Հոկտեմբերի 14-ին հրդեհ է բռնկվել «Զվարթնոց» օդանավակայանին հարակից` «Արմավիա» ՓԲԸ-ի վարչական շենքում: Ըստ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի Փրկարար ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի, դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ: Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը, հրդեհը մարվել է օդանավակայանի հրշեջ ծառայության ուժերով: Այրվել են հրահանգիչների սենյակը` 20 քմ մակերեսով, համակարգիչներն ու տնտեսական իրերը:
կարդալ ավելինՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ շնորհավորական ուղերձ է հղել Հայ մամուլի օրվա առիթով: Ուղերձում մասնավորապես ասված է. «2004 թվականից հոկտեմբերի 16-ը սկսեց նշվել իբրեւ մամուլի աշխատողների օր, որ հետագայում վերանվանվեց Հայ մամուլի օր: 2008թ. այս օրը նշելիս` մենք կարող ենք արձանագրել, որ Հայաստանի Երրորդ Հանրապետության մամուլն այլեւս կայացած կառույց է, որ համարժեք արձագանքում է …
կարդալ ավելինԴեղին գույնի մասին հիշեցի ոչ այն պատճառով, որ դրսում աշուն է, ոչ էլ Բոտկինի հիվանդության` դեղնախտի նոր համաճարակի պատճառով: Պատճառն ավելի քան տրիվիալ է: Մեր քաղաքական գործիչները եւ շոու-բիզնեսի ներկայացուցիչները վերջին շրջանում հաճախակի են սկսել օգտագործել «դեղին մամուլ» արտահայտությունը: Ընդ որում, օր օրի վերոնշյալ քաղաքական գործիչներին ու շոու-բիզնեսի «աստղիկներին» ավելի ու ավելի դժվար է դառնում …
կարդալ ավելինԿենսաթոշակների ավելացման մասին ցանկացած հայտարարություն մեր երկրում միանգամից դառնում է ամենաքննարկվող թեման: Պատճառները բազմաթիվ են: Փոքր քաղաքներում ու գյուղական բնակավայրերում թոշակառուները կայուն եկամուտ ունեցող են համարվում: Խանութները նրանց թոշակի չափով ապրանք են պարտք տալիս: Վստահ, որ թոշակառուները գրաֆիկով կփակեն պարտքերը: Սա մեկ: Երկրորդը` արտագնա աշխատանքի մեկնածները միշտ չէ, որ կայուն գրաֆիկով են փող ուղարկում իրենց …
կարդալ ավելինԿոտայքի մարզի Չարենցավան քաղաքում կիրակի օրն ընտրություններ էին, բայց կարեւոր էլ չէ` ինչ ընտրություններ էին, որովհետեւ Լուսինե Ավագյան անուն-ազգանունով ծանր հաշմանդամ մի աղջիկ «ընտրյալներից» ինչ-որ բան ակնկալելու հույսը վաղուց կորցրել է: Չարենցավանի մռայլ փողոցների, կիսաավերակ գործարանների ու համատարած արտագաղթի պատկերը վկայում է այն մասին, որ տեղի բնակչությունը 21-րդ դարին հարիր քաղաքակրթության բերկրանքը զգալու համար դեռ …
կարդալ ավելինԱյս, թվում է թե, պարադոքսալ երեւույթը տեղի ունեցավ, երբ ԽՍՀՄ տոտալիտարիզմը փոխարինվեց խեղված ժողովրդավարությամբ։ ԽՍՀՄ երանելի ժամանակներում ընտրությունների օրը տոնական էր, տոնական էր բառիս բուն իմաստով, քանի որ ընտրություններն ըստ էության ձեւական բնույթ էին կրում եւ փոփոխություն չէին մտցնում ո՛չ առօրյայում, ո՛չ էլ համակարգում, ըստ այդմ էլ խորհրդային քաղաքացուն դա չէր հուզում։ Ընտրությունները, կարելի է …
կարդալ ավելինԵրեկ տեղի է ունեցել Ազգային անվտանգության խորհրդի նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ինչպես նշված է ՀՀ նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրությունում, ԱԽ նիստում քննարկվել են նաեւ ՀՀ-ի դատաիրավական բարեփոխումների ներկա ընթացքին վերաբերող հարցեր, ինչի առնչությամբ Ս. Սարգսյանը մասնավորապես ասել է. «Դատաիրավական բարեփոխումների շարունակման եւ ընդհանրապես դատական համակարգի խնդիրներին վերջին երկու …
կարդալ ավելինՔանի՞ սպանություն է գրանցվել ՀՀ-ում վերջին մեկ ամսվա ընթացքում: «Ա1+»-ի հարցմանն ի պատասխան՝ Ոստիկանությունից փոխանցել են,. որ սեպտեմբերի 14-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը ՀՀ-ում գրանցվել է 9 սպանություն: Դրանցից մեկը Վարդենիսում սեպտեմբերի 15-ին դեռեւս չպարզված հանգամանքներում օպեր-լիազոր, 28-ամյա Սամվել Խաչատրյանի սպանությունն է, որն առ այսօր բացահայտված չէ: Ոստիկանության տվյալների մեջ նշված էր նաեւ մի միջադեպի մասին, …
կարդալ ավելինՊարզվում է՝ ինչքան աղքատ է երկիրը, այնքան առատ են մեդալները, իսկ որքան առատ են մեդալները, այնքան անհայտ են արժեքները։ Մեդալային ներկայիս առատությունն ակամայից հիշեցնում է բրեժնեւյան լճացման շրջանը, երբ տեղի-անտեղի մեդալներ էին սփռվում աջուձախ, եւ դրանք որեւէ այլ նպատակ կարծես չունեին, որքան իշխանության ֆավորիտներին հասարակությանն ի ցույց դնելը, քանզի հենց դա էր լինում առիթը նրանց …
կարդալ ավելին«Համաշխարհային բանկն ամենաաղքատ երկրներին կօժանդակի ընթացիկ ֆինանսական ճգնաժամի պայմաններում»,- Վաշինգտոնում հայտարարել է զարգացման կոմիտեի նախագահ, Մեքսիկայի ֆինանսների նախարար Ագուստին Կարստենսը: «Ամենաաղքատ երկրներին օգնություն ցույց տալու մասին որոշումն ընդունվել է անանուն քվեարկությամբ: Դա մեր քննարկման հիմնական մասն էր»,- ասել է Կարստենսը: Նա ընդգծել է, որ բանկը եւ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) պատրաստ են ներգրավելու իրենց պաշարների …
կարդալ ավելինՈւխտագնացություն էր դեպի Օշական: Գալիս էին մեծ ու փոքր, ահել ու ջահել՝ դեպի սրբավայր` Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի: Գալիս էին ամենքն իրենց պարտքը կատարելու, խոնարհվելու Մաշտոցի հիշատակի առաջ ու նրա անքնին սխրանքի: Նա նոր մի ազգ ոգեկոչեց ու նոր մի հայրենիք, նոր մի թռիչքի համար թեւեր կերտեց ու նոր մի ընթացքի համար ուղիներ հարթեց: Հայոց …
կարդալ ավելինՀոկտեմբերի 9-ի գիշեր Երեւանի կենտրոնում կրակել եւ վիրավորել են մի քաղաքացու: ՀՀ Ոստիկանության Հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից «Ազատություն» ռ/կ-ին փոխանցել են, որ ժամը 01:44-ին թիվ 2 բուժմիավորումից ահազանգ է ստացվել Ոստիկանության Կենտրոնականի բաժին, որ «ձախ ազդրի կույր հրազենային վերք, ազդոսկրի բեկորային կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Վարդգես Մ.-ն, ում այնուհետեւ տեղափոխել են «Էրեբունի» …
կարդալ ավելինԸստ «panorama.am»-ի տեղեկությունների, Փաստաբանների պալատի փաստաբան Արմեն Ումրշատյանի դեմ քրեական գործ է հարուցվել: Ոստիկանության Հասարակայնության հետ կապերի վարչությունից կայքի գրավոր հարցմանն ի պատասխան, տեղեկացրել են, որ իսկապես` այդ փաստաբանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՔՕ 313 հոդվածի` կաշառքի միջնորդություն, 1-ին մասով, եւ նախաքննությունը շարունակվում է: Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանն այդ մասին չգիտեր. նրա փորձերը՝ …
կարդալ ավելինԺակ Բրելն ասում էր, որ մարդու կյանքում կա երկու կարեւոր իրադարձություն՝ ծննդյան եւ մահվան տարեթվերը, իսկ այն, ինչ դրանց մեջտեղում է, խոշոր հաշվով, արդեն այնքան էլ էական չէ: Մարդու համար այս երկու կարեւոր տարեթվերին Հայաստանում ավելանում է եւս մեկը՝ տասնութ տարեկանը, երբ երիտասարդը պետք է զորակոչվի բանակ: Տասնութ տարին երիտասարդի համար կարող է լինել նույնքան …
կարդալ ավելինԱնցած տարի ՀՀ կառավարության որոշմամբ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում ստեղծվեց «Գիլան» պետական արգելավայրը: Որոշումից անմիջապես հետո արգելավայրի տարածքը (118 հա) 60 տարով տրվեց վարձակալության, եւ արգելավայրում սկսվեց հյուրանոցի եւ սրճարանի շինարարություն: Այն շուտով կավարտվի: Այդ տարածքում որեւէ շինություն կառուցել հնարավոր չէր լինի, եթե այն կոչվեր արգելոց, այլ ոչ թե արգելավայր: Բայց այդ խանգարող հանգամանքը …
կարդալ ավելին«Սկզբում քննիչ Տիգրան Թամամյանը 8000 դոլար էր ուզում, որ ամուսնուս վրա դրած «բառիգի հոդվածը» մեղմացներ: Ասում էր` հո ամեն ինչ ինձնո՞վ չի, դրանից մենակ 2000 դոլարը պիտի տամ «02-ին», որ տելեվիզրով ցույց չտան,- պատմում է նախկին դատապարտյալ Արմեն Ղամբարյանի կինը` Սիրանուշ Բաբասյանը,- իսկ ես այդ գումարը չունեի: Հետո Թամամյանն ուղղակի սկսեց սպառնալ, որ եթե նույնիսկ …
կարդալ ավելինԵրեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը երեկ ընդունել է Երեւանի 2790-ամյակի կապակցությամբ տարբեր երկրների 17 քաղաքներից Հայաստան ժամանած գործընկեր եւ քույր-քաղաքների պատվիրակություններին, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին, այլ հյուրերի: «Մեր հանրապետությունն անցել է զարգացման մի նոր` բացառիկ շրջան: Բավական է նշել, որ այսօր ՀՀ պետբյուջեն հանրապետության առաջին տարիների համեմատությամբ աճել է շուրջ 10 անգամ: Սա նշանակում է, …
կարդալ ավելինՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր վերջին ուղերձում հայտարարեց. «Պետական հատվածում շարունակելու ենք արմատավորել բարեխիղճ պետական ծառայությունը: Պիտի հանենք գռփելապաշտությունը պաշտոնյաների ուղեղներից, զուգահեռաբար անբարեխիղճ ծառայողներին հեռացնելու ենք զբաղեցրած պաշտոններից: Պաշտոնյայի աթոռին պիտի նստի բարեխիղճ, բացառապես հանուն հանրային շահերի գործող ծառայողը»: Իր ուղերձում ՀՀ նախագահը նաեւ կրկին անգամ շեշտեց, որ հաջողության կարող ենք հասնել միայն ու միայն …
կարդալ ավելինԵրեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստերում հայտարարել է, թե այսուհետ իրենց նիստերի ընթացքում պարբերաբար անդրադարձ է կատարվելու ՀՀ նախագահի նախընտրական ծրագրի հիմնական դրույթներին: Դա, ըստ նրա` կնպաստի, որպեսզի նպատակային ցուցանիշները քայլ առ քայլ ապահովվեն: Ի դեպ, նա նաեւ տեղեկացրել է, որ իր եւ ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի համատեղ խորհրդակցության արդյունքում որոշվել է հոկտեմբերի 22-ին …
կարդալ ավելինՀայաստանի կառավարությունը երեկվա նիստում որոշել է անհետաձգելի համարել «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Այսինքն, այն պետք է առաջնահերթ քննարկվի Ազգային ժողովում:
կարդալ ավելին