Կարկուտի «ծեծած տեղերը»

15/06/2008

Նախօրեին, ժամը 14:00-16:00-ի սահմաններում տեղացած կարկուտի հետեւանքով վնասվել են Լոռու մարզի Արեւաշող գյուղի կարտոֆիլի, հացահատիկի եւ բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքատարածքները: Ըստ ՀՀ փրկարար ծառայության, վնասի չափը պարզելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով: Բացի այդ, հունիսի 12-ին Վայոց ձորի մարզից տեղեկություն է ստացվել, որ հունիսի 9-ին տեղացած ուժեղ կարկուտի հետեւանքով վնասվել են մարզի Ռինդ գյուղի այգիներն ու ցանքատարածքները: Վնասի չափերը պարզվում են: Իսկ հունիսի 11-ին կարկուտ է տեղացել Արարատի մարզի 44 համայնքներում, որի հետեւանքով առաջացած վնասի չափերը ճշտվում են: Նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում տեղացած ուժեղ կարկուտից Կոտայքի մարզի Մայակովսկի եւ Արամուս գյուղերում վնասվել են շուրջ 1,5 հա ջերմոցներ: