Ոստիկանություն-հասարակություն կապն առավել թափանցիկ դարձնելու համար ՀՀ Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի կարգադրությամբ այսուհետ գործելու է «թեժ գիծ»: Ոստիկանության գործունեությանն առնչվող հարցերով քաղաքացիները կարող են զանգահարել «54-69-12», «54-69-14» հեռախոսահամարներով: «Թեժ գիծը» գործելու է ամեն օր, բացի շաբաթ եւ կիրակի օրերից` ժամը 9:00-18:00-ն: