Սպանել են

20/08/2008

Օրերս անհայտ քաղաքացուց Ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ամառանոցային փողոցի թիվ 93 հասցեում գտնվող մթերային խանութում դիակ կա: Պարզվել է, որ օգոստոսի 15-ին, ժամը 20:30-ից մինչեւ ժամը 20:55-ն ընկած ժամանակահատվածում, նշված խանութում անհայտ անձը դանակի բազմաթիվ հարվածներով սպանել է վաճառողուհուն` 1961թ. ծնված Սուսամբար Հարությունյանին: Հանցագործության գործիք հանդիսացող դանակն առգրավվել եւ ուղարկվել է փորձաքննության: Հանգամանքները պարզվում են: