Տիկին Լաուրայենց տան մթնոլորտում ակամայից քեզ կալանավոր ես զգում: Այստեղ ննջարանն ու զուգարանը բաժանվում են ստվարաթղթե պայմանական պատով, իսկ խոհանոցն ու ննջարանը պայմանական վարագույրով: Լաուրայենց տունը կալանավայրի խցի նման անհարմարավետ, ճնշող է, ու ակամայից դառնում ես անազատ ու ստրուկի նման: Այստեղ պայմանական է նաեւ մարդու ազատության զգացողությունը, մարդն այստեղ չի կարող իրեն մարդանման զգալ, որովհետեւ …
կարդալ ավելինՈստիկանություն-հասարակություն կապն առավել թափանցիկ դարձնելու համար ՀՀ Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի կարգադրությամբ այսուհետ գործելու է «թեժ գիծ»: Ոստիկանության գործունեությանն առնչվող հարցերով քաղաքացիները կարող են զանգահարել «54-69-12», «54-69-14» հեռախոսահամարներով: «Թեժ գիծը» գործելու է ամեն օր, բացի շաբաթ եւ կիրակի օրերից` ժամը 9:00-18:00-ն:
կարդալ ավելինՀուլիսի 3-ին Աշտարակ-Գյումրի մայրուղու վրա տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ` պարզվել է, որ «Միցուբիշի» մակնիշի 10 ՏՍ 124 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է ճամփեզրի պատնեշին եւ շրջվել: Ավտովթարի հետեւանքով ավտոմեքենայի վարորդ` 1982թ. ծնված Կորյուն Զոհրաբյանը տեղում զոհվել է, իսկ ուղեւոր` 1990թ. ծնված Լուսինե …
կարդալ ավելինԸստ ՀՀ Փրկարար ծառայության տրամադրած տեղեկատվության, հուլիսի 3-ին, ժամը 18։10-18։20-ը տեղացած ուժեղ կարկուտի հետեւանքով վնասվել են Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի, Ծաղկահովիտ, Նիգավան, Լուսագյուղ եւ Սարալանջ գյուղերի ցանքատարածքները, կոտրվել են բնակիչների տների ապակիները: Հասցված վնասի չափերը ճշտվում են: Կարկուտի հետեւանքով գլխին ստացած վնասվածքներով Ծաղկահովիտի հիվանդանոց է տեղափոխվել Արմավիրի մարզի Երասխավան գյուղի բնակիչ, 1966 թ. ծնված Գոգո …
կարդալ ավելինՄեր երկրում տեղի ունեցող շատ երեւույթներ այլեւս զարմանալի չեն: ՀՀ Սահմանադրության բազմաթիվ դրույթներ իրականում ձեւական բնույթ են կրում: Սահմանադրությամբ ամրագրված է` «Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները եւ ազատությունները բարձրագույն արժեքներ են: Պետությունն ապահովում է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան: Պետությունը սահմանափակված է մարդու եւ քաղաքացու հիմնական …
կարդալ ավելին2007թ. սեպտեմբերի 18-ից Տավուշի մարզում պաշտոնապես մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Գյուղական զարգացման ծրագիրը: Այս ծրագրով գյուղերում կառուցվում է գազատար, նորոգվում դպրոց եւ այլն: Հիմնադրամի պաշտոնական կայքում ասվում է, որ «ծրագրում ընդգրկված բոլոր գյուղերը Հայաստանի սահմանամերձ գոտում են»: Ծրագրում ընդգրկված են մարզի Իջեւանի տարածաշրջանի 6 գյուղեր` Ակնաղբյուրը, Ազատամուտը, Խաշթարակը, Դիտավանը, Լուսաձորն ու Լուսահովիտը: Ինչպես տեղեկացնում …
կարդալ ավելինԲոլոր հին ու նոր վարչապետները, բարձրաստիճան պաշտոնյաները, որպես կանոն, նշանակվելուց հետո սկսում են այցելություններ կատարել ՀՀ մարզեր, հանդիպել գյուղացիների հետ, նրանց խնդիրները լսել: Գյուղացին այդ երեւույթին լավ ծանոթ է, ավելին, համոզվել է, որ շատ հաճախ նման հանդիպումները որեւէ արդյունք չեն տալիս, զուտ ճանաչողական բնույթ են կրում: Երբեմն հաջողվում է բարձրաստիճան պաշտոնյային մոտիկից տեսնել, ձեռքը սեղմել, …
կարդալ ավելինԱրարատի ու Կոտայքի մարզերում նախօրեին հրդեհների դեպքեր են գրանցվել: Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ժամը 12։05-ին հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Ազատավան գյուղում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է ժամը 13։27-ին: Այրվել են Ծ. Մկրտչյանին պատկանող տան` 50 քմ մակերեսով տանիքը, անասնագոմի` …
կարդալ ավելինԵրեւանյան 8 թերթերի խմբագիրներ (այդ թվում` «168 Ժամի»), ինչպես նաեւ՝ Երեւանի Մամուլի ակումբը եւ «Ժամանակ Երեւան» թերթի խմբագրակազմը նամակով դիմել են արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին, հորդորելով նպաստել «Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի վաղաժամկետ ազատ արձակմանը: «Ընթացիկ ամսին լրանում է «Ժամանակ Երեւան» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու, պատիժը չկրած …
կարդալ ավելինԼեզուն այն շինանյութն է, որով կառուցվում է մտքի տունը, եւ մեզնից է կախված, թե այդ տունը կառուցելիս ինչ շաղախ կընտրենք եւ ինչպիսին կլինի այդ տունը։ Մեր կյանքը հակադրությունների միասնություն է եւ հաճախ այնպիսի միասնություն, որ անգամ այդ օրինաչափության մեջ չի տեղավորվում։ Ասենք, մեր երկրում դեռ շատ կան մի ոտքի վրա ճոճվող փայտաշեն արտաքնոցներ, բայց եւ …
կարդալ ավելինՆերսում եւ դրսում 2008 թվականի մարտին Արմեն Պողոսյանը Երեւանի քրեական դատարանի կողմից դատապարտվեց 10 տարի ազատազրկման: Երկու հանցընկեր էլ ուներ Արմենը, սակայն նրանք դեռեւս հետախուզման մեջ են գտնվում: Վերջիններիս հետ նախնական համաձայնության գալով՝ Պողոսյանը կազմակերպել էր ավազակային հարձակում՝ տուժող Ս.-ի բնակարանի վրա: Ինքը, ըստ հանցավոր ծրագրի, չպետք է ներս մտներ: «Սեւ» գործը երկու ընկերները պիտի …
կարդալ ավելինՀՀ Արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում, ուր պահվում են կանայք եւ անչափահասներ, պարզվում է, մարտի 1-ի հայտնի դեպքի առիթով կալանավորվածներ չկան: «Աբովյան» ք/հ պետ Էդուարդ Հովհաննիսյանի հավաստմամբ` եղել են երկու անչափահաս կալանավորներ, սակայն նրանց խափանման միջոցը փոխվել է, եւ դատարանից ազատ են արձակվել: Վերջիններս մասնավորապես ձերբակալվել են «Ռոբերտո» կոշիկի խանութից գողություն կատարելու պատրվակով: Երկու անչափահասներից …
կարդալ ավելինՄեր թերթի մայիսի 29-30-ի 53-րդ համարում տպագրված, www.hetq.am էլեկտրոնային թերթի` «Քաղաքապետը մսխում է բյուջեի փողերը» վերնագրով հրապարակման կապակցությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականով հոդվածում բարձրացված հարցերն ուսումնասիրվել են ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության կողմից: Երեկ ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից մեզ են ուղարկել ուսումնասիրության մասին պատմող հրապարակումը, որը ներկայացնում ենք ստորեւ` առայժմ առանց մեկնաբանության: «168 Ժամ» թերթի …
