Էլի 3 տարի

15/06/2008

Երեկ Երեւանի քրեական դատարանը 3 տարվա ազատազրկման է դատապարտել Արթուր Նազանյանին՝ զանգվածային անկարգությունների մեղադրանքով: Ըստ Վճռաբեկ դատարանի՝ մարտի 12-ի դեպքերի ժամանակ Ա. Նազանյանը «Գր. Լուսավորչի փողոցում, այնուհետեւ Մաշտոցի պողոտայում հասարակական կարգի պահպանություն իրականացնող Ոստիկանության աշխատակիցներին դիմադրություն ցույց տալու նպատակով զինվել է քարերով եւ զանգվածային անկարգությունների մյուս մասնակիցների հետ պարբերաբար քարեր է նետել Ոստիկանության աշխատակիցների ու Ոստիկանության ծառայողական ավտոմեքենաների վրա»: