հասարակություն

Ամեն ինչ լա՞վ է

06.09.2008

Վրաստանի տարածքով Հայաստան բեռների փոխադրման գործընթացն արդեն ամբողջությամբ բնականոն ընթացք է ստացել: Այս մասին երեկ «Արմենպրեսին» ասել է ՀՀ վարչապետի խորհրդական, օպերատիվ շտաբի քարտուղար Գագիկ Մարտիրոսյանը: Ըստ նրա` Փոթիի եւ Բաթումի նավահանգիստներում նավերի բեռնաթափման, վերաբեռնման, տեղափոխման խոչընդոտներ այլեւս չկան, ինչը ենթադրաբար նշանակում է, որ հանրապետությունում վառելիքի եւ հացահատիկի սղության հետ կապված որեւէ խնդիր եւս չկա: …

կարդալ ավելին

Ճակատագիր

06.09.2008

Ի տարբերություն տղամարդկանց համար նախատեսված կալանավայրերի՝ կանանց գաղութը սպեցիֆիկ բնույթ ունի: Այստեղ պահվում են մայրեր, տատիկներ, աղջիկներ, ովքեր լքվել են իրենց ընտանիքների կողմից միայն նրա համար, որ կրում են դատապարտյալ կնոջ պիտակը: Կին դատապարտյալի վերաբերյալ հասարակական կարծրատիպն ավելի ցայտուն է, քանի որ, որպես կանոն, հանցագործ կինն ազատության մեջ ենթարկվում է հալածանքների: Շատերի հարազատները՝ ամուսինները, ծնողները, …

կարդալ ավելին

Վախենում եմ, ո երեխաները մի օր տուն չեն վերադառնա

06.09.2008

Նոր ուսումնական տարվա մեկնարկի` սեպտեմբերի 1-ի եթերային ամենահետաքրքիր ռեպորտաժը թերեւս այն էր, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը 1-ին դասարանցի իր երեխայի ձեռքը բռնած նրան ուղեկցում էր դպրոց: ՀՀ ցանկացած քաղաքացու, ցանկացած հեռուստադիտողի մոտ այդ ռեպորտաժի հերոսները դրական էմոցիաներ առաջացրին, քանի որ մեր երկրի վարչապետի մեջ մենք տեսանք հոգատար եւ ուժեղ հայրիկի, իսկ նրա երեխայի հայացքում` …

կարդալ ավելին

Նոր ծրագիր

06.09.2008

ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանի կարգադրությամբ սեպտեմբերի 1-ից Երեւանի տարածքային ստորաբաժանումներում ներդրվել է դիմումների հաշվառման նոր ծրագիր: Քաղաքացիների կողմից ստացված դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օրվա ժամը 18:00-ին էլեկտրոնային կապով ներկայացվելու են կոմիտեի աշխատակազմի քարտուղարություն, իսկ կոմիտեի աշխատակազմի վերահսկողության բաժինն իրականացնելու է խիստ վերահսկողություն տարածքային ստորաբաժանումների կողմից դիմումների կատարման սահմանված ժամկետների …

կարդալ ավելին

Սրճարանները քանդում են

02.09.2008

Քաղաքապետարանի որոշմամբ Սուրբ Կաթողիկե եկեղեցուն հարակից երկու սրճարանները`«Թայ ֆուդ» եւ «Համար 15», պետք է քանդվեն: Շաբաթ օրը` օգոստոսի 30-ին, քաղաքապետարանի մի խումբ աշխատակիցներ, մասնավորապես` քաղաքապետարանի Քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության ներկայացուցիչները, բանվորների հետ եկել էին վերոնշյալ սրճարանները քանդելու, սակայն նրանք բուռն դիմադրության արժանացան սրճարանների աշխատակիցների ու սեփականատերերի կողմից: Բանն այն է, որ սրճարանները քաղաքապետարանի հետ …

կարդալ ավելին

Երկու փիղ ունեինք, մնաց մեկը

02.09.2008

Երեւանի Կենդանաբանական այգու ամենախոշոր, ամենաթանկարժեք ու ամենից շատ ուշադրության կենտրոնում հայտնված Հրանտ եւ Մաշա փղերը մեկ օր ոչինչ ուտել չէին ցանկանում։ Նրանք կողք կողքի, կնճիթներն իրար փաթաթած անշարժ կանգնած էին։ Թվում էր` լուրջ բան չկա, քանի որ օրեր առաջ Հրանտը կոտրել էր իր ժանիքները ու պարբերաբար ատամնացավ էր ունենում։ Եվ ոչ ոք կանխագուշակել անգամ չէր …

կարդալ ավելին

«Բոլորը փախնում են. մամաս էլ կփախնի ու ինձ որբ կթողնի»,- ասում է 6 տարեկան Եղիսաբեթը

02.09.2008

Շաքեի հեռախոսազանգերն, արդեն 6-7 ամիս է, ինձ հանգիստ չեն տալիս: Հեռաձայնում է ու ասելիքը կոկորդին սեղմած՝ անօգնական վիճակից սկսում է լաց լինել: Անդադար կրկնում է` «Ուզում եմ քեզ տեսնել, ախր ուրիշ ոչ մեկը չունեմ, օգնի ինձ, է՛լի»: Շաքեին բացատրում եմ, որ մենք խուսափում ենք ներընտանեկան խնդիրները թերթում լուսաբանել: Ասում է` «Բա ի՞նչ անեմ, ո՞ւմ դիմեմ: …

կարդալ ավելին

Դիմել են Բակո Սահակյանին

02.09.2008

«Փախստականները եւ միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին է ուղարկել ադրբեջանահայ փախստականների կողմից ԼՂՀ իշխանություններին հասցեագրված դիմումների հերթական խմբաքանակը: «Ադրբեջանահայությունը լիահույս է, որ ԼՂՀ իշխանությունները տեր կկանգնեն եղեռնի եւ բռնագաղթի զոհ դարձած ավելի քան 500 հազար մարդկանց ոտնահարված իրավունքները վերականգնելու, կրած բարոյական վնասների դիմաց Ադրբեջանական Հանրապետությունից համարժեք փոխհատուցում ստանալու, իրենց Հայրենիքը եւ …

կարդալ ավելին

Ձերբակալել են

31.08.2008

ԱԱԾ տարածած հաղորդագրության համաձայն` երեկ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության եւ ՀՀ Ոստիկանության Ներքին անվտանգության վարչության կողմից ձեռնարկված համատեղ միջոցառումների արդյունքում, կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ՀՀ ոստիկանության Երեւանի ՔՎ Կենտրոնի բաժնի, Մարաշի բաժանմունքի հետաքննիչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Կամսար Կուլիջանյանը: Վերջինս, ըստ հաղորդագրության, քաղաքացի «Լ»-ի արարքը խարդախություն չորակելու եւ պատասխանատվության չենթարկելու դիմաց նրանից պահանջել է 2500 …

կարդալ ավելին

Օդանավակայանը վաճառում են

31.08.2008

ՀՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը երեկ հայտարարել է, թե հնարավոր է՝ մասնավորեցվի Ստեփանավանի օդանավակայանը, որն այժմ գտնվում է ոչ բարվոք վիճակում: Ա. Մովսիսյանը տեղեկացրեց, որ ինքն այս ընթացքում հենց այդ նպատակով հանդիպել է մի քանի ավիաընկերությունների ու ձեռներեցների հետ: «Ունենալով նման կառույց` ափսոս է այն չօգտագործել»,- ասաց Ա. Մովսիսյանը: Նա …

կարդալ ավելին

Վրաերթ

31.08.2008

Երեկ ցերեկը Գայի արձանի հարեւանությամբ անհայտ անձը վրաերթի է ենթարկել Հայաստանի առաջադիմական կուսակցության փոխնախագահ, Արաբկիր համայնքում թաղապետի թեկնածու Աշոտ Մնացականյանին: Հարվածող մեքենան անմիջապես հեռացել է դեպքի վայրից: Մեզ հետ հեռախոսազրույցում կուսակցության մամուլի խոսնակ Արսեն Մկրտչյանը նշեց, որ իրենք առայժմ միջադեպի համար կոնկրետ ոչ մեկի չեն մեղադրում, սակայն, այնուամենայնիվ, այն կապում են թաղապետի առաջիկա ընտրությունների հետ: …

կարդալ ավելին

Հայ գյուղի տխուր հավերժությունը

31.08.2008

Եթե որեւէ մեկը հավերժի մասին պատկերացում կազմելու եւ նրա հետ շփվելու ցանկություն ունի, առանց երկմտելու կարող է ճամպրուկը հավաքել ու գնալ որեւէ հայ գյուղ։ Նախատրամադրվելու համար կարելի է վերընթերցել Աբովյան, Պռոշյան, Մուրացան, Թումանյան, Մաթեւոսյան եւ այլն։ Կարելի է վստահաբար ասել, որ դարերը հայ գյուղը շրջանցել են բարձրաբերձ լեռնագագաթներն ի վեր՝ բնակիչներին թողնելով ժամանակային փոփոխությունների խավարում, …

կարդալ ավելին

Դիտորդական առաքելություն են իրականացնելու

31.08.2008

Եվրախորհրդի Տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսը դիտորդական առաքելություն կիրականացնի սեպտեմբերի 28-ին Երեւանում եւ հոկտեմբերի 19-ին Արմավիրի, Լոռու, Տավուշի մարզերում տեղի ունենալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում: Կոնգրեսի հաղորդակցության բաժնի ղեկավար Դմիտրի Մինչենկովը երեկ ասել է, թե ներկայումս հավաքագրվում են դիտորդները եւ կազմվում են առաքելությունները: Դիտորդների թվի եւ այցելության ժամկետների հարցը կհստակեցվի առաջիկայում: Նշենք, որ Կոնգրեսին հրավեր …

կարդալ ավելին

Հրդեհներ

31.08.2008

Երեւանի Բուսաբանական այգու տարածքում օգոստոսի 28-ին հրդեհ է բռնկվել: ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի Փրկարար ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ` դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:26-ին, մարվել` 18:07-ին: Նույն օրը ժամը 15:35-ին հրդեհ է բռնկվել Երեւան-Սեւան մայրուղու 55 կմ-ին հարակից տարածքում: Դեպքի վայր է մեկնել մեկ …

կարդալ ավելին

Գեւորգն արնաքամ է լինում

31.08.2008

Քանաքեռ-Զեյթուն համայնքի Ֆանարջյան 76 հասցեում գտնվող «Այգեգործների տնակներ» կոչվող թաղամասը գտնվում է գերեզմանատան ետնամասում, ուր մարդկային ստվերները միայն գերեզմանաքարերին դաջված հանգուցյալների դիմանկարների արտացոլանքն են: Այս տարածքում ամեն ինչ անկենդան ու մռայլ է: Շների ոռնոցին զուգահեռ հնչող տղամարդու ճիչերը հուշում են, որ այստեղ ահավոր, սոսկալի պատմություն կա: Ու էդ պատմության նախաբանն էն փայտե տնակն է, որտեղից …

կարդալ ավելին

Բացահայտել են

31.08.2008

ԱԱԾ տարածած հաղորդագրության համաձայն` 2006-2007թթ. Երեւանում կատարված ավտոառեւանգման դեպքերի փաստերով ՀՀ Ոստիկանության քննչական տարբեր ստորաբաժանումներում հարուցվել էին 30 քրեական գործեր: «Հաշվի առնելով դրանց հասարակական վտանգավորությունը, ՀՀ Գլխավոր դատախազի ցուցումով հանձնարարված էր վարույթն իրականացնել ՀՀ Ազգային անվտանգության մարմինների կողմից, որի արդյունքում ԱԱԾ-ում կազմվել էր օպերատիվ քննչական խումբ: ՀՀ ԱԱԾ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ստորաբաժանման կողմից իրականացված …

կարդալ ավելին

Ավելացնելու են

31.08.2008

Ներկայացնելով վիճակագրական տվյալներ` երեկ Ճանապարհային ոստիկանության պետ, Ոստիկանության գնդապետ Մարգար Օհանյանը նշել է, որ նախորդ տարիներին Ճանապարհային ոստիկանության կողմից նոր ուսումնական տարվա սկզբին իրականացված աշխատանքը տվել է դրական արդյունք. ճանապարհատրանսպորտային պատահարներից ոչ մեկը ուսումնական հաստատությունների շրջակայքում չի գրանցվել: 2006թ. սեպտեմբերի 1-10-ը հանրապետությունում գրանցվել է 47 ճանապարհատրանսպորտային պատահար, զոհվել է՝ 13, վիրավորվել` 64 մարդ: Մինչեւ 16 …

կարդալ ավելին

гٳ·áñͳÏó»Éáõ »Ý

29.08.2008

Երեքշաբթի օրն Անկարայում համագործակցության մասին հուշագիր են ստորագրել Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը եւ թուրքական TRT հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Իբրահիմ Շահինը: «Նովոստի-Արմենիա» գործակալության փոխանցմամբ, փաստաթղթով նախատեսվում է, մասնավորապես, Հայաստանի եւ Թուրքիայի մասին հեռուստա եւ ռադիոհաղորդումների պատրաստում, ինչպես նաեւ՝ Եվրոպական հեռարձակողների միության անդամ երկու երկրների միջեւ փորձի փոխանակում: TRT-ի գլխավոր քարտուղար Ալի Քեմօղլու-օղլուն Հայաստանի …

կարդալ ավելին

Մարդուց՝ կապիկ ճանապարհին

29.08.2008

Զվարճալի է, իհարկե, երբ կապիկն է կապկում մարդուն, սակայն երբ մարդն է սկսում կապկել ինքն իրեն, ծիծաղը կարող է վերածվել հիստերիայի… Ոմանք շարունակում են պնդել, թե մարդն առաջացել է կապկից, ոմանք շարունակում են ժխտել դա, իսկ ոմանք էլ ջանադրորեն փորձում են ապացուցել, թե կապիկն իրենք են։ Ուզում եմ փորձել վերջիններիս ետ կանգնեցնել այդ տխմար ու …

կարդալ ավելին

Հանձնել է

29.08.2008

Օգոստոսի 26-ին Ոստիկանության Ապարանի բաժին է ներկայացել 1958թ. ծնված Աշխարիկ Մ.-ն եւ կամավոր հանձնել 16 տրամաչափի երկփողանի որսորդական հրացան` փողերը եւ խզակոթը կարճեցված, ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի` 29, 5,45 մմ տրամաչափի 129 փամփուշտ ու ինքնաձիգի 3 պահունակ: ՀՀ Ոստիկանության հաղորդմամբ` նա հայտնել է, որ նշված զենք-զինամթերքն ինքը ձեռք է բերել 1992թ.` ԼՂՀ պաշտպանական մարտերին մասնակցելու …

կարդալ ավելին