Կթանկանա՞ ուղեվարձը

04/05/2008

Երեւանի տրանսպորտային ընկերությունները տրանսպորտի ուղեվարձի թանկացման հարց են բարձրացրել: Երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը նշել է, որ ուղեվարձի թանկացման հարց կառավարության օղակներում քննարկվում է, քանի որ որոշ տրանսպորտային ընկերություններ հարց են բարձրացրել, որ իրենք ներկայումս գործող սակագների պայմաններում ինքնարժեքի մեջ չեն տեղավորվում: «Մեր կարծիքով՝ դա այդքան էլ միանշանակ չէ, այդ իսկ պատճառով հանձնարարված է ուսումնասիրություններ կատարել, թե որքանով է հիմնավոր պատճառաբանությունը: Դրանով ժամանակին զբաղվել է նաեւ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունը, որն ուսումնասիրում էր, թե որքանով են հիմնավորված սակագների բարձրացման առաջարկությունները: Ներկայումս էլ տեսանելի է, որ ամեն ինչ այդքան միանշանակ չէ»,- ասել է Ա. Գեւորգյանը: