Հայաստանի Հանրապետությունը 17 տարեկան է

23/09/2008

Վաղը լրանում է Հայաստանի Երրորդ Հանրապետության Անկախության 17-ամյակը: Ցավոք, մեր հասարակությունն Անկախության տոնը դեռեւս որպես իրական տոն չի ընդունում, եւ օրվա «տոնականությունը» սկսվում ու ավարտվում է տարբեր պաշտոնյաների վերամբարձ ելույթներով ու ստանդարտ ուղերձներով: Իսկ ավելի ցավալի է այն, որ հասարակության մեջ դեռեւս կան մարդիկ, ովքեր վերապահումով են վերաբերվում անկախությանը: Գուցե նաեւ այն պատճառով, որ հենց սեպտեմբերի 21-ին անկախության` անվերապահ ու անսակարկելի արժեք լինելու մասին ելույթներ ունեցող շատ պաշտոնյաների «շնորհիվ» այսօր Հայաստանի Հանրապետությունը դեռեւս իրական անկախության եւ ինքնիշխանության պահպանման խնդիր ունի: Այդուհանդերձ, սեպտեմբերի 21-ին, անկախ ամեն ինչից, պետք է որպես իրական տոն տոնել Անկախության տոնը եւ տարվա մնացած օրերին անել հնարավորը` այն ավելի ամրապնդելու եւ անխոցելի դարձնելու համար: