Համաշխարհային բանկը շուրջ 300 միլիոն դոլար վարկ է տրամադրել Ադրբեջանին ավտոմոբիլային մայրուղիների արդիականացման եւ վերակառուցման համար: Այդ մասին ասված է բանկի հաղորդագրության մեջ: Վարկը տրամադրված է 40 տարով՝ 10 տարի արտոնյալ ժամկետով: Վարկը կօգտագործվի Արեւելք-Արեւմուտք եւ Հյուսիս-Հարավ երթուղիներով ավտոմոբիլային ճանապարհների վերակառուցման աշխատանքների ընթացքում: Լրացուցիչ միջոցներ կտրամադրվեն այն ճանապարհների արդիականացման համար, որոնք Ադրբեջանը կապում են Ռուսաստանի եւ Իրանի հետ Ալյաթ-Մասալլի (իրանական ուղղություն) եւ Թագիեւ-Սախիլ (ռուսաստանյան ուղղություն) հատվածներում, ինչպես նաեւ՝ տեղական նշանակության 200 կիլոմետր ճանապարհների արդիականացման համար: