Երեկ ժամը 14։30-ի սահմաններում Երեւանի Հերացի-Կորյուն փողոցների խաչմերուկում «77 SL 800» պետհամարանիշով «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել երեք երիտասարդ աղջիկների` 1990թ. ծնված Մարիամ Վ. Հարությունյանին, 1990 թ. ծնված Հասմիկ Բ. Պողոսյանին եւ 1987 թ. ծնված Քրիստինե Գ. Գրիգորյանին: Աղջիկներից երկուսի վիճակը շատ ծանր է (մեր տեղեկություններով՝ նրանցից մեկի՝ երկու, մյուսի` մեկ ոտքը կտրվել են), …
կարդալ ավելինՄայիսի 21-ին հանկարծամահ է եղել Հայոց Համազգային Շարժման (ՀՀՇ) վարչության փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանը: Նա մահացել է իր տան շենքի մուտքի մոտ: Անդրանիկ Հովակիմյանը որոշ ժամանակ առաջ ենթարկվել էր սրտի վիրահատության: «168 Ժամի» աշխատակազմն իր խորին ցավակցությունն է հայտնում Անդրանիկ Հովակիմյանի ընտանիքին, հարազատներին եւ ընկերներին:
կարդալ ավելինԵրեկ մոտավորապես ժամը 15:00-ի սահմաններում Երեւանի Տերյան փողոցում վիճաբանություն ու ծեծկռտուք է սկսվել Հայաստանի Հելսինկյան ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանի եւ Առաջադիմական կուսակցության նախկին նախագահ Տիգրան Ուրիխանյանի միջեւ: Վիճաբանության արդյունքում Միքայել Դանիելյանը հրազենային վնասվածք է ստացել: Չնայած դրան` վնասվածքը լուրջ չի եղել, եւ Միքայել Դանիելյանն ու Տիգրան Ուրիխանյանը տեղափոխվել են Կենտրոնի ոստիկանության բաժին: Իսկ ի՞նչն է …
կարդալ ավելին– Շատ է խոսվում Հայաստանի հանքային պաշարների մասին: Կարելի՞ է Հայաստանը հանքային հարուստ պաշարներ ունեցող երկիր համարել։ – Մեր ընդերքի կորզվող ամբողջ պաշարը գնահատվում է մինչեւ 100 մլրդ դոլար: Ես համեստ թիվ եմ ասում, որովհետեւ, եթե նկատի ունենանք վերջին ժամանակների գնաճը, ապա այդ թիվն ավելի մեծ կլինի: Սա խորհրդային տարիներին արված գնահատում է: Բնապահպանական առումով …
կարդալ ավելինՀՀ Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի ընթացքում կառավարությունը խորհրդարանին կներկայացնի լրամշակված, երկրորդ ընթերցմանը պատրաստ Երեւանի մասին օրինագիծը: ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում նշել է, որ նախորդ շաբաթ ՀՀ-ում գտնվող Եվրոպայի խորհրդի փորձագետների հետ երկար աշխատանք է տարվել օրենքի նախագծի վրա: Նրանց առաջարկությունները վերաբերել են նրան, որ Երեւանը, որպես առանձին, ինքնուրույն …
կարդալ ավելինՀայաստանում գործող օրենքների ու դրանց լրացումների քանակից տպավորություն կարող է ստեղծվել, որ իրոք տարածաշրջանի ամենակազմակերպված պետությունն ենք: Միայն տրանսպորտի ու ճանապարհային երթեւեկության մասին մի քանի օրենք ունենք: Տարիների ընթացքում դրանք բազմաթիվ փոփոխությունների են ենթարկվել ու լրամշակվել: Վերջին տարիներին անհասկանալի ու կիսատ-պռատ բարեփոխումների գործընթացում է Պետավտոտեսչության համակարգը: Հայրենի տնտեսությունն այս բարեփոխումների տակից դուրս չեկավ: Խորհրդարանը Պետավտոտեսչությունը …
կարդալ ավելինԱպարանում եւ Լուսագյուղ համայնքում մայիսի 20-ին` ժամը 16:00-16:15, տեղացել է մոտ 10 մմ տրամագծով կարկուտ: ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության ՀՓԾ Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հավաստմամբ` որոշ հատվածներում կարկուտի շերտը հասել է 9 սմ-ի: Վնասի չափերը ճշտվում են: Նշենք, որ մայիսի 19-ին` ժամը 22:30-ի սահմաններում, Վայոց Ձորի մարզի Թառաթումբ, Հորս, Քարագլուխ, Աղնջաձոր եւ Ելփին …
կարդալ ավելինԱնուշ Խեչումյանը շատ բան ունի պատմելու, բայց ասելիքը դժվար խմվող դեղահաբի պես կանգնել է կոկորդին ու անխնա դառնացնում, ցավեցնում է նրան: Կարմրած ու արցունքոտ աչքերի արտահայտությունն անգամ չի փոխում Անուշի սառած ու մի կետին սեւեռած հայացքը: 6 երեխաների մայրը հանկարծ այնպես է պոռթկում, որ պատրաստ է բղավել. «Ուր պտտվում ես` փող, փող, փող… Էլ չեմ …
կարդալ ավելինԳեղարքունիքում մայիսին արձանագրված գրեթե ամենօրյա տեղումների շնորհիվ շարունակում է բարձրանալ Սեւանա լճի մակարդակը: «Հայհիդրոմետի» Գեղարքունիքի մարզային ստորաբաժանումից «Արմենպրեսին» տեղեկացրել են, որ թեեւ ոռոգման նպատակներով, մոտ մեկ ամիս է, ինչ սկսվել են ջրբացթողումները, սակայն նույնիսկ նման պայմաններում վերջին մեկ ամսվա ընթացքում լճի մակարդակը բարձրացել է 10 սմ-ով:
կարդալ ավելինՀայ-ադրբեջանական հակամարտության Հասանղայա գյուղի ուղղությամբ 1992թ. հունիսի 29-ին մարտերի ընթացքում անհետ կորած համարվող 79 հայ ազատամարտիկների ճակատագրի մասին ծնողներն իմացել են միայն վերջերս: «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը երեկվա ասուլիսում հայտարարեց, թե բոլորովին վերջերս ադրբեջանական որոշ աղբյուրների տրամադրած տեսաերիզի համաձայն` 79 ազատամարտիկներն այդ օրը զոհվել են եւ ադրբեջանցիների կողմից թաղվել ընդհանուր եղբայրական գերեզմանում: Տեսաերիզի ծագման …
կարդալ ավելինՄարզերում շարունակվում է զենք-զինամթերքն իրավապահ մարմիններին կամավոր հանձնելու գործընթացը: ՀՀ Ոստիկանության Հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` մայիսի 20-ին Ոստիկանության Արարատի բաժին է ներկայացել 1964թ. ծնված Նշան Հ.-ն եւ հանձնել է 5,6 մմ տրամաչափի ինքնաշեն ատրճանակ, ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 54 փամփուշտ ու հայտարարել, որ նշված զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը, որն էլ այն ձեռք է …
կարդալ ավելինԵրեւանի թիվ 178 դպրոցի ուսուցիչ Կարեն Թումոյանի նկատմամբ ՀՀ Քր.օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը («Անզգուշությամբ առողջությանը վնաս պատճառելը») նախաքննության մարմնի կողմից փոփոխվել է եւ վերջինիս առաջադրվել է նոր մեղադրանք ՀՀ Քր.օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով («Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը»): Ըստ այդմ, ՀՀ վճռաբեկ դատարանի մամուլի ծառայության փոխանցմամբ` Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ընդհանուր …
կարդալ ավելինՄայիսի 16-ին Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 152-րդ կմ-ում «Վոլվո» մակնիշի բեռնատար ավտոմեքենան շրջադարձի ժամանակ շուռ է եկել եւ ընկել Արփա գետը: Ավտոմեքենան բեռնված է եղել լուծվող սոդայով: Բնապահպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, բեռնատարի ողջ պարունակությունը թափվել է Արփա գետը: Բնապահպանության նախարարության Բնապահպանական պետական տեսչության իրականացրած տեղազննությամբ պարզվել է, որ վթարի հետեւանքով սատկել է 700 հատ կարմրախայտ եւ …
կարդալ ավելինՄարտիկ Բոլյանն իր հանցավոր արարքների կատարումը պատճառաբանում էր ընկերոջ խնդրանքով: Ինքը պարզապես ընկերասեր մարդ է եւ ընկերոջ խնդրանքը մերժել չի կարողացել: Իսկ դրանք միանգամայն լուրջ հանցագործություններ էին, որ առնչվում էին թմրամիջոցների հետ: Դժվար թե Մարտիկ Բոլյանն այնքան միամիտ լիներ, որ չհասկանար, թե ընկերոջ խնդրանքը հանձն առնելով՝ հանցագործություն է կատարում, այն էլ՝ բավական ծանր հանցագործություն: Ընդ …
կարդալ ավելինԵրեկ Հյուսիսային պողոտայի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց բոլոր այն խնդիրները, որոնք առկա են հայկական ժամանակակից ճարտարապետության մեջ, եւ առաջարկեց դրանց լուծման եղանակները: Ըստ նրա` կորչում է ոչ միայն Երեւանի եւ նրա կենտրոնի, այլեւ հանրապետության մյուս բնակավայրերի` պատմականորեն ձեւավորված ճարտարապետական դեմքը: Դրա հիմնական խնդիրներից մեկը, վերջինիս պնդմամբ, այն է, որ ոչ …
կարդալ ավելինԱյս տարի Հայաստանի դպրոցներում Վերջին զանգը նշվելու է մայիսի 24-ին: Իսկ Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի կարգադրությամբ, Երեւանի դպրոցներում Վերջին զանգը կնշվի «շատ համեստ, չափի մեջ տոնակատարությամբ», դպրոցներում խնջույքներ չեն լինի: Այդ մասին երեկ հրավիրված ասուլիսում հայտարարել է Երեւանի քաղաքապետարանի Կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանը, ում խոսքերով, Երեւանի քաղաքապետարանը նույն օրը բոլոր շրջանավարտներին հրավիրում է Ազատության …
կարդալ ավելինԱմերիկահայ ֆիզիկոս Ջորջ Աշկարի` սիսեռաբուժության միջոցով քաղցկեղի բուժման վերաբերյալ անցած շաբաթ հնչեցրած հայտարարությունները հետաքրքրություն են առաջացրել ինչպես այս թեմայով հետաքրքրվող բազմաթիվ քաղաքացիների, այնպես էլ մասնագետների շրջանում: Հիշեցնենք, որ Ջ. Աշկարը առաջարկում է քաղցկեղը բուժել ոչ բժշկական եղանակով: Այսինքն` ոչ թե պայքարել հիվանդության հետեւանքի դեմ, այլ վերացնել քաղցկեղի պատճառ հանդիսացող կանցերոգենը: Հենց սիսեռն է, որն, ըստ …
կարդալ ավելինՄայիսի 17-18-ը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ հարսանյաց զգեստների ցուցահանդես-վաճառք, որին մասնակցում էին հարսանյաց զգեստներ, ատրիբուտներ, տարբեր տոնական պարագաներ, զարդեր ու քաղցրավենիք արտադրող կամ համադրող ձեռնարկությունները, սրահներն ու անհատները։ Նաեւ՝ տոնական սանրվածքներ ստեղծող գեղեցկության սրահներն ու ծաղկեփնջեր ձեւավորող կազմակերպությունները։ Պսակադրության խորհրդավոր օրն անմոռանալի ու գունեղ դարձնելու համար զուգակցվում էր ավանդականն ու մոդեռնը՝ «տարոսիկների», սկուտեղների, զարդերի, …
կարդալ ավելինՍկիզբը՝ Երեւանն է՞ս է, թե՞ էն (Լուսո` լրագրող Լուսինե Ստեփանյան, Հասո` «168 Ժամում» տպագրված սոցիալական նյութերից մեկի հերոսուհին) Հասոյի խնդրանքով սարի գագաթին հայտնված Լուսոն, որ լրատվական ոլորտում ամենաանօգուտ բանը համարում էր ասուլիսներ լուսաբանելը` հանկարծ կարոտեց էդ ասուլիսները: Լուսոն, որ ասուլիսներ լուսաբանելը համարում էր էս կամ էն բանախոսին ակամայից «PR» անել ու երբեմն հնչող սուտը ակամայից …
կարդալ ավելինՀանրապետությունում ներկայումս համաճարակային իրավիճակը կայուն է, վարակների սրացումներ չկան: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրել է ՀՀ Առողջապահության նախարարության Հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության պետի տեղակալ Ղազարոս Հակոբյանը, այս տարի նախորդ տարիների համեմատ նույնիսկ նվազման միտում է արձանագրվում, մասնավորապես, աղիքային վարակների եւ թունավորումների առումով: Ըստ նրա` կապված տարեշրջանի հետ` ձմռան ամիսներին բնական է օդակաթիլային, ամռանը` աղիքային վարակների սրացումը: Ձմռան …
կարդալ ավելին