Գալու են Հայաստան

22/09/2008

«ԱՊՀ երկրների երիտասարդական կազմակերպությունների նախագահական խորհուրդ» ստեղծելու նպատակով սեպտեմբերի 21-ին Բելառուսից, ՌԴ-ից, Տաջիկստանից երկօրյա այցով Հայաստան կժամանեն երիտասարդական կազմակերպությունների նախագահներ, անդամներ: «Համահայկական երիտասարդական միջազգային շարժում» հասարակական կազմակերպության առաջնորդ Անդրանիկ Նիկողոսյանի ասելով` խորհուրդը հնարավորություն կտա ԱՊՀ երկրների երիտասարդներին շփվել միմյանց հետ, համագործակցել տարբեր ոլորտներում: Երիտասարդները կմասնակցեն հանրապետությունում իրականացվող Անկախության օրվան նվիրված տոնական միջոցառումներին, կայցելեն պատմամշակութային վայրեր, նախատեսված են նաեւ այցելություններ մարզեր, որտեղ կհանդիպեն երիտասարդների հետ: Կկազմակերպեն կլոր սեղաններ, քննարկումներ տարբեր հարցերի շուրջ: Վերջում կստորագրվի համագործակցության հուշագիր ԱՊՀ երկրների երիտասարդական կազմակերպությունների միջեւ: «Պետք է ստեղծել մի համակարգ, որով ԱՊՀ երկրների երիտասարդները կտեղեկացվեն տարածաշրջանում կատարվող դեպքերի, ծրագրերի մասին եւ իրենց մասնակցությունը կունենան»,- ասել է նա: