարի, երբ պարզ դարձավ, որ 2008թ. ՀՀ բյուջեն պետք է կազմի 2.5 միլիարդ ԱՄՆ դոլար, ՀՀ ԱԺ-ն «Պարզեցված հարկի» մասին օրենքում ամրագրեց մի քանի փոփոխություններ, ինչով փաստացի վերացրեց այդ հարկատեսակը: Զուտ տնտեսական առումով այդ փոփոխությունները լուրջ բանավեճի առիթ դարձան: Մի մասը պնդում էր, որ սույն օրենքը կբերի փոքր եւ միջին բիզնեսի իսպառ վերացմանը, իսկ …

կարդալ ավելին

300 մլն` լուսացույցների համար

04.05.2008

Երեւանի քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության պետ Աշոտ Սահակյանը երեկ տեղեկացրել է, որ այս տարի մայրաքաղաքի 27 խաչմերուկներում կտեղադրվեն նոր լուսացույցներ: Այդ ուղղությամբ ներկայումս ընթանում են նախապատրաստական աշխատանքներ, Պետական գնումների գործակալության եւ մրցույթներում հաղթած կազմակերպությունների միջեւ կնքվել են համապատասխան պայմանագրեր: Լուսացույցների տեղադրման աշխատանքներին ՀՀ պետբյուջեից այս տարի հատկացվել է 300 մլն դրամ: Նշենք, որ նախորդ տարի նոր …

կարդալ ավելին

Փոփոխություններ Հարկայինում

04.05.2008

ՀՀ կառավարությանն առընթեր Հարկային պետական ծառայությունը մշակում է ոլորտի բարեփոխումների ծրագիր, որն առաջիկայում կներկայացվի ՀՀ կառավարության հաստատմանը: ՀՊԾ պետի տեղակալ Քաջավան Նուրիջանյանի ասելով, ըստ ծրագրի` հանրապետության տարածքում գործող 50-ից ավելի տարածքային տեսչությունների մի մասը կմիավորվի: Փոխարենը՝ որոշ բնակավայրերում կգործեն ոչ թե տեսչություններ, այլ սպասարկման կետեր: Բարեփոխումների ծրագիրն անդրադառնում է նաեւ խոշոր հարկատուներին: Նախատեսվում է Խոշոր …

կարդալ ավելին

Վիճակը կայունացել է

04.05.2008

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը երեկ հայտարարել է, թե հանրապետության զբոսաշրջության ոլորտում վիճակը կայունացել է: Հիշեցնենք, որ մարտի 1-ից հետո դեռեւս նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, թե մարտի 1-ի իրադարձությունները լուրջ հարված էին հասցրել զբոսաշրջությանը: Այդ մասին խոսել էին նաեւ զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչներ: Մ. Ապրեսյանի հավաստմամբ` մարտի 1-ի դեպքերից հետո Հայաստան այցելող …

կարդալ ավելին

Ուրանն էլ տվեցին ռուսներին

04.05.2008

Ուրանի որոնման աշխատանքները Հայաստանում կիրականացվեն բոլոր նորմատիվ չափանիշներին համապատասխան եւ նորագույն մեթոդներով: Այս մասին երեկ հայտարարել է ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը` Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում` պատասխանելով պատգամավորի մտահոգություններին, որ ուրանի որոնումները կարող են հանգեցնել բնապահպանական լուրջ փոփոխությունների: Նախարարը հիշեցրել է, որ կնքված պայմանագրի համաձայն` կստեղծվի հայ-ռուսական համատեղ ձեռնարկություն, որտեղ Հայաստանի բաժնեմասը լինելու է ոչ …

կարդալ ավելին

Նոր ճանապարհներ

04.05.2008

Համաշխարհային բանկը շուրջ 300 միլիոն դոլար վարկ է տրամադրել Ադրբեջանին ավտոմոբիլային մայրուղիների արդիականացման եւ վերակառուցման համար: Այդ մասին ասված է բանկի հաղորդագրության մեջ: Վարկը տրամադրված է 40 տարով՝ 10 տարի արտոնյալ ժամկետով: Վարկը կօգտագործվի Արեւելք-Արեւմուտք եւ Հյուսիս-Հարավ երթուղիներով ավտոմոբիլային ճանապարհների վերակառուցման աշխատանքների ընթացքում: Լրացուցիչ միջոցներ կտրամադրվեն այն ճանապարհների արդիականացման համար, որոնք Ադրբեջանը կապում են Ռուսաստանի …

կարդալ ավելին

«Երբ ոտքս կծեց՝ ես զգացի, որ կռիսները սառն են»,- ասում է ծանր հիվանդությամբ տառապող 4-ամյա Սեւակը

04.05.2008

Տատիկի թեւի տակ հարմար տեղավորված Սեւակն, անընդմեջ ջղաձգելով ատամնաշարը, աչքերը կկոցած, քթի տակ ինչ-որ բան է մտմտում: Հարցնում եմ` «Ի՞նչ ես մտածում»: Պատասխանում է` «Չեմ մտածում, արդեն որոշել եմ: Պիտի գնամ բանակ ծառայեմ, հետո գամ, դառնամ ոստիկան: Որոշված ա, որ ես ոստիկան եմ դառնալու»: Ընդհանրապես Սեւակը շատ նյարդային է ու չի հանդուրժում, երբ իրենց նեղլիկ, …

կարդալ ավելին

Անտառներ են հիմնում

04.05.2008

Հանրապետությունում այս տարի կհիմնվեն շուրջ 350 հա անտառներ, այդ թվում` 245 հա` ճապոնական ծրագրով, որից 215 հա` հանրապետության մարզերում, մնացածը` Երեւանի Նուբարաշենի տարածքում: «Հայանտառի» գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանն «Արմենպրեսին» տեղեկացրել է, որ «Անտառների վերականգնման եւ զարգացման» հիմնադրամի միջոցներով անտառներ են հիմնվում Ծիծեռնակաբերդի տարածքում՝ 11,5 հա-ի վրա: Բացի դրանից, հանրապետությունում 4000 հա-ի վրա կիրականացվեն նաեւ բնական …

կարդալ ավելին

Մեղավորը գյուղացի՞ն է

04.05.2008

ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Բուսաբուծության, անտառային տնտեսության եւ բույսերի պաշտպանության վարչության պետ Գառնիկ Պետրոսյանը «panorama»-ի թղթակցի հետ զրույցում վստահեցրել է, որ Հայաստանի տարածքում եղանակների կտրուկ փոփոխության պատճառով ցրտահարության նոր դեպքեր չեն գրանցվել: Նրա խոսքով, այս տարվա ցրտահարության դեպքերը ոչ թե գարնան, այլ ձմռան ցրտահարության հետեւանք են: Խոսելով մեկ շաբաթ առաջ Արագածոտնի մարզի մի քանի գյուղերում կեռասի, …

կարդալ ավելին

Բեմադրված խառնաշփոթ

04.05.2008

Ընտրությունից երեք օր անց Էդուարդ Աղաջանյանն ընտրատեղամասային հանձնաժողովի առաջին նախագահներից էր, որ 2008թ. նախագահական ընտրություններից երեք օր անց կալանքի տակ առնվեց: Պետք է ասել, որ մարդը չփորձեց քրեորեն հետապնդելի արարքի պատճառով իր կալանավորումը որպես քաղաքական հետապնդման արդյունք ներկայացնել, ինքն էլ հանդես գալ որպես քաղաքական բանտարկյալ: Կալանավորումից անմիջապես հետո նա խոստովանական ցուցմունքներ տվեց եւ իր զղջումը …

կարդալ ավելին

Դանակից անբաժան տղան

04.05.2008

Փախուստ դեպքի վայրից Քրեական գործով հաստատվել էր, որ անչափահաս Կարեն Հարությունյանը մշտապես գրպանում դանակ էր պահել: Եվ քանի որ տաքարյուն տղա էր, մի օր էլ վրա էր հասել այդ դանակի գործադրման պահը: 2006թ. օգոստոսի 17-ին, ժամը 23-ի սահմաններում, տասնյոթամյա Կարենը եղբոր հետ Երեւանի Գյուլբենկյան փողոցում էր ու չնչին առիթով վիճաբանել էր հարբած վիճակում գտնվող, տարիքով …

կարդալ ավելին

Դեռ ծրագիր չկա

04.05.2008

2008թ. Ռուսաստանի բյուջեով մայիսի 9-ի տոնի կապակցությամբ վետերաններին վճարներ եւ նվերներ տալու նպատակով միջոցներ չեն հատկացվել: Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ` Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունից նշել են, որ պետբյուջեից հատկացումներ կատարվում են միայն հոբելյանական տարիներին: Հայաստանում մայիսի 9-ի վերաբերյալ դեռ տեղեկություններ չկան: Պաշտպանության նախարարությունից «panorama»-ին տեղեկացրել են, որ տոնի կապակցությամբ նախատեսված միջոցառումներ այս պահի դրությամբ չկան: Հարցին` արդյոք …

կարդալ ավելին

ՀՀ չորս քաղաքացիներ՝ ադրբեջանական բանտում

30.04.2008

Ուղիղ տասն օր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Հայաստանի զորամասերից մեկում ծագած վիճաբանության արդյունքում: Չորս երիտասարդներ` մոլորվելով անցել են հայ-ադրբեջանական սահմանը եւ ձերբակալվել են Ադրբեջանի անվտանգության ուժերի կողմից: Ամեն ինչ տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ապրիլի լույս 19-ի գիշերը Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղում (լուսանկարում) տեղակայված զինավանում ծառայող զինվորներից մեկը զանգահարել է …

կարդալ ավելին

«ՀՀ քաղաքացիություն ստանալ այսօր արդեն չեմ ցանկանում»

30.04.2008

Սփյուռքահայերի, հատկապես Թուրքիայում բնակվող հայ համայնքի գոյության մասին հայաստանցիներս առավել հիշում ենք կա՛մ դրամահավաքների ժամանակ, կա՛մ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը` Ապրիլի 24-ին: Կարծել, թե աշխարհի գրեթե բոլոր երկրներով սփռված մեր ազգակիցները չեն զգում հայրենիքի` իրենց հանդեպ դրսեւորած միայն սպառողական վերաբերմունքը, թյուրիմացություն է: Դրա մասին կարող է վկայել նաեւ«Ակոս» թերթի Հայաստանի ներկայացուցիչ Տիրան Լոքմագյոզյանը: – Տիրան, …

կարդալ ավելին

Ուզում էին՝ ավելի լավ, ստացվեց՝ ինչպես միշտ

30.04.2008

Երեւանի Կասյան-Քոչար, Կիեւյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկում կառուցված էստակադան ի սկզբանե նախատեսված էր քաղաքի տվյալ հատվածում ծանր երթեւեկությունը փոքր-ինչ թեթեւացնելու համար: Արդյունքում, սակայն, կարծես հակառակն է ստացվել: Տվյալ ճանապարհահատվածով ավելի հաճախ երթեւեկող վարորդները դժգոհում են, որ էստակադայի կառուցումից հետո ոչ միայն խցանումները չեն թեթեւացել, այլեւ երթեւեկելն ավելի վտանգավոր է դարձել: Բանն այն է, որ այդ հատվածից հանել …

կարդալ ավելին