հասարակություն

Հաջող տարի

22.09.2008

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արամայիս Գրիգորյանի հավաստմամբ` ընթացիկ գյուղատնտեսական տարին հաջող էր եւ՛ հացահատիկի, եւ՛ գյուղատնտեսական մյուս մշակաբույսերի նորմալ աճի ու բերքատվության համար: Ըստ նրա` հավաքվել է 240-245.000 տոննա համախառն հացահատիկ, որը համարյա չի զիջում անցած տարվա ցուցանիշներին: Հարթավայրային եւ նախալեռնային (Արարատ, Արմավիր, Սյունիք, Գեղարքունիք, Շիրակ) գոտիների ցանքերից հեկտարից միջին հաշվով ստացվել է 30-35 ց բերք: …

կարդալ ավելին

«Պատմությունը»՝ Սամվել Բաբայանի աչքերով

22.09.2008

«Ես խոնարհվում եմ այն 6000 զոհված ազատամարտիկների պայծառ հիշատակի առջեւ, ովքեր իրենց արյունով վերագծեցին 12.000 քառակուսի կիլոմետր տարածքով մեր սահմանները: Մենք բոլորս չհատուցած պարտք ունենք նրանց տալու»,- այս տողերը գրված են Սամվել Բաբայանի գրքի հենց առաջին էջում, որի շնորհանդեսը տեղի ունեցավ երեկ: Գիրքը կոչվում է «Հաղթանակներն ինչպես եղել են. Ազդականչ-44»: Հեղինակը` Սամվել Բաբայանը, այն անվանում …

կարդալ ավելին

Կոմունիզմի ուրվականի, վախի ու դաժանության մասին

22.09.2008

Վախկոտությունը դաժանության մայրն է։Մ. Մոնտեն Տասնամյակներ շարունակ մեզ իշխում էր կոմունիզմի ուրվականը։ Ճանապարհի ինչ-որ հատվածում մենք, կարծես, կորցրինք նրան, սակայն չկորցրինք հետաքրքրությունը ուրվականների հանդեպ, որոնք մեզ իրականում վախ են ներշնչում։ Սա այն վախն է, որ մենք զգում ենք անհայտից, նրանից, ինչ մեզ համար մնում է չբացահայտված ու չբացատրված, եւ ըստ այդմ մնում ենք նրա իշխանության …

կարդալ ավելին

Երգում ենք բոլորս

22.09.2008

Այն, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանում ավելացել է ավտոմեքենաների եւ սրճարանների քանակը, որեւէ մեկի համար գաղտնիք չէ: Սակայն պարզվում է՝ հայերը նաեւ սկսել են շատ երգել: Խոսքն ամենեւին էլ «հայկական շոու-բիզնեսի» անտաղանդ աստղիկների մասին չէ, որոնք եւս անիմաստ բազմացել են, ոչ էլ՝ ԱԼՄ-ի ադամանդների: Պարզվում է, որ երգել սկսել են բոլորը: Առաջին հայացքից` երգելու մեջ …

կարդալ ավելին

Սննդի փաթեթ` նպաստի դիմաց

22.09.2008

Մեր թերթի նախորդ համարում տպագրված` «Ես մեր նախագահին սիրում եմ, բայց ինքը մեզ չի սիրում» հրապարակմանն արձագանքել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը: Հիշեցնենք, որ նյութն Ալվարդ Կարապետյանի բազմանդամ ընտանիքի մասին էր, որն ապրում է ծայրահեղ աղքատության մեջ։ 8 հոգանոց ընտանիքի երեք անդամները ծանր հաշմանդամներ են եւ գտնվում են աննկարագրելի անպաշտպան վիճակում: Հրապարակման մեջ նշել …

կարդալ ավելին

Անբուժելի հիվանդություններն ու բժշկական էթիկան

22.09.2008

Հիվանդության ամենագործուն դաշնակիցը հիվանդի հուսալքությունն է։Մ. Գորկի Վերջին տարիներին անպատմելիորեն ավելացել է, այսպես կոչված, անբուժելի հիվանդությունների թիվն ու խորացել դրանց անբուժելիության ախտորոշումը։ Պատճառը ոչ միայն մեր կյանքի սոցիալական եւ նյարդային հարաբերություններն են, այլ նախեւառաջ հիվանդությանը՝ բժշկի մոտեցման էթիկան։ Որքան էլ տարօրինակ հնչի, ըստ էության, անբուժելի հիվանդություններ չկան. կան թերուս բժիշկներ եւ հուսալքված հիվանդներ։ Հիվանդին ընդունելիս …

կարդալ ավելին

Հայրենապատում

13.09.2008

Հայրենիքը մեզ համար մնում է որպես հավերժական հարց, պատասխանը՝ ցավոտ ու անմխիթարական։ Փորձում եմ 9-10-րդ դասարանցու փոխարեն շարադրություն գրել այս թեմայով, սակայն ոչ մի դպրոցականի խորհուրդ չեմ տա կարդալ այն, եւ որեւէ ուսուցչի էլ խորհուրդ չեմ տա սույն թեման հանձնարարել որեւէ անչափահասի. հայրենիքի պատկերը գեղեցիկ է երեւակայությա՛ն մեջ, այնպես, ինչպես պատկերացնում ենք, թե ինչպիսին պետք …

կարդալ ավելին

«Ես մեր նախագահին սիրում եմ, բայց ինքը մեզ չի սիրում»,- ասում է սոսկալի պայմաններում ապրող Կառլենը

13.09.2008

82 տարեկան Գյուլնարա տատի տան մռայլությունը դաջվել է նրա հայացքին, ու նա՝ ամեն բառի հետ գլուխն առնելով ափերի մեջ, բառիս բուն իմաստով ցավից «ոռնում» է: Էս տունը կարծես հիվանդասենյակ լինի, ուր իրար ետեւից շարված են դեղնած ու կոտրված մահճակալներ, որոնցից ամեն մեկն էլ ծանրաբեռնված է ինչ-որ անբուժելի հիվանդությամբ տառապող ծանրաքարշ մարմնով: Բոլորը հիվանդ ու անօգնական …

կարդալ ավելին

Նախագծի ընդունումը վաղաժամկետ է

13.09.2008

Երեկ մամուլի աջակցության «Ինտերնյուս» հասարակական կազմակերպության Տեղեկատվական իրավունքի եւ քաղաքականության Կենտրոնը լրատվամիջոցներին էր ուղարկել ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կարծիքը, որը տպագրում ենք ամբողջությամբ: «ՀՀ կառավարության նախաձեռնությամբ ՀՀ ԱԺ քննարկմանը ներկայացված «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նոր …

կարդալ ավելին

Էլի բարեփոխումներ` ամբողջ 800 դրամի չափով

13.09.2008

Արդեն 100 օր Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում պաշտոնավարող Արսեն Համբարձումյանն ավանդույթի համաձայն երեկ հանդիպեց լրագրողներին` այս 100 օրերի ընթացքում կատարած աշխատանքն ու առաջիկա անելիքները ներկայացնելու նպատակով: Նախարարը նշեց, որ 100 օրը եւ՛ շատ է, եւ՛ քիչ` ոլորտը պատկերացնելու, առկա խնդիրները տեսնելու ու դրանց լուծման ուղիները մատնանշելու համար: «Մինչեւ պաշտոնավարումը կարծում էի, թե բավականին …

կարդալ ավելին

Ուզում է երեխայից ազատվել

13.09.2008

Աննան երեխայի է սպասում: Մի քանի ամսից լույս աշխարհ գալիք երեխային Աննան ոչ այնքան սպասում է, որքան ցանկանում է նրանից ազատվել, բայց արդեն ուշ է: Ասում է` «Չէի հղիանում, խնդիրներ կային, գիտե՞ս ինչքան ենք սպասել էս երեխուն, բայց հիմա…»: Հիմա այդքան սպասված երեխան անցանկալի է, որովհետեւ որքան մոտենում է նրան ծննդաբերելու ժամանակն, այնքան Աննան սարսափում …

կարդալ ավելին

Վերադարձ Գորիսի բանտ

13.09.2008

«Գորիս» քրեակատարողական հիմնարկ հասնելու համար մոտ 4-5 ժամ երթեւեկում ենք: Տափաստաններ ենք հատում, ու տարածությունը, որն անցնում ենք կալանավայր հասնելու համար, թույլ է տալիս զգալ ազատությունն ու բնության լույսը: Երբ գիտակցում ես, թե ուր ես գնում, կարեւոր են դառնում ժամանակը, կյանքը, լույսը, բնության ներդաշնակությունը եւ ապրածդ կյանքի ամեն մի վայրկյանը: Մոտ 4-5 ժամ ազատության մեջ …

կարդալ ավելին

Հանձնարարականներ նախարարներին

13.09.2008

Երեկ կառավարությունում տեղի է ունեցել 1988թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժի տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Քննարկվել է 2008թ. հունվարին պետական հանձնաժողովի կողմից հաստատված 1988թ. դեկտեմբերի 7-ին ՀՀ-ում տեղի ունեցած երկրաշարժի 20-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների ծրագրի կատարման ընթացքը: Ծրագրի միջոցառումների կատարման համար պատասխանատու ՀՀ մշակույթի, քաղաքաշինության, …

կարդալ ավելին

Պարտություն պաշտպանությամբ կամ պարտության պաշտպանությունը

13.09.2008

Ես ֆուտբոլասեր չեմ, սակայն երբեմն ֆուտբոլը դուրս է գալիս սպորտային շրջանակներից եւ ավելի մեծ դերակատարության հավակնում. այդ ժամանակ ֆուտբոլը դառնում է ավելին, քան է՛, եւ հասարակության ուշադրությունը բեւեռվում է նրա վրա նաեւ այլ առումով։ Այդպես եղավ Հայաստան-Թուրքիա հանդիպմանը, երբ սպորտը կանխավ քաղաքական երանգներ էր ստանում, իսկ քաղաքականությունը մեղմվում սպորտային հանգամանքով։ Մեկը մյուսով հավասարակշռելով, սպորտն ու …

կարդալ ավելին

Չափելու չինովնիկի բարոյական հատկանիշները

12.09.2008

«Պետական կառավարման համակարգն ունի առողջացման, որակյալ եւ բարձրակարգ մասնագետների կարիք, եւ դրա համար պետք է իրականացվեն համալիր ծրագրեր»,- երեկվա ասուլիսում հայտարարել է ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը` նշելով, թե առաջին հերթին անհրաժեշտ է որակյալ վարձատրություն, ինչը, սակայն, Հայաստանում չկա: «Այդ պատճառով պետական հատվածը հրապուրիչ չէ լավ մասնագետների համար, երիտասարդները 1-2 տարի փորձառություն ձեռք …

կարդալ ավելին

«Շիկահողում» վերականգնման աշխատանքներ են կատարում

12.09.2008

ՀՀ կառավարության ընթացիկ տարվա պահուստային ֆոնդից 34 մլն 791.000 դրամ է հատկացվել ՀՀ Բնապահպանության նախարարության ենթակայությամբ գործող «Շիկահող» պետական արգելոցի գիտական ուսումնասիրությունների, անտառտնտեսական աշխատանքների, էտալոնային, լանդշաֆտային, պատմամշակութային, տնտեսական արժեք ներկայացնող բնական էկոհամակարգերի պահպանման եւ կենսաբազմազանության վերարտադրության ապահովման համար: Բնապահպանության նախարարության բնության եւ բնօգտագործման էկոնոմիկայի բաժնի պետ Աշոտ Հարությունյանն «Արմենպրեսին» ասել է, որ վերոհիշյալ գումարի շրջանակներում …

կարդալ ավելին

Աստծո ֆենոմենը նրանց համար, ովքեր չեն հավատում Աստծո գոյությանը

12.09.2008

Այնքան ժամանակ, որքան աշխարհի երեսին հնչում է Աստծո անունը, շոշափվում է նաեւ այն հարցը, թե իրականում արդյո՞ք գոյություն ունի Աստված։ Աստծո հանդեպ վերաբերմունքը տարբեր է, տարբեր է եւ ցանկությունը Աստված ունենալու եւ չունենալու. անկախ Աստծո գոյության փաստից, ոմանք պարզապես ցանկություն ունե՛ն Աստված ունենալու. կա Մեկը, որ իրենցից եւ ամենքից վեր է եւ լուծում է բոլոր …

կարդալ ավելին

«Կգնամ, մոստի տակ կքնեմ, բոմժ կդառնամ»,- ասում է ծեր կինը

12.09.2008

72-ամյա Անահիտ տատն այտուցված ոտքերի ծանրությունը ձեռնափայտով մեղմելով ու ամեն քայլի հետ տառապած դեմքի արտահայտությունը զսպելով՝ գալիս է խմբագրություն` խնդրելու իր համար «մի ճար անել»: Բայց էդ «ճար անելը» կախված է ԱԺ Դաշնակցություն խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանից ու Քանաքեռ-Զեյթուն համայնքի ղեկավար Արայիկ Քոթանջյանից: Ու քանի որ Անահիտ տատի նման աղքատ ու անպաշտպան մեծահասակները վերոնշյալ անձանց …

կարդալ ավելին

Դեռեւս չեն բացահայտվել

06.09.2008

Այսօր լրանում է Հարկային պետական ծառայության Օպերատիվ վարչության պետ Շահեն Հովասափյանի սպանության 2 տարին: Թեպետ այն ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իրավապահ մարմիններին կարգադրել էր շտապ բացահայտել գործը, սակայն մինչեւ հիմա չի պարզվել, թե ովքեր են Հովասափյանի իրական սպանողներն ու սպանության պատվիրատուները: Հիշեցնենք, որ որպես սպանության պատվիրատու՝ այն ժամանակ ձերբակալեցին նույն վարչության 7-րդ բաժնի պետ, «Սեմուր …

կարդալ ավելին

Նորածինը վաճառվեց, բժիշկը մնաց անպատիժ

06.09.2008

Անցյալ տարվա փետրվարի վերջին հայկական հեռուստաընկերությունների լրատվական թողարկումներն անընդհատ անդրադառնում էին Գլխավոր դատախազության բացահայտմանը. մայրը վաճառել էր իր նորածին տղային, իսկ «գնորդը» երեխայի ծնունդն ընդունող բժիշկ-գինեկոլոգ Մհեր Ենգիբարյանն էր: «Առքուվաճառքին» մասնակցել էին նաեւ այլ անձինք: Սակայն Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը ո՛չ հանցագործության միջնորդների, ո՛չ էլ գլխավոր մասնակցի` «գնորդ»-բժշկի նկատմամբ կալանքի սանկցիա չկիրառեց: …

կարդալ ավելին