Վիճակը վատ է

05/07/2008

2007թ. սեպտեմբերի 18-ից Տավուշի մարզում պաշտոնապես մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Գյուղական զարգացման ծրագիրը: Այս ծրագրով գյուղերում կառուցվում է գազատար, նորոգվում դպրոց եւ այլն: Հիմնադրամի պաշտոնական կայքում ասվում է, որ «ծրագրում ընդգրկված բոլոր գյուղերը Հայաստանի սահմանամերձ գոտում են»: Ծրագրում ընդգրկված են մարզի Իջեւանի տարածաշրջանի 6 գյուղեր` Ակնաղբյուրը, Ազատամուտը, Խաշթարակը, Դիտավանը, Լուսաձորն ու Լուսահովիտը: Ինչպես տեղեկացնում է «Ա1+»-ը, փաստացի այդ գյուղերից Ադրբեջանի հետ սահման ունի միայն Ազատամուտը: Մնացած գյուղերը մարզկենտրոն Իջեւան քաղաքի շրջակայքում գտնվող, քաղաքից ընդամենը 6-10 կմ հեռավորությամբ բնակավայրեր են: Մինչդեռ սոցիալ-տնտեսական զարգացման եւ ենթակառուցվածքների առումով առավել վատթար վիճակում են իսկապես սահմանամերձ գյուղերը` Չինարին, Ոսկեպարը, Բերքաբերը, Բարեկամավանը, Կոթին եւ այլն: