հասարակություն

Հավատարիմ մարդասիրական սկզբունքներին

13.06.2008

Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վստահեցրել է, որ Ադրբեջանի կողմից գերեվարված ՀՀ հինգ քաղաքացիների վերադարձման ուղղությամբ աշխատանքներ են տարվում: «Մեր քաղաքացիները թող հանգիստ լինեն, քանի որ ի վերջո վերադառնալու են իրենց հայրենիք»,- հայտարարել է Ս. Օհանյանը: Պաշտպանության նախարարը եւ ընդհանրապես ռազմական ոլորտի ներկայացուցիչներն անհեթեթ են համարում ադրբեջանական կողմի այն հայտարարությունները, …

կարդալ ավելին

225.000 եվրո` հանուն տուրիզմի

13.06.2008

Հայաստանի զբոսաշրջային վայրերի մասին պատմող վավերագրական ֆիլմի նկարահանման աշխատանքները կմեկնարկեն հաջորդ ամիս: Հայկական կողմն արդեն ֆիլմի նկարահանման պայմանագիր է կնքել իսպանական «Բազ բիզնես» ընկերության հետ, որի ներկայացուցիչները նախապատրաստական աշխատանքների նպատակով արդեն մի քանի անգամ այցելել են Հայաստան: ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանն «Արմենպրեսին» տեղեկացրել է, որ ֆիլմի նկարահանման աշխատանքները նախատեսվում է ավարտել …

կարդալ ավելին

5.7 մլն հայ` արտերկրում

13.06.2008

Երեկ բավական հետաքրքիր տեղեկատվություն է տարածել «Ասոշիեյթեդ փրես» գործակալությունը: Վկայակոչելով Հայաստանի կառավարական աղբյուրները, «Ասոշիեյթեդ փրեսը» տեղեկացրել է, որ Հայաստանի սահմաններից դուրս ապրում է 5,7 միլիոն հայ: Ըստ գործակալության, Ռուսաստանում բնակվում է` 2 միլիոն, ԱՄՆ-ում՝ 1,4 միլիոն, Վրաստանում՝ 460 հազար, եւ Ֆրանսիայում՝ 450 հազար հայ: Նույն աղբյուրի համաձայն՝ 1992-94 թվականներին Հայաստանից հեռացել է 500 հազար մարդ, …

կարդալ ավելին

Հանձնարարել են

13.06.2008

ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը` ի պատասխան մեր թերթի մայիսի 30-ի թիվ 53/521 համարում տպագրված` «Քաղաքապետարանը մսխում է բյուջեի փողերը» հոդվածի, որտեղ հեղինակն անդրադարձել էր Ալավերդու գերեզմանների բարեկարգման համար 2007թ. քաղաքապետարանին հատկացված 41 մլն դրամի իրացմանը՝ նշելով, որ այն նպատակային չի օգտագործվել, հաղորդագրություն է ուղարկել, որտեղ մասնավորապես ասված է. «Տեղեկացնում եմ, որ Լոռու …

կարդալ ավելին

«Էս տանը բոլորը հիվանդ են, ու ես պիտի բժիշկ դառնամ, որ բոլորին բուժեմ»,- ասում է 3-ամյա Կարինեն

13.06.2008

Վեց երեխաների մայր Կարինե Առաքելյանի ընտանիքում կարճ ժամանակում մարդիկ են ծնվում ու մահանում, եւ այս երեւույթին համակերպված 48-ամյա կինն իրենց կյանքը մի տեսակ սառնասրտորեն է ներկայացնում: Որդիներից մեկը շատ պատահաբար է մահացել. քնել եւ չի արթնացել, իսկ մահվան պատճառը հետագայում պարզվել է. սրտի արատ: 17-ամյա մյուս որդին էլ դժբախտ պատահականությամբ սպանվել է: Միջամտելով հարեւանների վիճաբանությանը՝ …

կարդալ ավելին

Բաց նամակ ՀՀ իշխանություններին

13.06.2008

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ՀՀ Գլխ. դատախազ Աղվան Հովսեփյանին ՀՀ Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին ՀՀ ԱԱԾ ղեկավար Գորիկ Հակոբյանին Սկսած 2001թ. մինչեւ օրս 2100 օր անընդմեջ հարյուրավոր դիմում-բողոքներով ես եւ իմ որդի Ա. Նաջարյանը ահազանգում ենք վերը նշված ղեկավար պաշտոնյաներին, որ իմ որդու՝ Արմեն Նաջարյանի …

կարդալ ավելին

Հայաստանը նման է երթուղային տաքսու

13.06.2008

Տարօրինակ է, բայց եթե այսօր մեր երկրի կյանքում կա պետության որեւէ նախատիպ, ապա դա երթուղային տաքսին է: Եվ այսպես, Երրորդ Հանրապետությունն այսօր նման է երթուղայինի, եւ ահա թե ինչ չափանիշներով. Երթուղայինը, որով մենք ամեն օր երթեւեկում ենք, բոլորի համար հավասար ծառայություններ չի ենթադրում. ոմանք հնարավորություն ունեն նստած երթեւեկելու, ոմանք` ոչ: Վերջիններս պետք է տեղ տան …

կարդալ ավելին

«Գոնե մեկը մի քիչ հագուստով կամ սնունսդով օգներ, էլի»

08.06.2008

Ամեն ինչ կորցնելու ցավից 48-ամյա տիկին Էմման ինֆարկտ է տարել, դրա համար էլ առանձնապես չի շտապում նկարագրել, թե նախկինում ինչպես է ապրել. ցավը թարմանում է: Պատերազմը խլել է այս կնոջ համար ամենաթանկ բաները՝ երջանկությունն ու վաղվա օրվա հանդեպ հույսը: Ամուսինը Ղարաբաղյան պատերազմում կռվելիս «կանտուզիա» է ստացել ու, խաղաղության մեջ ապրելիս էլ՝ կռվի ժամանակ ունեցած հիշողությունների …

կարդալ ավելին

«Մոժետ զավտռա, մոժետ պոսլեզավտռա….»

06.06.2008

Անցած աշնանից ՀՀ քաղաքացիները Ոստիկանությունից չեն կարողանում ստանալ վարորդական իրավունքի վկայական: Մարդիկ, ովքեր կորցրել են իրենց վկայականը կամ պարզապես նոր վկայական են ցանկանում ձեռք բերել, զրկված են այդ իրավունքից: Արդեն կես տարի է, ինչ այս քաղաքացիների դիմումները մնում են անպատասխան: Այս խնդրի հետ կապված բազմաթիվ ահազանգեր է ստացել նաեւ մեր խմբագրությունը: «Ոստիկանությունն այստեղ մեղք չունի: …

կարդալ ավելին

Ընդդեմ անբարեխիղճ վարորդների

06.06.2008

Երեկ Երեւանի փողոցներում մի խումբ երիտասարդներ հետաքրքիր ակցիա էին կազմակերպել երթեւեկության կանոնները խախտող ավտոմեքենաների եւ վարորդների դեմ: Նրանք իրենց բջջային հեռախոսներով լուսանկարում եւ տեսանկարահանում էին երթեւեկության կանոնները խախտող մեքենաները եւ իրենց դժգոհությունն էին արտահայտում փողոցում երթեւեկության ներկա վիճակի վերաբերյալ: Տեսարանը, որին ականատես եղավ մեր թղթակիցը Երեւանի տարբեր խաչմերուկներում` բավականին ուշագրավ էր: Ակցիայի երիտասարդ մասնակիցներից մեկը …

կարդալ ավելին

«Գոյատեւելու խնդիր եմ ունեցել»,- ասում է Ռոզա Գեւորգյանը

06.06.2008

«Ընձի կթվա, որ ես էս երկրում ապրելու իրավունք չունիմ»,- տարակուսանքով ասում է խմբագրություն եկած Ռոզա Գեւորգյանը, ով հայտնվել է անելանելի վիճակում, քանի որ 20 տարվա միֆն այլեւս հօդս է ցնդել: Գյումրիի Շիրակացի փողոցի 25 շենքի նախկին բնակիչ տիկին Ռոզան 1988թ. երկրաշարժից հետո տեղափոխվել է Երեւան: «Աղետից հետո մեզ տարբեր առաջարկներ արեցին՝ մնալ Գյումրիում, տեղափոխվել Երեւան, …

կարդալ ավելին

Քոլեջի գանձապահը

06.06.2008

Փոքրամարմին, ալեխառն մազերով, աղքատիկ ու անփույթ հագնված կինը սուսուփուս ու աննկատ մտավ դատարանի դահլիճ: Կարելի էր կարծել, թե շրջանից մայրաքաղաք էր հասել՝ հարազատներից մեկնումեկի դատավարությանը ներկա գտնվելու համար: Մինչդեռ նրան մատնացույց արեցին ամբաստանյալների համար նախատեսված տեղը. կալանքի տակ չգտնվող ամբաստանյալ էր, իր ոտքով Վանաձորից ժամանել էր Երեւան: Կինը նստեց, ապա կանգնեց, հետո նորից նստեց նստարանի …

կարդալ ավելին

Հիմա էլ կապը

06.06.2008

«ԱրմենՏելի» Հասարակայնության հետ կապերի ծառայության փոխանցմամբ` Երեւանի Կենտրոն համայնքում հունիսի 5-6-ը, բաշխիչ պահարանի տեղափոխման աշխատանքների հետ կապված, կընդհատվի 52, 54, 56, 58 ԱՀԿ-ների որոշ բաժանորդների հեռախոսակապը:

կարդալ ավելին

Պատահար Չելյաբինսկում

06.06.2008

Երկու օր առաջ Չելյաբինսկի Լենինյան շրջանում տրամվայը բախվել է Հայաստանի մի քաղաքացու, ինչի հետեւանքով վերջինս մահացել է: Քննության տվյալների համաձայն, կեսօրին Ռուսաստանում ճանապարհաշինարարությամբ զբաղվող Գեւորգ Մովսիսյանը դուրս է եկել խանութ` հաց գնելու: Տրամվայի վարորդը չի նկատել հետիոտնին: Դեպքից հետո այդ փողոցում տրամվայների երթեւեկությունը չորս ժամով դադարեցվել է: Ըստ տեղի բնակիչների, Ձերժինսկու փողոցի այդ հատվածը միշտ …

կարդալ ավելին

Հեռացրել են

04.06.2008

ՀՀ արդարադատության նախարարի հրամանով, «Սեւան» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Գագիկ Հովհաննիսյանն ազատվել է պաշտոնից` ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու, ծառայողական դիրքն ի չարը գործադրելու, ինչպես նաեւ՝ ծառայողական լիազորությունները գերազանցելու պատճառով: Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության մամուլի քարտուղարի փոխանցմամբ` Գագիկ Հովհաննիսյանը, գերազանցելով իր լիազորությունները, թույլատրել է քաղաքացիական անձի մուտքը քրեակատարողական հիմնարկի ռեժիմային գոտի:

կարդալ ավելին

Պլեսի Ռոբինսոնից՝ Արաբկիր

04.06.2008

Երեւանի Արաբկիր համայնքի եւ Ֆրանսիայի Պլեսի Ռոբինսոն քաղաքի միջեւ համագործակցության շրջանակներում 2007թ. ընթացքում բազմաթիվ ծրագրեր են իրականացվել: 2007թ. Արաբկիրի թաղապետարանի ջանքերով ամբողջովին վերանորոգվել է Արաբկիրի թիվ 5 մանկական պոլիկլինիկայի քարտադարանը, իսկ Պլեսի Ռոբինսոնի քաղաքապետարանի միջոցներով մանկական ատամնաբուժական կաբինետ է ստեղծվել, որն այսուհետ կարող է սպասարկել համայնքի բոլոր երեխաներին: Համագործակցության շրջանակներում նաեւ Արաբկիրի թիվ 10 մանկապարտեզի …

կարդալ ավելին

Բարոյականության գինը

04.06.2008

Բավական չէ՞ ճամարտակել այն մասին, թե ինչպիսին պետք է լինի մարդը. ժամանակն է արդեն մարդ դառնալ։ Մարկոս Ավրելիոս Ահա այսպիսի զայրույթով է դիմում Մարկոս Ավրելիոսը ժամանակակիցներին, սակայն մինչ օրս մարդ դառնալու ցանկությունը, կարծես, վերջինն է մեր բոլոր ցանկություններից։ Մարդ դառնալուց առաջ նախ պետք է հարստանալ, հետո կրթության վկայական (չեմ ասում՝ կրթություն) ստանալ, հետո՝ պաշտոն, հետո …

կարդալ ավելին

«Ես միշտ նույն բանի դեմ եմ բողոքում»

04.06.2008

– Արմա՛ն, զրույցից առաջ դիտեցինք Ձեր որոշ աշխատանքներ: Հետաքրքիր է, որ մինչեւ մարտի 1-ի դեպքերն արդե՛ն անդրադարձել էիք Հյուսիսային պողոտայի թեմային` որպես անհնազանդություն արտահայտելու համար հարմար վայրի: – Այն, ինչ տեսնում եմ կյանքում, գործերիս մեջ եմ պատկերում: Սակայն ինձ դուր եկավ Ձեր այն հարցը, որ տվեցիք հեռախոսով` արդյոք տարբերություն կա՞ այսօրվա արվեստի եւ Վերածնունդի դարաշրջանի …

կարդալ ավելին

Քամու հետեւանքները

04.06.2008

Մայիսի 29-ի երեկոյան հանրապետության տարածքում գրանցված ուժեղ քամիների պատճառով վնասվել են Արարատի մարզի Սուրենավան, Արմաշ, Այգավան, Երասխ, Եղեգնավան, Նոյակերտ, Պարույր Սեւակ, Զանգակատուն, Շաղափ, Ուրցաձոր եւ Վարդաշատ համայնքների որոշ բնակելի տներ: Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության համաձայն` վնասվել են նաեւ շինությունների տանիքները, շրջվել են բազմաթիվ պտղատու եւ դեկորատիվ ծառեր:

կարդալ ավելին

Պայթյուններ

04.06.2008

Կիրակի օրը երեկոյան` ժամը 20։40-ի սահմաններում Արագածոտնի մարզի «Ալագյազ» ուսումնական կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետեւանքով որովայնի թափանցող բեկորային վնասվածքով Արագածի հիվանդանոց է տեղափոխվել Գեղաձոր գյուղի բնակիչ, 1994թ. ծնված Գեւորգ Աբրահամյանը: Ըստ բժիշկների` տուժածի վիճակն անկայուն է: ԱԻՆ փրկարար ծառայության հաղորդմամբ, պայթուցիկի տեսակը եւ պայթյունի պատճառները պարզվում են: Ի դեպ, մայիսի 31-ին, ժամը 20:45-ի …

կարդալ ավելին