Հունիսի 13-ին Սեւանում տեղի է ունեցել ՀՀ Դատարանների նախագահների խորհրդի արտագնա նիստ, որի օրակարգում ընդգրկված է եղել 14 հարց: Ինչպես հայտնում են Վճռաբեկ դատարանից, նիստի ընթացքում քննարկվել եւ ձայների մեծամասնությամբ ընդունվել են որոշումներ` կապված Հայաստանի Ընտանեկան օրենսգրքի 16-րդ հոդվածի («Ամուսնալուծությունը դատական կարգով»), ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 65-րդ («Մեղադրյալի իրավունքները եւ պարտականությունները»), 390-րդ («Վերաքննիչ դատարանում գործի …
կարդալ ավելինԱռաջին հարձակումը Oգոստոսի վերջն էր, կեսգիշերին մոտ: Արտյոմ Սաֆարյանն ընկերոջ՝ Արմենի հետ տաքսի նստեց՝ սեւ գույնի «Վոլգա»: Վանաձորի «Կոնգո» թաղամասի օժանդակ դպրոցի մերձակայքում ուղեւորները պահանջեցին կանգնեցնել մեքենան: Տաքսին կանգ առավ: Երիտասարդներն առանց դիմակի եւ այլեւայլությունների՝ դանակները հանեցին ու պահանջեցին վարորդի մոտ եղած գումարը: Վարորդը, տեսնելով, թե ում հետ գործ ունի, նույնպես՝ առանց այլեւայլությունների եւ ավելորդ …
կարդալ ավելին«168 Ժամը» մայիսի 13-ին «Հեռուստաշոու մաքուր Երեւան» հրապարակման մեջ անդրադարձել էր Երեւանի Սովետաշենի աղբավայրի խնդրին: Հիշեցնենք, որ թեեւ այդ աղբավայրում աղբի վերամշակման ժամանակակից գործարան կառուցելու բազմաթիվ առաջարկներ կան (այդ թվում` ճապոնական «Շիմիձու» կոնցեռնի կողմից), սակայն մինչեւ հիմա Երեւանի քաղաքապետարանն այդ հարցին ընթացք չի տալիս: «Թերեւս այն պատճառով է, որ Սովետաշենի աղբավայրի տարածքը, ըստ հավաստի տեղեկությունների, …
կարդալ ավելինԿրկին արձագանքում է Քրեակատարողական վարչության պետը ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության պետ, արդարադատության գեներալ Աշոտ Մարտիրոսյանը կրկին արձագանքել է մեր հրապարակումներից մեկին: Բազմազավակ մայր, հաշմանդամ Սիրանույշ Հակոբյանը, ով ապրում է սոցիալապես ծանր վիճակում, «168 Ժամին» խնդրել էր օգնել որդու հարցում: Սիրանույշի որդին` Հովհաննես Ղազարյանը, գտնվում է Կանանց եւ անչափահասների «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում: Մեր օրերում տարածված …
կարդալ ավելինԵրեկ Երեւանի քրեական դատարանը 3 տարվա ազատազրկման է դատապարտել Արթուր Նազանյանին՝ զանգվածային անկարգությունների մեղադրանքով: Ըստ Վճռաբեկ դատարանի՝ մարտի 12-ի դեպքերի ժամանակ Ա. Նազանյանը «Գր. Լուսավորչի փողոցում, այնուհետեւ Մաշտոցի պողոտայում հասարակական կարգի պահպանություն իրականացնող Ոստիկանության աշխատակիցներին դիմադրություն ցույց տալու նպատակով զինվել է քարերով եւ զանգվածային անկարգությունների մյուս մասնակիցների հետ պարբերաբար քարեր է նետել Ոստիկանության աշխատակիցների ու …
կարդալ ավելինՄիխայիլ Ղարիբյանը կապույտ աչքեր ունի, անհոգ թվացող պահվածք, հինգ ու վեց տարեկան երկու երեխա եւ ավելի խիստ պատիժ ստանալու տխուր հեռանկար: Ավելի խիստ՝ քան արդեն իսկ ստացել էր Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից՝ 2008թ. ապրիլին: Ղարիբյանը քյավառցի է, չնայած՝ ծնվել է Ղազախստանում: Քյավառցի լինելով հանդերձ՝ նա, իր հավաստմամբ, ընդհանրապես խմող չէ, չնայած՝ հանցանք …
կարդալ ավելինՆախօրեին, ժամը 14:00-16:00-ի սահմաններում տեղացած կարկուտի հետեւանքով վնասվել են Լոռու մարզի Արեւաշող գյուղի կարտոֆիլի, հացահատիկի եւ բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքատարածքները: Ըստ ՀՀ փրկարար ծառայության, վնասի չափը պարզելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով: Բացի այդ, հունիսի 12-ին Վայոց ձորի մարզից տեղեկություն է ստացվել, որ հունիսի 9-ին տեղացած ուժեղ կարկուտի հետեւանքով վնասվել են մարզի Ռինդ գյուղի այգիներն ու ցանքատարածքները: …
կարդալ ավելինԱյսօր ՀՀԿ պատվավոր նախագահ, նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրն է: Այդ կապակցությամբ ՀՀ կառավարության անդամները` վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, ժամը 09:00-ին այցելելու են Երեւանի Կոմիտասի անվան զբոսայգու Պանթեոն:
կարդալ ավելինՀՀ վճռաբեկ դատարանի մամուլի ծառայությունն ամփոփելով վերջին տվյալները, հաղորդագրություն է տարածել, համաձայն որի` ընդհանուր առմամբ 2008թ. մարտի 1-2-ը տեղի ունեցած զանգվածային անկարգությունների կապակցությամբ հունիսի 11-ի դրությամբ ՀՀ դատարանների վարույթում են գտնվում հետեւյալ քանակի քրեական գործեր. Երեւանի քրեական դատարանի վարույթում` 17 քրեական գործ, Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում` 17 քրեական գործ, Արաբկիր եւ …
կարդալ ավելինՄենք այն ազգն ենք, որ շատ ենք սիրում հպարտանալ մեր անվանի հայրենակիցներով, մեր պատմությունով, մեր հազարամյա թատրոնով եւ բարոյական հաղթանակներով: Վերջին արտահայտությունը հատկապես ակտուալ է, քանզի այլ հաղթանակներ մենք շատ ավելի քիչ ենք ունեցել, իսկ բարոյական` ինչքան ասես: Սակայն փորձը ցույց է տալիս, որ այդ հպարտությունից առանձնապես բան չենք շահում, որովհետեւ հպարտանալուց բացի, այլ քայլեր …
կարդալ ավելինՄեր թերթում (թիվ 54, մայիսի 31-հունիսի 2) տպագրված «Բանակը՝ որպես խնդիր» հրապարակմանը, ուր խոսվում էր բանակում գրադարան չունենալու խնդրի մասին, արձագանք եղավ. բանակում գրադարաններ կան, պարզապես երիտասարդներից շատ քչերն են գիրք կարդում: Այդ իսկ պատճառով շատ բանակայիններ զբաղված են թղթախաղով։ Նման դեպքերում ժողովուրդն ասում է. «Բաղդադում էլ խուրմա կա, մեզ՝ ինչ»։ Մեզ համար գրադարանը, զինվորական …
կարդալ ավելինՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցել է Մովսիսյանների ընտանիքին` Չինաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վահագն Մովսիսյանի մահվան կապակցությամբ: «Խոր ցավով ստացա Չինաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վահագն Մովսիսյանի անժամանակ մահվան լուրը։ Վարելով առանցքային պաշտոններ` Վահագն Մովսիսյանն իր ներդրումն է ունեցել մեր երկրի տնտեսության, ինչպես նաեւ միջազգային կապերի զարգացման գործում։ Մեր համատեղ աշխատանքի ընթացքում ճանաչել …
կարդալ ավելինԵրեւանի կենդանաբանական այգին շատ հետաքրքիր է արթնանում։ Կենդանիները մտնում են փակ կացարանի տարածքն ու թույլ են տալիս, որ մարդիկ խնամեն իրենց։ Սկսում է աշխատել կենդանիների խոհանոցը, խոտով, կաղամբով, ճակնդեղով կամ էլ չոր հացով (կենդանիներին փափուկ ու նոր թխված հաց տալն արգելվում է, այդպիսով կարելի է վնասել նրանց ստամոքսը) բեռնված սայլակները մուտք են գործում կենդանիների մոտ, …
կարդալ ավելինՕրերս տեղացած ուժեղ կարկուտի հետեւանքով վնասվել են գարու, ցորենի եւ բազմամյա խոտաբույսերի` 900 հա մակերեսով ցանքատարածքներ: Այս մասին «Panorama»-ի թղթակցին ասել են Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից: Մասնավորապես վնասվել են Արարատի մարզի Մրգանուշ, Ներքին Դվին, Վարդաշեն, Այգեզարդ, Մրգավան, Բարձրաշեն, Բյուրավան, Բերքանուշ, Բերդիկ, Դեղձուտ, Արտաշատ, Աբովյան, Կանաչուտ, Այգեպատ համայնքների …
կարդալ ավելինԱշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մեթոդական օգնության բաժնի պետ Արմեն Մարգարյանը «Panorama»-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ այս տարի, մինչեւ մայիսի 23-ը ներառյալ, 60.000 գրանցված քաղաքացիներից ավանդ է հատկացվել 13.363 մարդու: Ըստ նրա` այս տարի ավանդների վերադարձման համար պետբյուջեից հատկացվել է 1 մլրդ 300 մլն դրամ: Արմեն Մարգարյանի խոսքով, առաջիկայում կավարտվի աղետի գոտու եւ …
կարդալ ավելինՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի երեկվա արտահերթ նիստում որոշում է կայացվել վարույթ հարուցել պարարտանյութերի շուկայում: Հանձնաժողովի մամուլի քարտուղարի փոխանցմամբ` վարույթի հարուցման համար հիմք են ծառայել մամուլում տեղ գտած մի քանի հրապարակումներ: Վերջիններիս համաձայն` շուկայում ազոտական պարարտանյութը վաճառվում է 9500-15.000 դրամով, այն դեպքում, երբ պետությունը սուբսիդիա է տրամադրում այդ ապրանքի համար: Հիշեցնենք, որ հանձնաժողովը վերջերս …
կարդալ ավելին25-ամյա Գեւորգն իրենց փայտե տնակի մոտ անծանոթ մարդ տեսնելուն պես կայծակնային արագությամբ թաքնվում է ցելոֆանապատ շան բնում: Տեսիլքի նման հայտնված ու անհետացած երիտասարդի տարօրինակ վարքագծից շփոթված՝ հայացքով հետեւում եմ, թե երբ է հայտնվելու, ու մի պահ մտածում եմ՝ երեւի հոգեկան անհավասարակշիռ վիճակում է, խուսափում է մարդկանցից: Զարմանալին այն է, որ բավականին բարետես արտաքինով ու առնական …
կարդալ ավելինՄեքենան ընթանում էր Նորագյուղից, Էջմիածնի նախկին խճուղով: Պայթյունը թնդաց անսպասելիորեն: Մեկը դուրս նետվեց մեքենայից ու հետ-հետ նայելով փախավ: Մյուս երկուսն արնաթաթախ էին, դժվարությամբ իջան մեքենայից, դժվարությամբ էլ հանեցին երրորդին, որն անգիտակից վիճակում էր: Վերջինս՝ Ա. Ղամոյանը, առանց ուշքի գալու մահացավ՝ մինչեւ հիվանդանոց հասցնելը: Մյուս երկուսը համապատասխանաբար միջին ծանրության ու կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ …
կարդալ ավելինԳյուղատնտեսության նորանշանակ նախարար Արամայիս Գրիգորյանի որոշմամբ, երեկ Դավիթ Լոքյանը պարգեւատրվել է ՀՀ Գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական նվաճումների համար» ոսկե մեդալով: Ըստ նախարարության լրատվական ծառայության` Դ. Լոքյանը պարգեւատրվել է «Հայաստանի գյուղատնտեսության զարգացման, արդիականացման, գյուղատնտեսության վարման միջազգային առաջավոր փորձի ու նոր տեխնոլոգիաների ներդրման, գյուղմթերքների որակի ու մրցունակության բարձրացման գործում ցուցաբերած մեծ ավանդի եւ հայրենանվեր աշխատանքի համար»:
կարդալ ավելինՀունիսի 9-ին, 28 տարեկան հասակում հանկարծամահ է եղել Հայաստանի հավաքականի առաջատար շախմատիստ, Հայաստանի եռակի չեմպիոն, 2006 թվականի օլիմպիադայի ոսկե մեդալակիր, գրոսմայստեր Կարեն Ասրյանը: Այս ցավալի լուրը երեկ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք միջազգային մրցաշարի բացումից առաջ հայտնել է ՀՀ Շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը: Կարեն Ասրյանի մահվան պատճառների մասին ստույգ …
կարդալ ավելին