Երկրում կապի ծառայությունների մատչելիության խնդիրը խոստանում է լուծել ռուսական խոշոր «ԿՈՍՄԱՐՏ-ՕՏՍ» օպերատորը` հայկական իր «ԿՈՌՆԵՏ-ԱՄ» դուստր-ձեռնարկության հետ համատեղ: Նրանք ավարտին են հասցրել Հայաստանում WIMAX անթել հեռախոսակապի գերժամանակակից ցանցի ստեղծման առաջին փուլը: «Թվային անհավասարության» խնդիրը շատ հարմար է բացատրել Հայաստանի օրինակով. ահա Երեւան քաղաքը, որտեղ յուրաքանչյուր ընտանիքում կա բջջային հեռախոս, բնակարանների եւ օֆիսների մեծ մասը ապոհովված …
կարդալ ավելինԱյլեւս նորություն չէ, որ մեր կյանքում կարեւոր իրադարձությունները կատարվում են ընտրությունից ընտրություն: Կարծես այն ինչ-որ կերպ, այսպես թե այնպես, որոշում է մեր ապրել-չապրելու իմաստը, եւ որոշ մարդիկ չափից ավելի են ակտիվանում այդ օրերին, եւ, հասկանալի է, որ այս հողի վրա յուրաքանչյուրն ակտիվանալու իր պատճառներն ու ոճն ունի։ Քաղաքական այս թեժ շրջանում հետաքրքիր եւ դիտարժան է …
կարդալ ավելինՍպիտակի երկրաշարժի 20-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում «Ունիսոն» հ/կ-ն անցկացնելու է հաշմանդամ ստեղծագործողների ձեռքի աշխատանքների 2-րդ հանրապետական մրցույթը եւ հաշմանդամ կանանց գեղեցկության 4-րդ հանրապետական ֆոտոմրցույթը: Ձեռքի աշխատանքների 2-րդ հանրապետական մրցույթում սահմանված են երեք անվանակարգեր` գոբելեն ու ասեղնագործություն, գեղանկարչություն ու փորագրություն, խեցեգործություն: Բացի գլխավոր եւ խրախուսական մրցանակներից՝ յուրաքանչյուր անվանակարգում նախատեսված է նաեւ «Երկրաշարժն իմ աչքերով» թեմայով …
կարդալ ավելին2008թ. առաջին յոթ ամիսներին Հայաստանում առեւտրի շրջանառությունը կազմել է 809 մլրդ 452.3 մլն դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 7.8 տոկոսով: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից «Արմենպրեսին» փոխանցել են, որ նույն ժամանակահատվածում մանրածախ առեւտրի շրջանառության ծավալը կազմել է 500.000.8 մլն, մեծածախ առեւտրինը` 252 մլրդ 561.9 մլն, ավտոմեքենաների առեւտրինը` 56 մլրդ 889.6 մլն դրամ: …
կարդալ ավելինՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնը» նախատեսում է հոկտեմբերից Երեւանի 10 դպրոցներում դասընթացներ անցկացնել՝ աշակերտներին աշխատաշուկայի պահանջներին, խնդիրներին ծանոթացնելու նպատակով: Կենտրոնի տնօրեն Հայկուհի Գեւորգյանի հավաստմամբ` դասընթացների ժամաքանակները նախապես պետք է համաձայնեցվեն ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության հետ: Դրանք կանցկացվեն մի քանի ուղղություններով. աշխատաշուկայի պահանջներին ծանոթացնելուց բացի, փորձ կարվի բարձրացնել աշակերտների իրազեկվածության …
կարդալ ավելինԵվ այսպես, ամերիկացիները՝ ավելի ճիշտ՝ ԱՄՆ Պետդեպարտամենտը կրկին հրապարակել է իր ամենամյա զեկույցը կրոնական ազատությունների մասին։ Եվ կրկին այդ զեկույցում կարմիր թելի նման անցնում է այն միտքը, որ մենք՝ հայերս, գենետիկորեն անհանդուրժող ենք տարբեր աղանդների նկատմամբ։ Չէ, «աղանդներ» չպետք է ասեի, այլ՝ կրոնական փոքրամասնություններ։ Դե, զեկույցում հատուկ նշվում է (ոչ այնքան դրական իմաստով), որ հայաստանյան …
կարդալ ավելին«Վերջին երկու շաբաթվա ընթացքում Երեւանի «Շտապ օգնություն» ծառայությունում գրանցվել է 5768 կանչ»,- այդ մասին «Panorama.am»-ին հայտնել է «Շտապ օգնություն» ծառայության տնօրեն Արտյոմ Պետրոսյանը: Ըստ նրա, սեպտեմբեր ամսին գրանցված օրական կանչերի միջին թիվը 412 է: Ընդհանուր կանչերի 31%-ը` այսինքն 1788 կանչ, գրանցվել է սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների մասով: «Սիրտ-անոթային համակարգին վերաբերող գանգատներից հետո, մեզ մոտ գրանցված կանչերի …
կարդալ ավելինՀՀ Արդարադատության նախարարությունը երեկ արձագանքել է մամուլի այն հրապարակումներին, համաձայն որոնց` ՀՀ կառավարությունը չի կատարում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Մելտեքս ՍՊԸ-ն եւ Մեսրոպ Մովսեսյանն ընդդեմ Հայաստանի» վճռով սահմանված իր պարտավորությունները, այն է` դիմումատու կազմակերպությանը չի վճարում սահմանված արդարացի փոխհատուցման գումարը: «Այս առնչությամբ հայտնում ենք, որ համաձայն Դատարանի վճռի արդարացի փոխհատուցման գումարը պետք է դիմումատու կազմակերպությանը …
կարդալ ավելինՀանրապետությունում շարունակվում է բանջարանոցային մշակաբույսերի բերքահավաք: ՀՀ Գյուղատնտեսության նախարարության տվյալներով` մինչ օրս հավաքվել է 401,8 հազար տոննա համախառն բանջարեղեն: Հավաքված եւ մթերված բանջարեղենը 22,4 հազար տոննայով կամ 5,9 տոկոսով ավելի է անցած տարվա արդյունքից: ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Բուսաբուծության եւ բույսերի պաշտպանության վարչության պետ Գագիկ Մանուչարյանն «Արմենպրեսին» ասել է, որ բանջարեղենի ծավալի մեկ երրորդն արտահանվում է …
կարդալ ավելին2008 թվականին «Հայկական երկաթուղիներ» ընկերությունը 40 տարի ժամկետով կոնցեսիոն կառավարման սկզբունքով հանձնվել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ին, որը ներկայումս վերանվանվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ: Մինչդեռ այս հաստատությունում կատարված մեքենայությունների մասին փաստերը նախկին «Հայկական երկաթուղի» ընկերության աշխատակիցները միայն այսօր են բարձրաձայնում: Բանն այն է, որ ըստ նախկին աշխատակիցների, այս երկու տարվա ընթացքում «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ում իսկական թալան …
կարդալ ավելինՀայտնաբերվել են օգոստոսին Երեւանի Կենտրոնական գերեզմանատնից բրոնզաձույլ կիսանդրի գողացած անձինք: Հիշեցնենք, որ դեռ օգոստոսի 25-ին մի քաղաքացուհի դիմել է ՀՀ Ոստիկանության Էրեբունու բաժին եւ հայտնել, որ օգոստոսի 1-25-ն ընկած ժամանակահատվածում Կենտրոնական գերեզմանատանը հուղարկավորված իր հոր գերեզմանից գողացել են բրոնզաձույլ կիսանդրին` պատճառելով 600.000 դրամի նյութական վնաս: Ըստ ՀՀ Ոստիկանության, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել …
կարդալ ավելինՍեպտեմբերի 21-ին` Հայաստանի Անկախության օրը, բացվել է ՀՀ Պաշտպանության նախարարության նոր շենքը: Բացման արարողությանը մասնակցել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: «Այսօր մեզ համար կրկնակի տոն է, քանզի Հայաստանի Հանրապետության Անկախության օրը բացվում է Պաշտպանության նախարարության նորակառույց շենքը: Այստեղ …
կարդալ ավելինՎաղը լրանում է Հայաստանի Երրորդ Հանրապետության Անկախության 17-ամյակը: Ցավոք, մեր հասարակությունն Անկախության տոնը դեռեւս որպես իրական տոն չի ընդունում, եւ օրվա «տոնականությունը» սկսվում ու ավարտվում է տարբեր պաշտոնյաների վերամբարձ ելույթներով ու ստանդարտ ուղերձներով: Իսկ ավելի ցավալի է այն, որ հասարակության մեջ դեռեւս կան մարդիկ, ովքեր վերապահումով են վերաբերվում անկախությանը: Գուցե նաեւ այն պատճառով, որ հենց …
կարդալ ավելինՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ այցելել է Մ.Մաշտոցի անվան հին ձեռագրերի «Մատենադարան» ինստիտուտի նոր մասնաշենքի շինհրապարակ: ՀՀ քաղաքաշինության փոխնախարար, ճարտարապետ Նարեկ Սարգսյանի, Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի, նախագծի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի, Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի ուղեկցությամբ ՀՀ նախագահը ծանոթացել է նախագծին: Մատենադարանի նոր շենքի շինարարությունը սկսվել է դեռեւս 1987-ից, սակայն երկրաշարժի պատճառով աշխատանքներն անավարտ են …
կարդալ ավելինՀայաստան-Սփյուռք կապերի առավել գործնական ուղիներ գտնելու եւ համահայկական լրատվամիջոցների դերն այս ոլորտում ուժեղացնելու նպատակով սեպտեմբերի 17-22-ը Ծաղկաձորում հավաքվել են հայաստանյան եւ Սփյուռքի լրատվամիջոցների ղեկավարները: Համաժողովը կրում է «Աշխարհի հետ մեր ինքնությամբ» խորագիրը եւ կազմակերպվել է «Մեկ ազգ, մեկ մշակույթ» ծրագրի շրջանակներում: «Սփյուռքը բնակավայր է այնտեղ ապրող հայերի համար, բայց ամեն հայ պետք է ապրի Հայաստանով: …
կարդալ ավելինԵրեւանի Կենդանաբանական այգին սովորաբար հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվում կամ նոր կենդանու ձեռքբերման, կամ էլ որեւէ կենդանու մահվան ժամանակ: Եվ հիմնականում այդ աղմկալի իրադարձությունները կապված են լինում այգու խոշոր հովանավորի՝ «Գրանդ» հոլդինգի գնած փղերի հետ: Սկզբում Հրանտ եւ Մաշա փղերի հարսանիքը կազմակերպվեց, իսկ օրեր առաջ տեղի ունեցավ Մաշայի թաղման արարողությունը: Երեկ լրագրողների հետ հանդիպում կազմակերպած …
կարդալ ավելինՆախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 17-ին հրամանագրեր է ստորագրել ՀՀ Անկախության հռչակման 17-րդ տարեդարձի կապակցությամբ ամենատարբեր ոլորտներում ունեցած ավանդի համար մեծ թվով անձանց պարգեւատրելու համար: Նախագահի հրամանագրով` ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: Ֆիզիկական կուլտուրայի եւ …
կարդալ ավելինՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է գերմանական «Քրոնիմետ» ընկերության նախագահ, Գերմանիայի Բադեն Վյուրթեմբերգ երկրամասում ՀՀ-ի պատվո հյուպատոս Գյունտեր Պիլարսկուն եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Ըստ Ս. Սարգսյանի` ուրախալի է այն փաստը, որ գործարարի յուրաքանչյուր այցը Հայաստան զուգորդվում է նոր ծրագրերով: «Մենք ողջունում ենք ցանկացած նոր ձեռնարկ, մշտապես օժանդակում, խրախուսում ենք ներդրումները, եւ մեր նպատակն օրենսդրական …
կարդալ ավելին«ԱՊՀ երկրների երիտասարդական կազմակերպությունների նախագահական խորհուրդ» ստեղծելու նպատակով սեպտեմբերի 21-ին Բելառուսից, ՌԴ-ից, Տաջիկստանից երկօրյա այցով Հայաստան կժամանեն երիտասարդական կազմակերպությունների նախագահներ, անդամներ: «Համահայկական երիտասարդական միջազգային շարժում» հասարակական կազմակերպության առաջնորդ Անդրանիկ Նիկողոսյանի ասելով` խորհուրդը հնարավորություն կտա ԱՊՀ երկրների երիտասարդներին շփվել միմյանց հետ, համագործակցել տարբեր ոլորտներում: Երիտասարդները կմասնակցեն հանրապետությունում իրականացվող Անկախության օրվան նվիրված տոնական միջոցառումներին, կայցելեն պատմամշակութային վայրեր, …
կարդալ ավելինՍեպտեմբերի 9-12-ը ՆԱՏՕ-ում ԱՄՆ պատվիրակությունն այցելություն էր կազմակերպել Կոսովոյի Հանրապետություն արտասահմանյան լրագրողների համար, որոնց թվում էր «Մեդիամաքս» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը: Այցելության ընթացքում նրան հաջողվել է այցելել Ֆերիջայ ալբանաբնակ քաղաք եւ Ռիգաս Ֆերեոս ռազմական ճամբար, ուր տեղաբաշխված են եւ ծառայում են հայ խաղաղապահները: Ստորեւ ներկայացնում ենք Դ. Ալավերդյանի ռեպորտաժը Կոսովոյից: Հայ խաղաղապահների հասցեին …
կարդալ ավելին