կարդալ ավելին46-ամյա Կարենն ապրում է դժբախտությունների շարանը շալակած: Նրա խոսքերն անգույն ու անհոգի են, իսկ դեմքի արտահայտությունը վկայում է, որ կյանքն ավարտվելու է ճիշտ այնպես, ինչպես որ սկսվել ու շարունակվել է: Կյանքում ոչինչ փոխել չկարողանալու անզորությունից` Կարենն անտարբեր է դարձել ամեն ինչի հանդեպ: Նա ինչ-որ մեկի հետ խոսելու, զրուցելու կարիք ունի: Ասում է` «Միշտ իմ մեջ …
կարդալ ավելին– Դատարանների նկատմամբ անվստահությունը հատկապես վերջին շրջանում բավական խորացել է: Դատարաններում երբեմն այնպիսի մթնոլորտ է տիրում, որ թվում է՝ եթե դատարանը վճիռ կայացնի, թե մածունը սպիտակ է, բոլորը կպնդեն հակառակը: Ինչո՞վ եք բացատրում ներկա վիճակը: – Դատարանների նկատմամբ հանրության վստահության մակարդակն իսկապես ցածր է: Բայց ես դեմ եմ այս երեւույթի բացարձակացմանը: Վստահության դեֆիցիտը դատարանների նկատմամբ …
կարդալ ավելինԲարեգործական ճաշարաններից այլեւս չօգտվելու նորությունը մի քանի տասնյակ մարդկանց համար ոչ միայն վատ լուր էր, այլեւ` սոված մնալու հեռանկար: Մեկ ամիս առաջ «Առաքելություն Հայաստան» բարեգործական կազմակերպության 32 ճաշարաններից երեքը` Գյումրիում, Վանաձորում եւ Վարդենիսում, դադարեցին գործել, իսկ մնացած 29-ից` Երեւանում եւ 8 մարզերում օգտվողների ցուցակներում եղան կրճատումներ: Այս գործընթացը դեռ շարունակվում է. մինչեւ 2009 թվականի հունվարը …
կարդալ ավելինՍիրիայի քաղաքացի Զարեհ Բերբերյանը 2003 թ. Հալեպում վաճառել է իր տունը եւ տեղափոխվել Հայաստան` մշտական բնակություն հաստատելու: Սակայն հայրենիքում տուն ունենալու բախտ նրան այդպես էլ չի վիճակվել: Զարեհը դարձել է խարդախության զոհ, որում, ինչպես ինքն է ասում, գործուն մասնակցություն է ունեցել դատավոր Գագիկ Խանդանյանը: «Բնակարան փնտրելիս՝ 2005 թ. ապրիլին, ծանոթացա Էմմա Ղազարյանի հետ: Նա առաջարկեց …
կարդալ ավելինՏեւական ժամանակ է, ինձ զանգահարում է մի կին ու խնդրում այցելել Սարյան 24-Բ, 33 բնակարան: Ներկայանում է՝ Անահիտ, ու կարճ ու կոնկրետ ներկայացնում է հասցեատիրոջը. «Ես ուղղակի խնդրում եմ, որ գնաք նրա մոտ: Անունը տիկին Սեդա է, նա աննկարագրելի փայլուն մասնագետ, մանկավարժ ու աննկարագրելի լավ մարդ է: Շատ անօգնական վիճակում է, ու, կարծում եմ, բոլորս …
կարդալ ավելինՎերջերս իրավունքների հարցերով զբաղվող կազմակերպություններից մեկը հարց է բարձրացնում աղանդավորներին Հայ Առաքելական եկեղեցու սպասավորներին հավասար իրավունքներ տալու մասին։ Նախ սկսենք Իրավունքի իրավունքից. իրավունքը իրավունք է ձեռք բերում այն ժամանակ, երբ ստանձնում է որոշակի պարտավորություն. սրանք հավասարակշռում են կշեռքի տարբեր նժարները, այսինքն՝ սրանք համարժեք կարգեր են։ Հայ Առաքելական եկեղեցին պետական հաստատություն է, այսինքն՝ ծառայում է պետության …
կարդալ ավելին45-տարեկան Աննան գարունն, ամառն, աշունն ու ձմեռն անցկացնում է հանրակացարանի իր փոքրիկ ու ճնշող սենյակի բազմոցին գամված, որտեղ ամենուր անփույթ ընկած են դեղերի տուփեր: Տարվա բոլոր եղանակների լուսաբացն Աննան դիմավորում է նույն կերպ. օրը սկսում է ապրելու հույսը դեղահաբերի հետ կապելով ու գիշերը դիմավորում է մի քիչ հուսախաբ լինելով: Ամեն օր վաղվա ապրելու հույսն աստիճանաբար …
կարդալ ավելին