ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի երեկվա արտահերթ նիստում որոշում է կայացվել վարույթ հարուցել պարարտանյութերի շուկայում: Հանձնաժողովի մամուլի քարտուղարի փոխանցմամբ` վարույթի հարուցման համար հիմք են ծառայել մամուլում տեղ գտած մի քանի հրապարակումներ: Վերջիններիս համաձայն` շուկայում ազոտական պարարտանյութը վաճառվում է 9500-15.000 դրամով, այն դեպքում, երբ պետությունը սուբսիդիա է տրամադրում այդ ապրանքի համար: Հիշեցնենք, որ հանձնաժողովը վերջերս էր ուսումնասիրել ազոտական պարարտանյութերի շուկայի կառուցվածքը եւ «Դվին Հոլդինգ» եւ «Ազոտինվեստ» ընկերություններին, որպես անձանց խումբ, համարել էր գերիշխող դիրք ունեցող: