Քամու հետեւանքները

04/06/2008

Մայիսի 29-ի երեկոյան հանրապետության տարածքում գրանցված ուժեղ քամիների պատճառով վնասվել են Արարատի մարզի Սուրենավան, Արմաշ, Այգավան, Երասխ, Եղեգնավան, Նոյակերտ, Պարույր Սեւակ, Զանգակատուն, Շաղափ, Ուրցաձոր եւ Վարդաշատ համայնքների որոշ բնակելի տներ: Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության համաձայն` վնասվել են նաեւ շինությունների տանիքները, շրջվել են բազմաթիվ պտղատու եւ դեկորատիվ ծառեր: