Գորի-Թբիլիսի երկաթգծի` Գորիից 40 կիլոմետր դեպի Թբիլիսի գտնվող երկաթուղային կամրջի պայթեցումը լուրջ հետեւանքներ կարող է ունենալ Հայաստանի համար, քանի որ դեպի Հայաստան բեռնափոխադրումները հենց այս ճանապարհով են տեղի ունենում: Այս կապակցությամբ ՀՀ վարչապետի հրամանով օպերատիվ շտաբ է ստեղծվել, որն օրական 2 անգամ խորհրդակցություններ է հրավիրում` քննարկելու Վրաստանի տարածքով Հայաստան բեռների փոխադրման հարցերը, այդ պարագայում առաջացած …
կարդալ ավելինՀարկային ու մաքսային ծառայությունները հերթական անգամ միավորվեցին: Երեւի այն պատճառով, որ Տիգրան Սարգսյանի կառավարությանն «անջատողական» անունը չկպչի: Չնայած հիմքերը կան` կառավարությունը ձեւավորելիս ֆինանսներն անջատվել էին տնտեսությունից: Հովհարային անջատումների տարիներին գործադիր իշխանության ներսում ստորաբաժանումների անջատում-միացումներն ավելի հաճախ էին տեղի ունենում: Այն ժամանակ միջազգային կազմակերպությունները երկու-երեք տարին մեկ կառուցվածքային վարկեր էին տրամադրում: Վարկերի նպատակը կառավարման համակարգը կատարելագործելն …
կարդալ ավելինՀՀ Գյուղատնտեսության նախարարության Բուսաբուծության վարչության տվյալներով` մինչ օրս հավաքվել է 190 հազար տոննա համախառն հացահատիկ, որը գրեթե չի զիջում անցած տարվա ցուցանիշները: Հարթավայրային եւ նախալեռնային (Արարատ, Արմավիր, Սյունիք, Գեղարքունիք, Շիրակ) գոտիների ցանքերից, որտեղ ավարտվել է հունձը, հեկտարից միջին հաշվով ստացվել է 30-40 ց բերք: Բարձր բերքի համար նախապայման են հանդիսացել նպաստավոր կլիման, ցանքի ժամանակին եւ …
կարդալ ավելինՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Համբարձումյանը, նախարարության աշխատակազմի Ընտանիքի, կանանց եւ երեխաների վարչության պետ Լալա Ղազարյանը եւ այլ աշխատակիցներ երեկ շրջայց են կատարել Խարբերդի մասնագիտացված մանկատուն: Նրանք ծանոթացել են օրերս ավարտված մանկատան երեք սենյակների վերանորոգման աշխատանքներին: Ներկայացվել են վերանորոգված սենյակները, մանկատան հարմարությունները, բակը, կաթսայատունը, նոր մասնաշենքի կառուցման աշխատանքների ընթացքը, երեխաների սննդի բաշխման կարգը, …
կարդալ ավելինՇարունակվում են Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի 2-րդ ուղեւորային համալիրի կառուցման աշխատանքները: «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանն «Արմենպրեսին» տեղեկացրել է, որ ներկայումս փորվում են համալիրի հիմքերը, ինչին պետք է հաջորդեն սեյսմիկ բարձիկների տեղադրման եւ շինարարական աշխատանքները: Ըստ Գ. Աբրահամյանի` շինարարությունն ընթանում է ավելի արագ, քան ժամանակացույցով էր նախատեսված, ուստի, ըստ ամենայնի, համալիրի կառուցման …
կարդալ ավելինՄեր թերթի նախորդ համարում ներկայացրել էինք Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի «Զառացյան եւ ընկերներ» ՍՊԸ-ին պատկանող «Երկաթբետոնե իրերի» գործարանի գրասենյակային մասնաճյուղի հանրակացարանի բնակիչներին վտարելու մասին մանրամասները: Այս շենքում բնակվող թվով 11 ընտանիքներից բոլորն էլ ապրում են սոսկալի աղքատության մեջ, եւ անտուն այս մարդկանց փողոց վտարելն առնվազն դաժանություն է: Բնակիչների հավաստմամբ` Բալահովիտում կա եւս մեկ հանրակացարան, որը …
կարդալ ավելինՀՀ պաշտպանության նախարարի 2008թ. հրամանով՝ գնդապետ Հայկ Կարապետյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության եւ ռեժիմի վարչության պետ` ազատվելով ՀՀ ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության եւ ռեժիմի վարչության պետի տեղակալի պաշտոնից:
կարդալ ավելինՄտքերի, բառակապակցությունների այն կլիշեն, որ ամեն օր հորդում է քաղաքական գործիչների շուրթերից, վաղուց արդեն իրեն սպառել է: Ցանկություն կա լսել բառերի նոր, թող որ անհասկանալի կոմբինացիա` պայմանով, որ այնտեղ չհնչի որեւէ քաղաքական գործչի անուն եւ որպես կյանքի գլխավոր նպատակ՝ չմատնանշվեն բարեփոխումները կամ հաղթանակի անկոտրում կամքը: Կան մարդիկ, ովքեր հեռուստաէկրանին առհասարակ չեն երեւում, նրանց չես տեսնի …
կարդալ ավելինՎրաստանում լարված ռազմական իրավիճակը, բնականաբար, չէր կարող չանդրադառնալ նաեւ Վրաստանում հանգստացող հայերի, ինչպես նաեւ՝ հայկական տուրիստական գործակալությունների վրա: Ամառային հանգստի թեժ շրջանում սկսված պատերազմն իսկապես մեծ գլխացավանք դարձավ աշխատելու համար ամբողջ տարի այս պիկ ժամանակահատվածին սպասող տուրիստական գործակալությունների համար: Իսկ այն մարդիկ, ովքեր որոշել էին իրենց ամառային հանգիստն անցկացնել Քոբուլեթիում, Ուրեկիում կամ Բաթումում, ստիպած են …
կարդալ ավելինՕրերս անհայտ քաղաքացուց Ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ամառանոցային փողոցի թիվ 93 հասցեում գտնվող մթերային խանութում դիակ կա: Պարզվել է, որ օգոստոսի 15-ին, ժամը 20:30-ից մինչեւ ժամը 20:55-ն ընկած ժամանակահատվածում, նշված խանութում անհայտ անձը դանակի բազմաթիվ հարվածներով սպանել է վաճառողուհուն` 1961թ. ծնված Սուսամբար Հարությունյանին: Հանցագործության գործիք հանդիսացող դանակն առգրավվել եւ ուղարկվել է փորձաքննության: …
կարդալ ավելինԵրկու տարեկան Իլոնան շուտով իր ընտանիքի հետ միասին հայտնվելու է փողոցում: Նրանց հետ միասին փողոցում են հայտնվելու նաեւ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի «Երկաթբետոնե իրերի» գործարանի գրասենյակային մասնաճյուղի հանրակացարանում ապրող թվով 11 ընտանիքներ: Բանն այն է, որ գործարանը սեփականաշնորհել է «Զառացյան եւ ընկերներ» ՍՊԸ-ն, որի տնօրեն Ոսկան Զառացյանը բնակիչներին վտարում է եւ սենյակների վրա ճաղավանդակներ է …
կարդալ ավելինԵրեկ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում կայացավ «Օրրան» կենտրոնի ամենամյա «Բարեգործական ընթրիք» խորագրով միջոցառումը, որին մասնակցում էին ինչպես հայաստանաբնակ բարձրաստիճան պաշտոնյաներ, արվեստագետներ, դիվանագետներ, այնպես էլ` սփյուռքահայեր, որոնք Հայաստան էին ժամանել հատուկ այս ակցիային մասնակցելու նպատակով: «Սա միջազգային ակցիա է, որպեսզի կարողանանք միջոցներ հայթայթել Վանաձորում «Օրրան» կենտրոնի մասնաճյուղ բացելու համար: Ի դեպ, նույն օրվա ընթացքում, երբ …
կարդալ ավելինՀՀ Տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեն երեկ պատասխանել է մեր թերթի նախորդ համարում հրապարակված` «Մի կործանեք Սեւանը» հրապարակմանը: Հիշեցնենք, որ մենք հրապարակել էինք Էկոլոգիական հասարակական դաշինքի նամակը, որը հղել էին ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանին, ԱԺ խմբակցություններին, ԱԺ մշտական հանձնաժողովներին, ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալին, Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան …
կարդալ ավելինՏոնավաճառներում հսկիչ-դրամարկղային մեքենաներ (ՀԴՄ-ներ) տեղադրելու ՀՀ կառավարության որոշումը բուռն արձագանք է գտել թե՛ առեւտրով զբաղվող անձանց, թե՛ տոնավաճառների սեփականատեր-կազմակերպիչների շրջանում: Տոնավաճառներում առեւտրով զբաղվող անձինք իրենց դժգոհությունն արտահայտելիս նշում են, որ առանց այն էլ վաճառատեղիի համար տրվող վարձավճարները չափազանց մեծ են, եւ եթե դրան գումարվի ՀԴՄ-ների հարկը, ապա իրենց ընդհանրապես շահույթ չի մնա: Տոնավաճառների կազմակերպիչների հավաստմամբ …
կարդալ ավելինԵրեկ գիշերը` ժամը 00:02-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձորի Երեւանյան խճուղու թիվ 147 շենքի մոտ ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է ժամը 00:10-ին: Այրվել են «Լինկոլն» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի էլեկտրալարերը: Դեպքի վայրում պարզվել է նաեւ, որ դեռեւս չպարզված հանգամանքներում «Լինկոլն» մակնիշի 11 ՕՕ 644 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է …
կարդալ ավելինՕգոստոսի 8-11-ը Կարս էր մեկնել Գյումրիի ԶԼՄ-ների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից բաղկացած 20 հոգանոց պատվիրակությունը` մասնակցելու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի «Գյումրի-Կարս քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանրային հարաբերությունների զարգացում» ծրագրի շրջանակներում կազմակերպված միջոցառումներին: Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ-ի, Գերմանիայի եւ Անգլիայի դեսպանատների դրամային օժանդակությամբ: Միջոցառումների ցանկում նախատեսված է եղել Գյումրիի պատվիրակության եւ Կարսի ԶԼՄ-ների ներկայացուցիչների ֆուտբոլային հանդիպումը: Սակայն Կարսում …
կարդալ ավելինՄեր տարածաշրջանը կրկին գտնվում է համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում: Հարավային Օսեթիայում պատերազմ է, որտեղ վրացիներն ու օսեթները, որքան էլ դաժան հնչի, ընդամենը «թնդանոթային մսի» դեր են կատարում գերտերությունների տարածաշրջանային շահերի համար: Սակայն, եթե մի կողմ թողնենք գլոբալ խնդիրները (առանց մեզ էլ այդ խնդիրներով զբաղվողների թիվը չափազանց մեծ է), ապա մի բան այս պատմության մեջ գրեթե …
կարդալ ավելինԱմեն մի հիմար կգտնի է՛լ ավելի մեծ հիմարի, որը կսկսի նրանով զմայլվել։ Ն. Բուալո Վերջին ժամանակներս թե՛ ռուսական, թե՛ տեղական հեռուստաալիքները ֆիլմեր են ցուցադրում նարկոբարոնների, հանցագործների ու պատմության չարագործների մասին եւ ցուցադրում են պատշաճ մակարդակով. հենց սա էլ, գուցե, թյուրիմացության մեջ է գցում շատերին։ Անչափահասներին հրապուրում է նարկոբարոնների ազդեցիկությունն ու հեղինակությունը, հանցագործների ճարպկությունը եւ ճիվաղների՝ …
կարդալ ավելինՀՀ Ազգային ժողովն օգոստոսի 19-ին պատրաստվում է քննարկել կառավարության օրենսդրական նախաձեռնությունը` Սեւանա լճից ջրառը յուրաքանչյուր տարվա համար ավելացնել մինչեւ 360 մլն խմ: Այդ կապակցությամբ Էկոլոգիական հասարակական դաշինքը նամակ է հղել ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանին, ԱԺ խմբակցություններին, ԱԺ մշտական հանձնաժողովներին, ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալին, Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե …
կարդալ ավելինՎարդաշեն 9 փողոցում գտնվող թիվ 70 կացարանում բնակվող 23 ընտանիքներն ապրում են ծայրաստիճան վատ կենսապայմաններում: Էրեբունի համայնքի ամայի տարածքում տեղակայված այս շինության կարգավիճակը նույնիսկ տեղական եւ քաղաքային իշխանությունները չեն կարողանում ճշտել: Բանն այն է, որ 1992 թվականից այս շենքում բնակվող մարդիկ պայքարում են իրենց սեփականության իրավունքը ճանաչելու համար եւ դիմում են հնարավոր բոլոր գերատեսչություններին` խնդրելով …
կարդալ ավելին