հասարակություն

«Սովամահ ենք լինում, էլ ապրելու հնար չկա»,- ասում է 72-ամյա ծերունին

29.08.2008

Ռազին Գեւորգյանը եկել է խմբագրություն ու վիրավորանքը խեղդելով, լաց լինելով՝ խնդրում է ձեռք մեկնել իր ընտանիքին. «Սովամահ ենք լինում: Նպաստից զրկեցին, էլ ապրելու հնար չկա»,- ասում է նա, որ բարկությունից այլեւս չի ցանկանում ճանաչել հայրենիք, պետականություն, իշխանություն… Ռազին պապը վստահեցնում է, որ շուտով նամակ է ուղարկելու Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին, աղաղակելու է այն մասին, որ …

կարդալ ավելին

Հայաստանում խոզի միս չկա՞

29.08.2008

«Ա1+»-ի փոխանցմամբ` Հայաստանում խոզի մսի դեֆիցիտ է: Հայ սպառողն այսօր ուտում է ցանկացած երկրից ներկրված, սառեցված խոզի միս, բացի տեղականից: Անշուշտ, տեղականն էլ կա, բայց շատ քիչ է: «Այդքան գումար ենք ծախսում, մինչդեռ նորմալ միս հազվադեպ է հանդիպում: Խոզի միսը դարձել է ամենատոնական կերակրատեսակներից մեկը, քանի որ դժվար է գտնել նորմալ միս, գտածն էլ բավականին …

կարդալ ավելին

Գրանտների հաշվին

29.08.2008

«Հայանտառ» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը «Անտառվերականգնման եւ պահպանության» ծրագրի շրջանակներում ՀՀ կառավարության եւ Ճապոնական 2KR դրամաշնորհի հաշվին (շուրջ 1,3 մլրդ դրամ) գարնանամուտից մինչ օրս անտառատնկման եւ վերականգնման աշխատանքներ է կատարել հանրապետության 18 անտառտնտեսությունների (Արմավիրի եւ Արարարատի մարզերից բացի) ավելի քան 4000 հա անտառատարածքներում: Կազմակերպության գլխավոր անտառագետ Ռուբեն Պետրոսյանն «Արմենպրեսին» ասել է, թե ավելի քան 2 …

կարդալ ավելին

Անցել են երրորդ փուլ

29.08.2008

Հայաստանում բջջային կապի երրորդ օպերատորի գործունեության լիցենզիա եւ ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն ստանալու համար հայտարարված մրցույթին մասնակցելու համար հայտ ներկայացրած վեց ընկերություններից նախաորակավորման փուլ են անցել երեքը: ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղարի փոխանցմամբ` դրանցից առաջինը` «Orange» ընկերությունը, պատկանում է «France Telecom»-ին (Ֆրանսիա), «CEO Blackrock Communications»-ն անգլիական եւ իռլանդական համատեղ ձեռնարկություն է, «M$A Tele2 AB»-ն` …

կարդալ ավելին

Հիշողությունը ջնջում է հետքերը

27.08.2008

Սույն գործը ներկայացվել էր ՆԳ նախարարության հայտարարած գրական մրցույթին։ ՆԳ-ին կից գործող գրականագետների ստվար հանձնաժողովը ոչ մի կերպ չկարողացավ ճշտել գործի ժանրը։ Չօգնեցին անգամ արտասահմանից հրավիրված մասնագետների խումբը, նույնիսկ ռուս փորձագետները։ Գրական հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետը, որ չկամեցավ հրապարակել անունը, կարծիք հայտնեց, թե հարկավոր է կարճել գործը գրական հանցակազմի բացակայության պատճառով։ Տեղական նշանակության մի …

կարդալ ավելին

Հույս, հավատ, սեր

27.08.2008

Մեր իրականությունն այսօր դաժան փորձությունների է ենթարկվում, եւ մեր կյանքի բոլոր ոլորտներում իշխում է օտարոտի մի ուժ, որ ջլատում է մեր մարմինն ու հոգին, կաղապարում միտքը։ Ինչ-որ կախարդական հմայքով շատերն ընկնում են հիպնոսի ուռկանը եւ իրենց հետ քարշ տալիս ուրիշներին. թվում է, իսկապես, աշխարհի կործանման պահն է, եւ մենք այդ ընթացքի վկաներն ու դերակատարներն ենք, …

կարդալ ավելին

«Նարեկին մանկատուն կտանք եւ մայր ու աղջիկ բոմժ կդառնանք»,- ասում է Լարիսան

27.08.2008

Լարիսան իր ընտանիքի անհուսալի վիճակը նկարագրելիս կարկամում է ու բառեր չի գտնում մտքերն արտահայտելու համար: Խոսում է կցկտուր, շփոթված ու ամեն մի արտահայտած նախադասությունն ավարտում է «հույս չկա, որ լավ կլինի» վերջաբանով: 54-ամյա այս կնոջ համար երեխաների ու թոռնիկների գոյությունն ապահովելու պատասխանատվությունը նույնքան ծանր է, որքան ծանր է անմեղսունակ մարդու համար մահվան դատավճիռ կայացնելը: Նման …

կարդալ ավելին

Հիշեցում

27.08.2008

ՀՀ Ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչությունն առաջիկա ՏԻՄ ընտրություններից առաջ երեկ եւս մեկ անգամ հիշեցրել է, որ ՀՀ ընտրական օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին կարող են մասնակցել համապատասխան համայնքում առնվազն մեկ տարվա հաշվառում ունեցող եւ փաստացի բնակվող անձինք: ՀՀ Ոստիկանության Հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից «Արմենպրեսին» փոխանցել են, որ …

կարդալ ավելին

Ազատվել է պաշտոնից

24.08.2008

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Քաջավան Նուրիջանյանն ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր Հարկային պետական ծառայության պետի տեղակալի պաշտոնից:

կարդալ ավելին

4-5 օրից

24.08.2008

Գորի-Թբիլիսի երկաթգծի` Գորիից 40 կիլոմետր դեպի Թբիլիսի գտնվող մասամբ ավերված երկաթուղային կամրջի շինարարությունը նախատեսվում է ավարտել առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում: Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրդն «Արմենպրեսին» տեղեկացրել է, որ վերջին օրերին վերականգնված այլընտրանքային կամուրջը հնարավորություն չի ընձեռում մեծ քանակությամբ բեռներ տեղափոխելու: Այդ է պատճառը, որ Հայաստան տեղափոխման համար իրենց հերթին սպասող բեռները չեն բերվել այդ …

կարդալ ավելին

Սեւա՞նն են փրկում, թե՞ ափի շինությունները

24.08.2008

Օգոստոսի 21-ին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում ընդունվեց «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան եւ համալիր ծրագրերը հաստատելու մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, համաձայն որի` նախատեսվում է Սեւանա լճից ջրի բացթողումների ծավալն ավելացնել մինչեւ 360 մլն խոր. մետր: Հիշեցնենք, որ նախորդ տարիներին Սեւանա լճից օրենքով ջուր էր բաց թողնվում …

կարդալ ավելին

Քրգործ են հարուցել

24.08.2008

ՀՀ Ոստիկանության Թալինի բաժնում օգոստոսի 21-ին նյութեր են ստացվել, որ 2006թ. հոկտեմբերի 2-ին «Ման-Նախ» ՍՊԸ-ն պայմանագիր է կնքել Արագածոտնի մարզի Արտենի եւ Արագածավան համայնքների ղեկավարների` Գեղամ Խ.-ի եւ Անդրանիկ Պ.-ի հետ, ըստ որի` «Ման-Նախ» ՍՊԸ-ն պարտավորվել է մինչեւ 2006թ. դեկտեմբեր 89 միլիոն դրամով իրականացնել Արտենի եւ Արագածավան գյուղերի միջին ճնշման գլխավոր գազատար խողովակների 6,9 կմ …

կարդալ ավելին

Մտահոգ են

24.08.2008

Երեկ Սեւանի պաշտպանության նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Օգոստոսի 21-ին ԱԺ-ն ընդունեց հանցավոր մի որոշում, որով նախատեսվում է Սեւանա լճից ջրի բացթողումների ծավալն ավելացնել մինչեւ 360 մլն խոր. մետր (նախորդ տարիներին օրենքով սահմանված 170 մլն խոր. մետրի փոխարեն): Անկախ գիտնականների կարծիքով` Սեւանա լճից բացթողումների կրկնապատկումն անընդունելի է եւ վտանգավոր լճի համար: 2008թ. …

կարդալ ավելին

Ջրի բերածը ջուրն էլ տանում է

24.08.2008

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս սակավաջուր կլիման հանկարծակիի բերեց ՀՀ կառավարությանը, որը, ինչպես եւ ենթադրվում էր, չէր կողմնորոշվել անհրաժեշտ քանակությամբ ջուր կուտակել ջրամբարներում եւ գրագետ ռազմավարություն մշակել: Ի դեպ, ամեն տարի դեկտեմբերին տեղացող առաջին ձյունից նույն դառնությամբ անակնկալի են գալիս Երեւանի քաղաքապետն ու այդ գերատեսչության բարձրաստիճան չինովնիկները, ովքեր եւս որեւէ կերպ չեն հաջողացնում կանխատեսել …

կարդալ ավելին

Իսկ ջրհորում կռկռում են գորտերը…

24.08.2008

Արվեստը նույնքան իրականություն է, որքան ջրհորը, ու եթե ջրհորը ինքնակա գոյ է, ապա արվեստը մարդու ստեղծած գոյն է, որը կարող է իր մեջ ներառել նաեւ ինքնակա գոյը. խնդիրն այն է, թե այդ ինքնակա գոյն այնուհետեւ ինչպես է դրսեւորվում արվեստում, ինչպես է ապրում նրանում։ Այսօր աշխարհում արժեքների վերարժեւորում է տեղի ունենում ոչ այն պատճառով, որ իրական …

կարդալ ավելին

Զորավարժությունները բարձր գնահատվեցին

24.08.2008

Երեկ Արմավիրի մարզի Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական զորավարժարանում տեղի ունեցան «Ռուբեժ 2008» հայ-ռուսական զորավարժությունները, որին մասնակցում էին նաեւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ թվով 7 երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ եւ զինվորականներ: Զորավարժությունների պատրաստվածության մակարդակը բարձր գնահատվեց ինչպես ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի, այնպես էլ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ այլ …

կարդալ ավելին

Քրեական գործ են հարուցել

24.08.2008

ՀՀ Ոստիկանության Ինֆորմացիոն կենտրոնում օգոստոսի 19-ին կատարված ստուգման ժամանակ պարզվել է, որ «Զվարթնոց» օդանավակայանի ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի անձնագրային կետի ավագ հսկիչ, 1977թ. ծնված Վահե Մ.-ն հուլիսի 21-ին Վիեննա-Երեւան չվերթի ուղեւորների անձնագրերի ստուգման ժամանակ արտասահմանցիների անձնագրերում կեղծ տվյալներ հայտնաբերելիս չի կատարել իր պաշտոնեական լիազորությունները, որի դիմաց ստացել է 400 ֆունտ ստեռլինգ: ՀՀ Ոստիկանության Հասարակայնության հետ …

կարդալ ավելին

Տեսնես` կպարզե՞ն

24.08.2008

«Ազատություն» ռադիոկայանի Երեւանյան գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Հրաչիկ Մելքումյանը, որ օգոստոսի 18-ի երեկոյան ծեծի էր ենթարկվել անհայտ անձի կողմից, օգոստոսի 19-ին դիմել է ՀՀ Ոստիկանության Կենտրոնականի բաժին եւ հայտնել, որ օգոստոսի 18-ին` ժամը 21:30-ից մինչեւ 22:00-ն ընկած ժամանակահատվածում, Մաշտոցի պողոտայի եւ Մոսկովյան փողոցի խաչմերուկում գտնվող պուրակում անհայտ անձը ձայնարկել է «Հրաչիկ» անունը, որից հետո, երբ ինքը …

կարդալ ավելին

Կվերաշահագործվի այլընտրանքային կամուրջը

24.08.2008

Աշխատանքներ են իրականացվում վերաշահագործելու Գորի-Թբիլիսի երկաթգծի` Գորիից 40 կմ դեպի Թբիլիսի գտնվող երկաթուղային կամրջի համար այլընտրանքային համարվող հին կամուրջը: Ըստ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության մամուլի քարտուղար Վահե Դավթյանի` այդ կամուրջը բավականին հին է եւ երկար տարիներ չի շահագործվել: Սակայն այն կարելի է վերանորոգման աշխատանքներից հետո շահագործել որպես այլընտրանք օգոստոսի 16-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով վնասված կամրջի …

կարդալ ավելին

Ուզում են հանդուրժողականության դաշտ ստեղծել

24.08.2008

«Հայաստանի մտավորականությունը պարտավոր է ամեն ինչ անել երկրում հանդուրժողականության դաշտ ստեղծելու համար»,- երեկ «Մտավորականությունը եւ Հայաստանի ներքաղաքական կյանքը» հարցի քննարկման ժամանակ հայտարարել է Հայաստանի Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը: Ըստ նրա` «այսօր մենք քիչ մտավորականներ ունենք, որոնց ժողովուրդը հավատում է, որովհետեւ հիմա ջրի երես են ելել այնպիսի մտավորականներ, որոնք բռնել են պատեհապաշտության ուղին»: Լ. Անանյանի …

կարդալ ավելին