Քր.գործերի քրոնիկա

15/06/2008

ՀՀ վճռաբեկ դատարանի մամուլի ծառայությունն ամփոփելով վերջին տվյալները, հաղորդագրություն է տարածել, համաձայն որի` ընդհանուր առմամբ 2008թ. մարտի 1-2-ը տեղի ունեցած զանգվածային անկարգությունների կապակցությամբ հունիսի 11-ի դրությամբ ՀՀ դատարանների վարույթում են գտնվում հետեւյալ քանակի քրեական գործեր. Երեւանի քրեական դատարանի վարույթում` 17 քրեական գործ, Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում` 17 քրեական գործ, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում` 1 քրեական գործ, Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում` 1 քրեական գործ, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում` 2 քրեական գործ, Հյուսիսային քրեական դատարանի վարույթում` 1 քրեական գործ, Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում` 4 քրեական գործ: