Հունիսի 9-ին, 28 տարեկան հասակում հանկարծամահ է եղել Հայաստանի հավաքականի առաջատար շախմատիստ, Հայաստանի եռակի չեմպիոն, 2006 թվականի օլիմպիադայի ոսկե մեդալակիր, գրոսմայստեր Կարեն Ասրյանը: Այս ցավալի լուրը երեկ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք միջազգային մրցաշարի բացումից առաջ հայտնել է ՀՀ Շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը: Կարեն Ասրյանի մահվան պատճառների մասին ստույգ տեղեկություններ չեն հաղորդվում: Հայտնի է միայն այն, որ նա մահացել է ուղեղի կաթվածից, ավտոմեքենա վարելիս՝ Շախմատի տան մոտակայքում: «168 Ժամի» աշխատակազմը խորապես ցավակցում է Կարեն Ասրյանի հարազատներին, ընկերներին եւ շախմատասերներին: